ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան նկարում է

Բոլոր մայրերը (երբեմն նաեւ հայրերը) ցանկանում են լավ ճանաչել իրենց երեխային, պարզել նրա ստեղծագործական հնարավորությունները, մտավոր զարգացման աստիճանը, մարդկանց հետ շփվելու ունակությունները, հույզերը, զգացմունքները եւ այլն։ Պարզվում է, որ փոքրիկի նկարները շատ բան կարող են պատմել նրա մասին։ Մանկական հոգեբանների զինանոցում կան նկարչական թեստեր, որոնք թույլ են տալիս անուղղակի կերպով ստանալ ծնողներին հետաքրքրող հարցերի պատասխանները։

Յուրաքանչյուր երեխա, նույնիսկ ամենածույլը, ժամանակ առ ժամանակ որեւէ բան նկարելու անհաղթահարելի ցանկություն է ունենում։ Օգտագործեք պահը եւ խնդրեք նրան ծառ նկարել, ցանկացած, ինչպիսին որ կուզենա։ Այս թեստը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար, եւ որպես կանոն, այդ հանձնարարությունը փոքրիկի համար չպետք է որեւէ դժվարություն ներկայացնի։ Փոքրիկ նկարչին հատկացրեք նկարելու համար անհրաժեշտ նյութերը եւ առանց ցուցումներ տալու հանգիստ սպասեք արդյունքներին։ Ստացված նկարը կօգնի ծնողներին հասկանալ իրենց երեխայի թաքնված առանձնահատկությունները, բացահայտել վախերը, կասկածները, բնավորության գծերը, հուզականության եւ երեւակայության աստիճանը։

Երբ փոքրիկ նկարիչն ավարտում է իր գլուխգործոցը, սկսեք ուսումնասիրել այն։ Առաջին տպավորությունը շատ կարեւոր է։ Ի՞նչ հույզեր է այն ձեր մեջ առաջացնում` թախիծ, ուրախություն, հանգստությւուն, մռայլ տրամադրություն, աշխուժություն, անտարբերություն։ Արդյո՞ք նկարը համապատասխանում է իրականությանը, թե՞ ծառը մտացածին է։ Պատկերը վա՞ռ է, կենդանի՞, թե՞ գունատ, միագույն ու մռայլ։ Փորձեք երեխայի աշխատանքն իրատեսորեն գնահատել, առանց չափազանցնելու եւ ավելորդ քննադատության։

Այժմ ուշադրություն դարձրեք գույներին։ Դրանք ներկայացնում են երեխայի ներքին եւ հուզական վիճակը։ Եթե փոքրիկն օգտագործել է միայն մեկ սովորական մատիտ եւ հրաժարվել մյուս գույներից, ապա դա վկայում է բավական ցածր ինտելեկտուալ մակարդակի մասին։ Երբեմն դա կարող է նաեւ վատ տրամադրություն նշանակել։

Եթե երեխան միայն մռայլ գույներ է օգտագործել, ապա նա հուզականորեն ճնշված է, ունի ստեղծագործական փոքր ներուժ եւ հավանական է` առկա են հիշողության հետ կապված խնդիրներ։ Չի բացառվում, որ նա պարզապես տվյալ պահին նկարելու ցանկություն չի ունեցել կամ չի  ուզեցել ծառ նկարել եւ դա արել է միայն ծնողի խնդրանքով։

Եթե փոքրիկը կիրառել է թեմային համապատասխան գույներ, ապա նրա ինտելեկտուալ եւ ընդհանուր զարգացման մակարդակը նորմալ է։ Նա շրջապատող մարդկանց եւ առարկաների իրատեսական ընկալում ունի։ Որպես կանոն, այդպիսի երեխայի մեջ զարգացած է տրամաբանական մտածողությունը։

 Եթե պատկերված ծառը զարդարված է անսովոր գույներով, ապա ձեր փոքրիկը յուրօրինակ մտածողություն եւ վառ երեւակայություն ունի։ Սովորաբար այդ "ավանգարդիստի" ինտելեկտուալ մակարդակը բավական բարձր է։  

