ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Փոքրիկ համառիկները

Երբեմն կարելի է ականտես լինել մի տեսարանի, երբ խանութում երեխան քաշում է մոր թեւից դեպի խաղալիքների կամ քաղցրավենիքի բաժին, բարձրաձայն լաց լինում, տոտիկները խփում գետնին եւ, սա դեռ բավական չէ` հակաճառում ու կոպիտ բառեր ասում։ Այս ի՞նչ բան է։ Նա արդեն փոքր չէ եւ հարկ է, որ հասկանա ինչն է կարելի, ինչը` ոչ։ Վերջիվերջո, որքա՞ն կարելի է դիմանալ, կամ բավարարե՞լ նրա քմահաճույքները, թե՞ ոչ։ Ծնողները հաճախ են հայտնվում այս փակուղու մեջ։ Ի՞նչ անել։ Իսկ գուցե փոքրիկը ոչ թե կամակոր է, անկարգ ու անհամբեր, այլ` համառ, աշխույժ եւ նպատակասլաց։


Այ, սա արդեն ուրիշ բան է, սրանք բնավորության դրական կողմեր են։ Հոգեբանների կարծիքով անհրաժեշտ է ընդամենը ուրիշ տեսանկյունից նայել երեխայի պահվածքին` փորձելով այլ կերպ մեկնաբանել այն։ Հենց ծնողները ձերբազատվեն բացասական գնահատականներից եւ կարողանան փոքրիկի վարքագծում տեսնել ապագա արժանիքների ծիլերը, նրանց համբերության պաշարն անհամեմատ կմեծանա։ Իսկ հիմա եկեք ուշադրությամբ քննենք այդ համառության հնարավոր պատճառները։


Շատ կարեւոր է հստակ գիտակցել, որ երեխան երբեք չի համառում հենց այնպես, առանց որեւէ պատճառի` միայն ցանկանալով հակառակվել ծնողների կամքին։ Անհրաժեշտ է բացահայտել, բացատրել պատճառը եւ խոսել այդ մասին երեխայի հետ։ Ինչու՞։ Որպեսզի նա սովորի իր ցանկություններն արտահայտել խոսքերով, այլ ոչ թե սկանդալով, քանի որ նման խնդիրները գալիս են հենց դրանից։


Ծնողներից ոմանք կարող են հակասել, թե չարժե բավարարել նրա կամակոր ցանկությունները, այսինքն՝ երես տալ երեխային։ Կամակորության պատճառներին ուշադրություն դարձնելը դեռ չի նշանակում ամեն ինչում ընդառաջ գնալ երեխային։ Դա ոչ հնարավոր է, ոչ էլ անհրաժեշտ։ Պետք է գտնել փոխզիջումային տարբերակ եւ անպայման փոքրիկի հետ համատեղ։


Իհարկե, կարող են լինել եւ այնպիսի դեպքեր, երբ դա հնարավոր չէ, թեկուզ ելնելով հենց իր՝ փոքրիկի անվտանգությունից։ Սակայն դա ավելի հազվադեպ է պատահում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սիրելի ծնողներ, խոստովանեք, որ դուք էլ հաճախ երեխայի ցանկությանը հակառակվում եք նույն համառության պատճառով։ Այս պարագայում մեծի խոսքն “անբեկանելի” պետք է լինի։


Երբեմն էլ ոչ ցանկություն, ոչ ժամանակ, ոչ էլ համբերություն կա երեխայի կամակորություններով զբաղվելու համար եւ ավելի հեշտ է նրա վրա ճնշում գործադրել։ Փորձեք կիրառել փոխզիջումների տարբերակը եւ համոզված եղեք, որ ավելի քիչ ժամանակ կծախսեք դրա վրա։ Իսկ ինչ վերաբերում է ծնողների հեղինակությանը, ապա հիշեք, որ այն վաստակում են ոչ թե բռնի ուժով, այլ ընդհանուր լեզու գտնելու եւ փոխադարձ վստահության միջոցով։


Երկու-երեք տարեկան փոքրիկների հետ հուսահատ պայքար է ծավալվում այն ժամանակ, երբ ծնողները փորձում են միանգամից եւ անհապաղ փոխել նրանց “որոշումները”։ Մինչդեռ անհրաժեշտ է երեխային ժամանակ տալ, որպեսզի նա մի փոքր շեղի ուշադրությունը եւ թուլանա, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրան համոզել հակառակը։ Պետք չէ պահանջել, որ երեխան անմիջապես փոխի իր պլանները, օրինակ ստիպել, որ հաց ուտի։ Դրանից ավելի շատ վնաս կլինի, քան օգուտ։ Ավելի լավ է առաջարկեք, որ թողնի խաղալիքները մի քիչ հանգստանան, իսկ ինքը գնա ճաշելու։ Այս տարբերակը ձեռնտու է ե՛ւ ծնողին, ե՛ւ երեխային, ու որ ամենակարեւորն է, նրանք դա միասին են անում։


