ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Զգույշ, դաջվածք է

Բանտի պատերի ներսում մարդիկ շատ լռակյաց են դառնում, քանի որ ցանկացած անզգույշ բառ կարող է նրանց վրա շատ թանկ նստել։ Որպեսզի որեւէ կերպ այդ մարդիկ ճանաչելի լինեն, ազատազրկվածները սկսեցին դաջվածքներ անել, որոնք պատմում են նրանց կենսագրության մասին` ինչի համար է ազատազրկվել, որտեղ եւ ինչ ժամանակով։ Չնայած հնարավոր են եւ այնպիսի դեպքեր, երբ դաջվածք արվել է հակառակ տվյալ մարդու ցանկության, այսինքն` բռնի, բայց ամեն դեպքում դա արդեն դառնում է անձնագրի պես մի բան, որը բավական շատ բան կարող է պատմել այդ մարդու մասին։

Կարող է պատահել այնպես, երբ դուք գտնվում եք մարդկանցով ծանրաբեռնված հասարարական տրանսպորտում եւ նկատում եք, որ դաջվածքներ ունեցող մի մարդ կոպտում է մյուս ուղեւորներին (հիշու՞մ եք Շուրիկի արկածների մասին պատմող հանրահայտ ֆիլմը, ի դեպ` Ֆեդյայի ձեռքին նույնպես արեւի պատկերով դաջվածք կար, որը տեսնելով Պուգովկինի հերոսը սկսում է զգուշանալ)։ Այդ պարագայում պետք է չէ վրդովվել, քանի որ նրա մարմնի վրա եղած դաջվածքը զգուշացնում է, որ ավելի լավ է լռել եւ ձեր անձն ավելորդ վտանգի չենթարկել։

Նույն ձեւով պետք է վարվել նաեւ, եթե, օրինակ, փողոցում որեւէ մեկը հրի ձեզ կամ տրորի ձեր ոտքը, քանի որ վրդովմունքի պահին ասված նույնիսկ ոչ այնքան կոպիտ արտահայտությունը բանտի պատերից այն կողմ կարող է շատ ավելի վիրավորական նշանակություն ունենալ, եւ այս պարագայում ձեր խոսքերի հետեւանքները պարզապես անկանխատեսելի են։ Այստեղից խորհուրդ` աշխատեք լինել զուսպ, հետեւեք ձեր բառապաշարին եւ խուսափեք դաջվածքներ ունեցող մարդկանց հետ շփվելուց։

Մարմնի վրա դաջվածքներ կարող է ունենալ նաեւ ձեր շենքում կամ բակում  բնակվող հարեւանը։ Դրանք գրավում են ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների ուշադրությունը, որոնց դուր են գալիս հանցագործ աշխարհի կամ բանտում անցկացրած ժամանակի մասին պատմությունները, որտեղ ըստ պատմողի իսկական դրախտ է, ռոմանտիկա։ Հատկապես դեռահասներն ամենուր հետեւում են այդ մարդուն, փորձում նմանակել քայլվածքը, շարժումներն ու խոսելու ոճը։ Ծնողները հաճախ չգիտեն, թե ինչպես կարելի է երեխային հետ պահել նման մարդկանց բացասական ազդեցությունից։ Պատժելը կամ փողոց դուրս գալն արգելելն անօգուտ է։ Երեխան կփորձի դուրս գալ ձեր հսկողության սահմաններից, քանի որ այժմ նրա բոլոր հետաքրքրությունները կապված են փողոցի հետ։ Նա կարող է ժամերով լսել այդ "հետաքրքրաշարժ պատմությունները", երգերը եւ կարող է փորձել, նույնիսկ, նման դաջվածքներ անել։ Երեխան բառացիորեն ջանում է որսալ իր նոր "ավագ ընկերոջ" բոլոր բառերը եւ պատրաստ է կատարել նրա յուրաքանչյուր ցանկություն, ինչից եւ կարող է հմտորեն օգտվել նախկին դատապարտյալը։ Նա կսկսի համբերատար սովորեցնել դեռահասներին գողություն անել, սպանել եւ յուրաքանչյուրին կստիպի երդվել, որ ոստիկանության ձեռքն ընկնելու դեպքում ոչ մեկ իր ընկերներին չպետք է մատնի եւ մեղքն ամբողջությամբ իր վրա կվերցնի, այլապես բանտում նրան ոչ-ոք չի հարգի։ Այդպիսով դեռահասների նոր "խորհրդատուն" այլեւս ստիպված չէ ռիսկի դիմել, քանի որ նա արդեն ունի հավատարիմ կամակատարներ, իսկ ոստիկանությունը ոչինչ չի կարող անել, քանի որ բաժանմունքում հայտնված պատանիները նրա անունն էլ չեն տալիս։

Հարկ է հիշել, որ պատանիների հավաքագրմամբ զբաղվում են ոչ թե իրական հեղինակությունները, այլ նրանց ձեռքի տակ "աշխատողները"։ Այնպես որ չարժե հալած յուղի տեղ ընդունել այն ամենն, ինչ պատմում են իրենց "հերոսական անցյալից"։ Բացատրեք երեխային, որ փշալարերի հետեւում ոչ մի ռոմանտիկ բան չկա եւ հանցագործություն անելը բոլորովին էլ հերոսություն չէ, իսկ ազատությունն ու անկախությունը չափազանց թանկ արժեն, որպեսզի դրանցից իրենք այդքան հեշտ հրաժարվեն։

Նախկին դատապարտյալների ազդեցության տակ կարող են ընկնել ոչ միայն պատանիները, այլեւ դեռահաս աղջիկները, որոնք երազում են քաջ արքայազնի կամ հուսալի պաշտպան ունենալու մասին։ Այդպիսի երկրպագուից բոլորը վախենում են, ինչն աղջկա մոտ ապահովության կեղծ պատրանք է ստեղծում։

Դաջվածքի տեսքով մարմնին դրոշմված ռուսերեն բառերը եւ հապավումները բոլորովին այլ նշանակություն ունեն, քան կա իրականում։ Օրինակ` БОГ նշանակում է "Будь осторожен, грабитель", БОСС-ը` "Был осужден судом" կամ ТУЗ-ը` "Тюрьма уже знакома"։ Հայտնի նաեւ քառակուսու անկյուններով դասավորված չորս կետերն ու մեջտեղում եւս մեկը պատկերը (զառի վրա հինգ թվանշանի նման), որը խորհրդանշում է բանտի պատերի մեջ գտնվող կալանավորին։ Աշխատեք խուսափել նման դաջվածքներ ունեցող մարդկանցից եւ նրանց հետ չմտնել երկխոսության մեջ։

Կրկին ու կրկին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է ուշադիր լինել երեխայի, նրա հետաքրքրությունների ու շրջապատի նկատմամբ, որպեսզի ժամանակին կարողանաք օգնել նրան ճիշտ կողմնորոշվել տարատեսակ գայթակղությունների բազմազանության մեջ եւ զոհ չդառնալ խաբուսիկ պատվախնդրությանը։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`