 Նկարի առանձին մանրամասները նույնպես կարող են բազմաթիվ տեղեկություններ հաղորդել երեխայի մասին։ Սկսենք ամենակարեւորից` ծառի բնից, որը երեխաները նկարում են առաջին հերթին։ Այն խորհրդանշում է փոքրիկի ներաշխարհը  եւ անհատականության ներուժը։ Ծառի ուղիղ, հարթ բունը նշանակում է, որ նա վստահ է իր ուժերի վրա, հանգիստ է, կշռադատող եւ համառ։ Սկզբնական շրջանում կարող են լինել հասակակիցների հետ շփման խնդիրներ, սակայն սովորաբար նման երեխաները հարմարվող են։ Եթե փոքրիկ նկարիչը ծառի բունը պատկերել է հիմքի ձախ կողմից լայնացած, ապա նա երազկոտ է, փխրուն եւ անվճռական։ Պետք չէ նրա մեջ առաջնորդի հատկություններ փնտրել։ Եթե ծառի բունը հաստացած է աջ մասում, ուրեմն երեխան չափազանց խոհեմ է, համառ, նպատակասլաց եւ միշտ հասնում է իր ուզածին։ Այդպիսի փոքրիկը չի կողմնորոշվում շրջապատի կարծիքով, աշխույժ է եւ հաճախ մի խաղից արագորեն անցնում է մյուսին։ Ծառի վերեւում փակ բունը ցույց է տալիս ցածր ինտելեկտուալ մակարդակ։ Կլորավուն եւ լայն հիմքը դանդաղկոտության, պատասխանատվության եւ վստահելիության նշան է։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, այս երեխան ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ ունի։

Անցնենք ճյուղերին։ Հոգեբանների կարծիքով դրանք խորհրդանշում են շրջապատող աշխարհի եւ հասակակիցների նկատմամբ երեխայի վերաբերմունքը։ Զուգահեռաբար դասավորված ճյուղերը վկայում են լավատեսության, կայունության եւ աշխուժության մասին։  Ծայրերում բաժանված ճյուղերը նշանակում են զավթողականություն, արկածախնդրություն, մեծ կարծիք եւ ոչ այնքան խաղաղ ճանապարհով ինքնահաստատման ցանկություն։ Ծուռումուռ ճյուղերն ուրիշների ազդեցության տակ ընկնելու նշան են, ինչպես նաեւ հասակակիցների մեջ աչքի ընկնելու վախ, այսինքն` անվստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Ներքեւ թեքված ճյուղերը ցույց են տալիս մելանքոլիկ, խոր զգացմունքային եւ բուռն երեւակայություն ունեցող մարդու։ Դեպի վեր ուղղված ճյուղերը մատնացույց են անում առաջնորդ լինելու հակվածություն, վախի բացակայություն եւ արկածախնդրություն։   

Ծառի սաղարթը պատմում է երեխայի ընդհանուր կենսական ներուժի մասին։ Ամպի ձեւ ունեցող սաղարթը վկայում է երեխայի ինքնտիրապետման, զգուշավորության մասին, շրջանաձեւը` հանգստության եւ ինքնաբավության, նաեւ եսակենտրոնության մասին։ Խուճուճիկ սաղարթը ցույց է տալիս կենսասիրություն, հումորի զգացում, խզբզած սաղարթը` տագնապ, լարվածություն, անվճռականություն, կենտրոնանալու անկարողություն եւ ուրիշների ազդեցության տակ ընկնելու վտանգ։

Սովորաբար այս տարիքի երեխաները ծառի արմատները չեն նկարում, որովհետեւ դրանք չեն երեւում։ Եթե դրանք, այնուամենայնիվ, հայտնվել են նկարի վրա, ուրեմն երեխային ինչ-որ բան է անհանգստացնում։ Նա իրեն անպաշտպան է զգում ու ծնողների սիրո եւ աջակցության կարիքն ունի։ Եթե ծառը փակված է շենքերի մեջ, ապա փոքրիկն ընտանիքի ներսում ջերմության պակաս ունի։ Բնապատկերը մի կողմից նշանակում է վառ երեւակայություն եւ ստեղծագործական ներուժ, մյուս կողմից` խոցելիություն, հիվանդագին ինքնասիրություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահություն։ Եթե ծառը զարդարված է պտուղներով, թռչնի բներով կամ ծաղիկներով, ուրեմն երեխան լավատես է եւ օժտված հարուստ ներուժով, սակայն դա կարող է նաեւ փառասիրության ու կամակորության նշան լինել։

Նկարի վերլուծության ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ գծերին եւ ձեւավորման մանրամասներին։ Թույլ, անհամաչափ, ընդհատվող գծերը վկայում են իմպուլսիվության մասին։ Այդպես սովորաբար նկարում է նուրբ, զգայուն, խոցելի փոքրիկը։  Բնի ներսի գծերը նշանակում են, որ երեխան փակ բնավորություն ունի եւ նրան ինչ-որ բան է անհանգստացնում։ Եթե փոքրիկը պատկերել է նաեւ ծառի կեղեւը, ապա նա ուշադիր է, խելացի եւ պրպտող միտք ունի։

Վերջ ի վերջո, եթե երեխան հետաքրքրություն է ցուցաբերում ներկերի ու մատիտների նկատմամբ, դա արդեն լավ է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`