Երեխաները սովորում են մեծահասակների օրինակի վրա։ Բաց մի թողեք հնարավորությունը ցույց տալ փոքրիկին, որ դուք եւս ստիպված եք լինում ցանկությանը հակառակ փոխել ձեր որոշումները։ Օրինակ կարող եք ասել, որ վաղուց որոշել էիք վաղն այցելել ձեր բարեկամներից մեկին, սակայն պարզվում է, որ նրանք տանը չեն լինելու։ Անհոգ տեսքով հայտնեք փոքրիկին, որ հաջորդ անգամ կգանք։ Եթե նա տեսնի, որ ծնողները դրան հանգիստ են վերաբերում, ապա ինքն էլ կսկսի նույն կերպ վարվել։


Ամենավատը, որ մեծահասակները կարող են անել, երբ երեխան կամակորություն է անում, դա նրան պատժելն է։ Հարկ է ասել, որ պատիժները դաստիարակության ամենաքիչ արդյունավետ միջոցներից են։ Դա կարող է ազդել միայն այն ժամանակ, երբ վստահ եք, որ այլ ելք չկա։ Օրինակ, երբ փոքրիկը գիտակցաբար այնպիսի բան է անում, որը նախկինում ծնողներն արգելել էին։ Ճիշտ պատիժը պետք է լինի ոչ ճիշտ պահվածքի տրամաբանական հետեւանքը։ Երկու-երեք տարեկան փոքրիկը դեռեւս չի կարող պատճառահետեւանքային կապ հաստատել ձեռնոց չհագնելու ցանկության եւ դրսում տիրող ցրտի հետ, եւ ծնողների պարտքն է, հավաքելով համբերության ողջ պաշարը, ամեն անգամ հետեւողականորեն բացատրել նրան, որ վատ արարքի անխուսափելի հետեւանքը լինելու է պատիժը։ Այն կարող է բոլորովին աննշան լինել, ոչ խիստ, բայց անպայման նախապես որոշված, այլ ոչ թե այն դեպքում, երբ զանցանքն արդեն կատարված կլինի։


Իրականում ճիշտ պատժամիջոցների կիրառումը մի ամբողջ արվեստ է, որին ծնողները երեխաներին դաստիարակելու ընթացքում պետք է լիարժեք տիրապետեն։ Նախեւառաջ, անհրաժեշտ է հիշել, որ փոքրիկին չի կարելի պատժել հետեւյալ դեպքերում.
- երբ նա հիվանդ է,
- քնելուց առաջ եւ անմիջապես հետո,
- ուտելու ժամանակ (դա կարող է հանգեցնել լուրջ հիվանդության),
- որեւէ վնասվածքից հետո,
- երբ փոքրիկն անկեղծորեն ջանում է ինչ-որ բան անել եւ չի կարողանում,
- երբ պատիժը ծնողի վատ տրամադրության հետեւանք է։


Որպեսզի պատիժն իսկապես արդյունավետ լինի, այն պետք է երեխայի համար անցանկալի լինի։ Օրինակ՝ չարժե նրան զրկել զբոսանքից, քանի որ դրա փոխարեն նա կարող է հաճույքով մի քանի ժամ անցկացնել հեռուստացույցի առջեւ։ Եվս մեկ կարեւոր պայման։ Եթե անթույլատրելի արարքը կրկնվում է, ապա դրան ամեն անգամ պետք է հետեւի համապատասխան պատիժը։ Այսինքն՝ չի կարելի մի անգամ պատժել, մյուս անգամ՝ ոչ։


Եվ ամենակարեւորը՝ երեխաներն իրենց էությամբ շատ արդարամիտ են եւ բնազդաբար զգում են նույնիսկ չնչին անարդարությունը։ Եթե նրանք իրականում մեղավոր են, ապա հրաշալի գիտակցում են դա եւ պատժելու համար ծնողից չեն նեղանում։ Սակայն յուրաքանչյուր պատիժ եւ նախատինք անպայման պետք է կապված լինի փոքրիկի արարքի, այլ ոչ թե անձի հետ ( երբեք չասեք` “Դու ոչ մի բանի ընդունակ չես…”)։ Ոչ մի պատիժ կամ նկատողություն չպետք է վնասի երեխայի ինքնագնահատականին, այլապես դա լուրջ ազդեցություն կունենա նրա անհատականության ձեւավորման վրա։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`