ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Մեծ Պահք

Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից մինչեւ Սուրբ Զատիկն ընկած ժամանակաշրջանը կոչվում է Մեծ Պահք։ Այս տարի այն կտեւի փետրվարի 27-ից մինչեւ ապրիլի 16-ը։ Պահքը լուծվում է Ս. Հարության` Զատկական ճրագալույցի Ս. Պատարագով։ Այս շրջանում ուտում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք եւ հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից (թեպետ սա չի նշանակում, թե ապրիլի 17-ից կարելի է անվերջ շատախոսել, ստել, հայհոյել ու մեղքեր գործել)։ Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության, եւ ապաշխարության շրջանը։ Դրան հաջորդում է Ավագ շաբաթը։ Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը տեւում է 48 օր։ Մարտի 22-ին Մեծ Պահքը կիսվում է։ Այդ օրն անվանում են միջինք։ Ժողովրդական սովորության համաձայն` միջինքին բաղարջից պահոց գաթա են թխում եւ մեջը մետաղադրամ դնում, որը գտնողին մեծ հաջողություն է սպասվում։  


Մսակերներն ընդդեմ բուսակերների


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոլորակի բնակչության զգալի մասը մսի եւ մսամթերքի սիրահար է, իսկ շատ երեխաների համար հաց ու երշիկը պարզապես անփոխարինելի է։ Չնայած, որ ողջ աշխարհում գնալով ավելանում է կանաչեղենի հետեւորդների թիվը, իսկ “կանաչները” պայքարում են կենդանական աշխարհի պահպանության համար, մարդիկ դեռեւս պատրաստ չեն ամբողջովին անցնել բուսական սննդի։

Մարդու համար մսեղենի օգտակարության մասին վեճը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ որոշակի փոխադարձ կապ գոյություն ունի մսակերության եւ սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման միջեւ։ Սպիտակուցների չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմում թթվայնության բարձրացման, թունավոր նյութերի կուտակման եւ լյարդի ու երկիամների ավելորդ ծանրաբեռնման։ Այնուամենայնիվ, բժիշկների մեծամասնությունն այն կարծիքին է, որ մսամթերքը չի կարելի ամբողջությամբ հանել մարդկանց ճաշացանկից։ Խոսքը, հատկապես, երեխաների մասին է, քանի որ բուսական սնունդը չի կարող լրացնել օրգանիզմի ամինաթթուների եւ մսի մեջ պարունակվող այլ նյութերի պահանջը։ Պարզապես անհրաժեշտ է իմանալ, թե ինչ տեսակի, որակի եւ քանակության միս պետք է օգտագործել կերակուրներ պատրաստելիս։

Ամենադժվարահալ (եւ բուրավետ) ճարպը ոչխարի մսինն է։ Այն խորհուրդ չի տրվում ուտել հիվանդներին, տարեց մարդկանց եւ երեխաներին։ Միսը հարուստ է նաեւ խոլեստերինով։ Այն շատ է հատկապես կենդանիների ուղեղում, լյարդում եւ երիկամներում։ Այդ պատճառով չարժե դրանք հաճախ օգտագործել սննդի մեջ։ Միաժամանակ, դրանց մեջ մեծ քանակությամբ երկաթ, ֆոսֆոր, B եւ PP խմբի վիտամիններ կան, որոնք օգտակար են սակավարյունություն ունեցող (անեմիա) հիվանդների համար։

Միսն ավելի լավ է պատրաստել բանջարեղենի եւ կանաչեղենի հետ։ Դրանք հավասարակշռում են օրգանիզմի թթվայնությունը եւ նպաստում մարսողությանը։


Խաշած եւ կաշին հեռացված թռչնամիս կարելի է ուտել նույնիսկ ամենախիստ սննդակարգ պահպանելու ժամանակ։ Սակայն տապակած թռչնամիսը եւ արգանակն անհրաժեշտ է հանել տարեցների ու երեխաների կերակրացանկից։ Բացի այդ բրոյլեր-հավերի աճը խթանելու համար նրանց բտում են հակաբորբոքիչ դեղերով ու անաբոլիկ հորմոններով, որոնք հակացուցված են ալերգիա ունեցող երեխաներին։


Որոշ երիտասարդ մայրիկներ խուսափում են նորածին երեխաներին մսի արգանակներ տալուց՝ գտնելով, որ կրծքի կաթը բացառիկ օգտակար է եւ լիովին բավարարում է փոքրիկի օրգանիզմի պահանջները։ Սակայն կաթի մեջ ցածր է երկաթի պարունակությունը։ Այն կարող է բավարարել նորածնի կյանքի միայն առաջին չորս ամիսների համար, իսկ հետո, գերմանացի բժիշկների կարծիքով, փոքրիկին անպայման անհրաժեշտ է քիչ քանակությամբ մսաջուր կամ մսի խյուս տալ։ Բանջարեղենի որոշ տեսակներ նույնպես հարուստ են երկաթով (կաղամբ, կանաչ սալաթ, սպանախ)։ Բայց համեմատության համար նշենք, որ դրանք պարունակում են 3-8 տոկոս երկաթ, իսկ միսը՝ մինչեւ 23 տոկոս։


Ամենից դյուրամարսը երիտասարդ կենդանիների եւ թռչունների միսն է, որի մեջ քիչ են նաեւ վնասակար նյութերը։ Մեծ նշանակություն ունի մսի խոհարարական մշակման եղանակը։ Աղացած միսն ավելի հեշտ է մարսվում, քան կտրատվածը։ Խաշածը եւ շոգեխաշածն ավելի օգտակար են, կամ գոնե նվազ վնասակար, քան տապակած ու ածխահարած միսը։ Ինչ վերաբերում է այլ մսամթերքին (երշիկ, նրբերշիկ, վետչինա, մսային պահածոներ եւ այլն), ապա լավ կլինի դրանք հնարավորինս քիչ ուտել, որովհետեւ անհրաժեշտ վարդագույն կամ կարմիր գույնը ստանալու համար հիմնականում օգտագործվում են արհեստական ներկեր։


Կարծիք կա նաեւ, որ կարեւորը ոչ թե ինչ ուտելն է, այլ` ինչպես ուտելը. չափի մեջ, բայց ախորժակով ուտելը կլուծի մարսողության հետ կապված շատ խնդիրներ։


Բարի ախորժակ։             

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`