ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ խաղալիքները

Մեզանից շատերի մանկության ամենավառ հիշողությունները կապված են սիրելի խաղալիքների հետ։ Դրանք մեծահասակների հիշողության մեջ մնում են որպես հարազատ ու ջերմ մտերիմ ընկերներ։ Երեխայի բնականոն զարդացումը, նրա ներաշխարհի ձեւավորումն անհնար է պատկերացնել առանց խաղերի ու խաղալիքների։ Խաղալիքը մանուկների համար այն "միջավայրն" է, որը թույլ է տալիս նրանց հետազոտել իրենց շրջապատող աշխարհը, ձեւավորել եւ իրագործել նրանց ստեղծագործական ընդունակությունները եւ արտահայտել զգացմունքները։ Խաղալիքները նաեւ սովորեցնում են շփվել եւ ճանաչել ինքն իրեն։ Մյուս կողմից դա մեծ պահանջարկ ունեցող ապրանք է, որը ծնողները գնում են երեխաների համար։ Խաղալիքների ընտրությունը լուրջ եւ պատասխանատու գործ է, քանի որ դրանից է կախված երեխայի տրամադրությունն եւ զարգացման ընթացքը։

Խաղերը փոքրիկների համար կենսական անհրաժեշտություն են եւ նրանց զարգացման համար կարեւոր պայման։ Մինչդեռ այժմ շատ մանկավարժների եւ հոգեբանների անհանգստացնում է այն հանգամանքը, որ երեխաները քիչ են խաղում կամ խաղում են այնպիսի խաղեր կամ այնպիսի խաղալիքներով, որոնք չեն նպաստում նրանց զարգացմանը։ Փոխվել է նաեւ խաղերի որակական բնույթը։ Դրանք դարձել են ավելի տխուր, ագրեսիվ եւ անհատականացված։ Համարյա թե անհետացել են խմբակային խաղերը` պահմտոցի, բռնոց, աչքակապուկը, բադերն ու որսորդը եւ այլն։ Աստիճանաբար վերանում են նաեւ դրանց հատուկ կանչերը, համրամքախաղերն ու երգերը, որոնք մանկական բանահյուսության մի մասն են եւ բերանացի փոխանցվել են սերնդե սերունդ։

Հասակակիցների հետ խաղերը երեխային ինտելեկտուալ եւ բարոյական վարժանքի, ինքն իրեն եւ իր հնարավորությունները ճանաչելու, դիմացինին հասկանալու, կարեկցելու եւ նրա ուրախությունը կիսելու համար լայն դաշտ են տրամադրում։ Այդպիսով երեխան մեծանալով հասուն կյանք էր մտնում առանց մանկական խնդիրների, վախերի ու վիրավորանքների։ Ինչ վերաբերում է խաղալիքներին, ապա մեր օրերում հաճախ կարելի է զարմանալ, թե որքան  տգետ եւ հեռու են դրանց ստեղծողները մանկական հոգեբանությունից։ Չէ՞ որ խաղալիքը փոքրիկի ձեռքում ոչ թե լոկ զվարճալիք է, այլ միջոց, որի օգնությամբ նա սկսում է ճանաչել իրեն շրջապատող մեծ ու բարդ աշխարհը:

 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`