ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Ես ոչինչ չէի կարող անել

Աղետի հետքերը երեխաների մեջ



Հոգեբանական վնասվածք, հետվնասվածքային սթրես (կամ շոկ) հասկացությունները բավական հաճախ են հանդիպում աղետների հոգեբանությանը նվիրված գրականության մեջ, սակայն, ավաղ, ոչ միշտ են ճիշտ մեկնաբանվում։ Որոշ հեղինակներ հետվնասվածքային սթրեսը համարում են հոգեկան հիվանդություն, ինչը կոպիտ սխալ է։ Մյուսները հակված են աղետից հետո մարդկանց կատարած բոլոր գործողությունները վերագրել այդ սթրեսի  ազդեցությանը։ Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ գիտակցաբար փորձել են չարաշահել դա։ Օրինակ` երբ տուժածները ցանկանում են փոխհատուցում ստանալ կամ աղետի համար մեղավորների դեմ դատարանում ցուցմունք տալ։


Իրականում հետվնասվածքային սթրեսը կատարվածի նկատմամբ մարդու հոգեկան աշխարհի բնական արձագանքն է, որը հոգում անխուսափելիորեն խոր հետք է թողնում։ Դրա հետեւանքները անցողիկ են, եթե միայն դրանց վրա չեն ավելանում նոր բացասական հույզեր կամ տպավորություններ։ Այս ամենը հատկապես վերաբերում է երեխաներին։ Արտակարգ իրավիճակներում հայտնված փոքրիկներին բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալու համար ԱՄՆ Արկանզաս նահանգի կառավարությունը լույս է ընծայել մի տեղեկատու` “Օգնություն երեխաներին` աղետին դիմագրավելու համար”։ Աղետները շատ ուժեղ ազդեցություն են ունենում երեխաների վրա։ Փոքրիկները դժվարությամբ են հասկանում եւ ընդունում, որ իրենց կյանքում կարող են պատահել այնպիսի իրադարձություններ, որոնք հնարավոր չէ կառավարել կամ կանխատեսել (օրինակ` երկրաշարժը)։ Ամենավատն այն է, որ մեծահասակները չեն կարող դրանք “ուղղել” եւ կանխել հնարավոր կրկնությունը։ Երեխայի կյանքում ճգնաժամերն անխուսափելի են, սակայն դրանց բացասական ազդեցության կանխումը հիմնականում կախված է մեծահասակներից, հատկապես ծնողներից եւ ուսուցիչներից։ Աղետի ժամանակ կամ դրանից հետո փոքրիկին ցույց տված աջակցությունը կարող է զգալիորեն թեթեւացնել հետվնասվածքային սթրեսի հետեւանքները։ Ձեզ ենք ներկայացնում տեղեկատուից որոշ հատվածներ։



Երեխաների արձագանքը հոգեբանական վնասվածքների նկատմամբ



Ճանաչողական գործունեություն ոլորտում հնարավոր է առաջադիմության նվազում, իրադարձությունների շարունակականության եւ հետեւանքների ոչ ճիշտ ընկալում, կրկնվող ու կպչուն հիշողություններ, նոր գիտելիքների դժվար յուրացում։


Հոգեկան ոլորտում` վախի կտրուկ արտահայտում, օտարացման զգացում, ապագայի նկատմամբ հոռետեսական վերաբերմունք, տպավորությունների բթացում, մեղքի զգացում, վախ, որ վնասվածքը կարող է կրկնվել, մտահոգվածություն։


Փոխվում են նաեւ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները, երեխայի բնավորությունը եւ վարքագիծը (գիշերային մղձավանջներ, դանդաղկոտություն եւ կաշկանդվածություն, վնասվածքի պատճառ դարձած իրադարձության թեմայով մշտական խաղեր, զգուշավորություն, վախ, այլ մարդկանց հետ շփումներից խուսափում, միեւնույն գործողությունների չգիտակցված կրկնություն, արտաքին գրգռիչների նկատմամբ կտրուկ արձագանք)։


Երեխան դառնում է ոչ ակտիվ, ապրում է առանց մարմնի եւ բանականության լարումների։



Նշաններ, որոնց հարկ է ուշադրություն դարձնել



Անտարբերություն եւ ճնշվածություն (երեխան շրջում է գլխահակ, խուսափում է նայել աչքերի մեջ, դեմքի անօգնական, մոլորված արտահայտություն ունի, աչքերում կայծ չկա, գտնվում է սոցիալական մեկուսացման մեջ)։


Ի՞նչ անել։ Հարգեք երեխայի հանգստի եւ լռության պահանջը, փորձեք մոտեցման ձեւ գտնել։ Պարզեք` արդյոք փոքրիկը չի՞ ընկել որեւէ կրոնական կազմակերպության ազդեցության տակ, որը մարդկանցից մեկուսացում է պարտադրում։ Կարելի է նաեւ  ասել, որ երբ նա գլուխը ցած է կախում, դուք նրան լավ չեք լսում։ Երեխային սեփական ուժերի նկատմամբ հավատ եւ ինքնավստահություն ներշնչեք։ Խնդրեք մեկ այլ երեխայի` ընկերություն անել նրա հետ։ 


Տարիքին անհամապատասխան, խնամակալական վերաբերմունք (հոգ է տանում յուրաքանչյուրի մասին, չի քննարկում իր զգացմունքները եւ ձեւացնում, որ անզգամ է, գերազանցիկ է եւ չափազանց շատ ջանք է թափում, որ ցածր գնահատական չստանա, լիովին կախված է ծնողներից)։


