ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Խոսքեր, որոնք կարող են վտանգավոր լինել

Որքա՞ն հաճախ են երեխաները ծնողներից լսում. "Հո դու փորձանք չե՞ս", "Էս ինչ փորձանք եկավ իմ գլխին", "Չունենայի քեզ" կամ "Ե՞րբ ես վերջապես խելքդ գլուխդ հավաքելու" եւ այսպես շարունակ։ Ծնողներից շատերը կարող են ինքնուրույն նման արտահայտություների բավական երկար ցուցակ կազմել։ Թվում է, թե ժամանակի ընթացքում մենք ընտելանում եւ այլեւս ուշադրություն չենք դարձնում այս խոսքերին, որոնք ասվում են ոչ չար մտքով։ Սակայն, դա ավելի մեծ տարիքում, իսկ ինչպե՞ս են դրանք ընկալում 3-4 տարեկան փոքրիկները։ Չե՞ք հիշում։ Իհարկե, ոչ։ Այդ խոսքերի նկատմամբ ձեր վերաբերմունքը վաղուց արդեն անցել է ենթագիտակցական մակարդակ, իսկ այնտեղ ոչ մի բան հենց այնպես չի լինում...

Այդ խոսքերի ազդեցությամբ, հոգեբանական առումով, երեխայի մեջ տեղի են ունենում մեծ փոփոխություններ` հայտնվում են նոր սովորություններ, փոխվում է վարքագիծը, ի հայտ են գալիս սովորական երեւույթներին արձագանքելու նոր ձեւեր։ Այժմ շատերը գիտեն, որ բոլոր այն բարդույթները, որոնք խանգարում են մեզ ապրել, գալիս են վաղ մանկությունից։ Սովորաբար դրանք կապված են դաստիարակության ծնողների նախընտրած ոճի եւ ընտանեկան փոխհարաբերությունների հետ։ Սակայն, ամեն ինչ այդքան պարզ չէ։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ "ծնողական հրահանգ", որը սիրասուն ծնողներն ակամա, բազմաթիվ անգամ կրկնելով ու ձեւավորելով որոշակի հոգեբանական բանաձեւ, "մտցնում" են երեխայի գլուխը։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ղեկավար-հրահանգները։ Դրանք ծպտված, օր օրի կրկնվող հրամաններ են, որոնք չկատարելու դեպքում երեխան պետք է պատժվի։ Ստացվում է, որ միայն այդ հրահանգները կատարելու դեպքում փոքրիկը կարող է զգալ, որ ինքը լավն է եւ արժանի ծնողների սիրուն։ Ընդունված է համարել, որ բոլոր հիմնական հրահանգները երեխաները ծնողներից ստանում են մինչեւ վեց տարեկանը։ Հենց այդ տարիքում մանկական միտքը դեռեւս ունակ չէ քննել մեծահասակների վարքագիծը կամ խոսքերը եւ ամեն ինչ "ներծծում" է առանց զտելու։ Այդ ոչ բացահայտ, թաքնված "ուսուցումն" առաջին անգամ նկարագրել են ամերիկացի հոգեբանները եւ որոշակի հաղորդագրությունները կոչել "ծնողական հրահանգներ"։

Որքան էլ սարսափելի լինի, առաջին եւ ամենադաժան հրահանգն է՝ մի ապրիր։ Թվում է, թե որ մի ծնողն իր երեխային կարող է նման բան ասել։ Սակայն, դա միայն ուղղակիորեն, իսկ թաքնված կերպով՝ ինչքան ուզեք։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ժամանակ առ ժամանակ կարելի է լսել. "Կորի՛ր աչքիցս", "Աչքիս չերեւա՛ս", "Ինձ պետք չէ անկարգ երեխա" եւ, որ պարզապես զարհուրելի է` "Թաղեմ գլուխդ"։ Սրանց ավելի մեղմ ու լայնածավալ տարբերակը երեխայի հետ "Ինչերից եմ քո պատճառով զրկվել" թեմայով դաստիարակչական զրույցներն են։ Եվ էլի մի թեմա, որով մայրիկները սիրում են երկարաշունչ զրույցներ վարել. "Կյանքս դրել եմ քո համար (չավարտեցի ինստիտուտը, դուրս եկա աշխատանքից եւ այլն)"։ Ծնողական նմանատիպ "հրահանգների" թաքնված նպատակը երեխայի մեջ մեղավորության զգացում ներարկելն է, որի միջոցով նրան կառավարելն ավելի դյուրին է։ Ընդ որում` մեղավորությունը կապված է ոչ թե ինչ-որ զանցանքի, այլ՝ հենց փոքրիկի գոյության փաստի հետ։ Քանի որ երեխան դեռ շատ փոքր է նման մտքերի ազդեցությունից պաշտպանվելու համար, տարիների ընթացքում նրա մեջ աստիճանաբար ձեւավորվում է այն համոզմունքը, որ ինքը ծնողների կյանքը խաթարել է եւ հանդիսանում է նրանց հավերժական պարտապանը կամ լավ կլիներ, որ ինքն ընդհանրապես չծնվեր։ Դեռահաս տարիքում ենթագիտակցության մեջ ամրացած այսպիսի մտքերը կարող են հանգեցնել ինքնակործանման, որը շատ հաճախ արտահայտվում է ալկոհոլի, թմրադեղերի կամ վտանգավոր մարզաձեւերի նկատմամբ հակումներով։ Երեխան սովորում է ֆիզիկապես պաշտպանել ինքն իրեն այնքանով, որքանով շրջապատի մարդիկ դրական են ընդունում նրա գոյությունը։