Երեխայի համար խաղալու ավելի մեծ հնարավորություն ստեղծեք եւ խրախուսեք նրան։ Ընդունեք այլ երեխաներին օգնելու նրա ցանկությունը եւ հարցրեք` ինչով կարող եք օգնել։ Ամենայն հավանականությամբ, որեւէ պատասխան չեք ստանա, սակայն աստիճանաբար ավելի մեծ վստահություն ձեռք կբերեք։ Պարզեք այդ աշակերտի նկատմամբ համադասարանցիների վերաբերմունքը։


Չափազանց մեծ ակտիվություն (չի կարողանում կենտրոնանալ, հանգիստ նստել տեղում, շատ աշխույժ է)։


Ուսուցչուհին կարող է թույլ տալ, որ երեխան քիչ ավելի վազվզի, քան մյուսները։ Անհրաժեշտ է նման երեխաներին հանձնարարել խմբային աշխատանքներ, որպեսզի նա ավելի շատ շփվի մյուսների հետ։ Հնարավոր է, որ նրա հետ անհատական պարապմունքներ անցկացնելու անհրաժեշտություն առաջանա։


Դյուրագրգռություն, պայթունավտանգ բնավորություն (հեշտ է բարկանում եւ լաց լինում, իր մասին ուրիշների կարծիքի նկատմամբ հիվանդագին վերաբերմունք է դրսեւորում, չափազանց զգայուն է)։


Անհրաժեշտ է վերլուծել երեխայի զգացմունքները եւ փորձել գտնել դրանց բառային արտահայտությունը։ Համոզվեք, որ իր նկատմամբ այլոց վերաբերմունքի մասին անհանգստությունը լուրջ հիմքեր ունի։ Այդ մասին խոսեք դասարանի մյուս աշակերտների հետ։ Եթե նա հուզվում է, ապա թույլ տվեք հանգստանա եւ նոր միայն շարունակեք զրույցը։


Ուշադրության մեծ պահանջ (ուսուցչուհու յուրաքանչյուր հարցից հետո ձեռք է բարձրացնում, ընդհուպ մինչեւ այն դասատուի աչքը մտցնելը, մշտապես մյուսներին ընդհատում է)։


Գովեք երեխային նրա ջանասիրության համար եւ անպայման լսեք նրան։ Բացատրեք, որ անհրաժեշտ է նաեւ լսել մյուսներին։ Թույլ մի տվեք, որ նա ուրիշներին ընդհատի։ Խրախուսեք նրան, եթե երեխան կարողանում է լրացնել մյուսների պատասխանները։


Լիակատար անտարբերություն (դեմքի անտարբեր արտահայտություն, խոսելիս անփոփոխ միալար ձայն` առանց որեւէ հնչերանգի եւ շեշտադրման)։


Փորձեք տաք-տաք, բայց առանց վրդովվելու խոսել նրա հետ։ Կարելի է նաեւ փորձել խոսել կենդանական աշխարհի ձայներով, իսկ հետո խնդրել նրան, որ կրկնի։ Դա կարող է զվարճացնել նրան։ Բացատրեք երեխային, որ մարդիկ պետք է սովորեն որոշ իրադարձություններ սրտին շատ մոտ չընդունել։


Անկառավարելի վարքագիծ (մեծահասակների նկատմամբ հարգանքի բացակայություն, քաղաքավարության կանոնների անտեսում, հարձակումներ ուրիշների վրա)։


Հստակ բացատրեք նրան, թե ինչն է կարելի, ինչը` ոչ։ Նշեք այդ կանոնները խախտելու իրական հետեւանքները եւ ստիպեք նրան բախվել դրանց հետ։ Միաժամանակ ցույց տվեք, որ հարգում եք նրա անհատականությունը։ 



Նշաններ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել զրույցի ընթացքում



Երեխան խուսափում է խոսել որոշակի մարդկանց կամ թեմաների մասին (երբեք չի խոսում ընտանիքի անդամներից մեկի մասին, ձգտում է խոսել վերացական թեմաներով կամ խոսակցության հունը փոխել)։


Հարցուփորձ արեք երեխային նրա ընտանիքի մասին` մեղմորեն զրույցը տանելով ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։ Եթե նա չի ցանկանում խոսել, ապա թույլ տվեք նրան փոխել խոսակցության թեման եւ որոշ ժամանակ անց կրկին անդրադարձեք դրան։


Ֆիզիկական կամ հոգեբանական վնասվածքի առկայություն (ընտանիքի անդամներից մեկի, մտերիմ ընկերոջ, հարազատի, ընտանի կենդանու կամ խաղալիքի կորուստ, տան ոչնչացում)։ Հիշեք, որ վնասվածքի աստիճանը կարող է համարժեք չլինել երեխայի արձագանքի ուժին։ Համապատասխան բժշկական կամ հոգեբանական օգնություն չստացած երեխան կարող է կորցնել մեծահասակների նկատմամբ ունեցած վստահությունը։


Եթե այդ պատճառով խնդիրներ են առաջանում համադասարանցիների կամ հասակակիցների հետ, ապա պատմեք նրանց պատճառների մասին։ Երեխային առաջարկեք ձեր օգնությունը։ Ստիպեք երեխաներին իրար հետ  “լեզու գտնել” եւ ծեծկռտուք չսարքել։ Ասացեք, որ եթե որեւէ մեկը խախտի այս պայմանավորվածությունը, կպատժվեն բոլորը։


Եվ ամենակարեւորը` մի փորձեք արագացնել իրադարձությունների ընթացքը։ Երեխայի հոգեկան աշխարհի վրա աղետի թողած ազդեցությունը պետք է աստիճանաբար անցնի։



    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`