Մեղքի զգացումը կարող է արտահայտվել նաեւ խուլիգանական վարքով։ Նա կարծես ստիպում է իրեն պատժել, որպեսզի թեթեւացնի մեղքի զգացումը։ Երեխան անգիտակցաբար կատարում է այնպիսի քայլեր, որոնց համար կարող է պատժվել։ Չէ՞ որ ավելի հեշտ է մեղավոր լինել կոտրված ապակու, քան հայտնի չէ, թե ինչի համար։ Մանկան հոգեբանության մեջ ամրացած "մի ապրիր" հրահանգը դրսեւորվում է նաեւ հասուն տարիքում՝ կյանքի իմաստի ու հավատի  բացակայություն, իր նշանակալիությունն ու սիրված լինելն ապացուցելու մշտական ցանկություն։

Երկրորդ առավել տարածված հրահանգն է "Երեխա մի՛ եղիր", որն արտահատվում է հիմնականում "Դու արդեն փոքր չես", "Քեզ մեծի նման պահիր" խոսքերով։ Այսինքն՝ երեխայությունը նկարագրվում է որպես վատ, ամոթալի վիճակ, իսկ մեծի նման պահելը՝ գովասանքի արժանի։ Այս վիճակում ամենից հաճախ հայտնվում է ընտանիքում միակ երեխան կամ եղբայրներից ու քույրերից մեծը։ Հասուն տարիքում այս երեխաները դժվարությամբ են լեզու գտնում արդեն իրենց կամ ուրիշների փոքրիկների հետ։ Նրանց համար ավելի հեշտ է որեւէ բան սովորեցնել, քան հասկանալ մանուկների հետաքրքրությունները։ Նրանք չգիտեն, թե ինչի մասին կարելի է խոսել երեխաների հետ, չէ՞ որ մանուկ հասակում նրանց ստեղծագործական եւ անմիջականության լիցքերը ճնշվել են։  

Հաջորդ հրահանգն է "Մի մտածի՛ր", այսինքն՝ "Արա՛ այն, ինչ ասում են", "Խելքիդ զոռ մի տուր"։ Երբեմն նաեւ, ցանկանալով շեղել երեխայի ուշադրությունը նրան տանջող որեւէ խնդրից կամ տհաճությունից, ծնողները խորհուրդ են տալիս չմտածել եւ մոռանալ այդ մասին։ Այդպիսով նրանք զրկում են երեխային իր առջեւ ծագած դժվարությունները վերլուծելու հնարավորությունից, իսկ նա, խոնարհաբար ենթարկվելով ծնողների կամքին, սկսում է ամեն ինչի մասին մտածել, բացի իր խնդիրներից։ Որպես արդյունք` մեծանալով այդ երեխան հաճախ մոլորվում է, երբ ստիպված է լինում որեւէ հարց միայնակ վճռել եւ անում է չմտածված քայլեր, քանի որ վստահ չէ իր մտավոր ունակությունների վրա։

Եվս մեկ հրահանգ` "Մի զգա՛", որը դրսեւորվում է հիմնականում "Չես ամաչում..." կամ "Չի կարելի..." խոսքերով սկսվող նախատինքների ձեւով։ Այստեղ արգելքի տակ են հայտնվում մարդկային այնպիսի հույզեր, ինչպիսիք են վախը եւ զայրույթը։ Դրանք երբեք ոչ մի տեղ չեն կորչում, այլ` կուտակվելով երեխայի հոգում, օրերից մի օր դուրս են հորդում "չարգելված օբյեկտների վրա" (օրինակ` ուսուցչուհի վրա բարկանալով` փոքրիկը կարող է զայրույթը թափել իրենից փոքր ընկերների վրա կամ շների հանդեպ ունեցած վախը հեշտությամբ կարող է փոխակերպվել մթության վախի)։

 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`