ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ հարեւանները

Երկար ժամանակ ապրելով միեւնույն շենքում մարդիկ հասցնում են ընտելանալ եւ մտերմանալ հարեւանների հետ, հաճախ դիմել նրանց օգնությանը, ժամանակ հիմնական մասը միասին անցկացնել, դիմել միմյանց զանազան խնդրանքներով։ Երբեմն հավատը նրանց նկատմամբ այնքան է մեծանում, որ մարդիկ մոռանում են իրենց եւ իրենց երեխաների անվտանգության մասին, որոնք հաճախ հարեւանների ընկալում են որպես հարազատների։ Թվում է, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել այն մարդը, որին ճանաչում եք երկար տարիներ, եւ որի աչքի առաջ է մեծացել ձեր երեխան։ Հենց այդ պատճառով էլ փոքրիկները հաճախ հանգիստ համաձայնվում են նրա հետ որեւէ տեղ գնալ, իսկ երբ անհանգստացած ծնողները սկսում են երեխային նախատել, նա ասում է, որ հարեւանը կողմնակի մարդ չէ։ Այստեղ մեծ է նաեւ ծնողների մեղքը, քանի որ նրանք հաճախ հարեւաններին չափազանց շատ են ներգրավվում իրենց ընտանեկան խնդիրներում եւ, ընդհանրապես, կյանքում։ Օրինակ՝ հարեւանները կարող են ներկա լինել ընտանեկան վեճերի։ Երբեմն նման վեճերից հետո շատերն իրենք են գնում հարեւանի տուն եւ ամեն ինչ մանրամասնորեն պատմում կողմնակի մարդկանց։ Ծնողները հաճախ երեխային երկար ժամանակով թողնում են հարեւանուհու խնամակալության տակ կամ նրան միայնակ ուղարկում այնտեղ, որ հարեւանները փոքրիկի հետ խաղան կամ նրան "սիրեն"։ Սակայն որքանով նրանք կարող են վստահ լինել, որ իրենց սիրասուն ժառանգի հետ վարվում են այնպես, ինչպես հարկն է։ Նրա վրա չեն բղավում, չեն ծեծում, կերակրում են նորմալ սնունդով եւ չեն շահագործում։ Մի մոռացեք նաեւ, որ երեխաների միջոցով նրանք կարող են տեղեկանալ ձեր ընտանեկան հարաբերությունների, անցուդարձի մանրամասներին` ով երբ է գնում, երբ է գալիս, ով որտեղ է աշխատում, որքան գումար է վաստակում եւ որտեղ է այն սովորաբար պահում։

Եթե հարեւաններից որեւէ մեկը սկսում է ընդգծված ուշադրություն ցուցաբերել երեխայի նկատմամբ, մեծ ու փոքր նվերներ անել, հաճախ հրավիրել իրենց տուն, կամ տանել զբոսանքների, ապա հարկ է, որ ծնողներն անհանգստանան, որովհետեւ շատ հնարավոր է, որ տվյալ անձն այնքան էլ լավ մտադրություններ չունի, եւ դա միայն փոքրիկի նկատմամբ սովորական համակրանք չլինի։ Ուշադիր եղեք արդո՞ք նրա մոտ չեն հայտնվում նոր, անծանոթ խաղալիքներ, հագուստ, զարդեր, այլ իրեր կամ ավելորդ գումար, որոնք նույնպես կարող են կաշառել երեխային։ Բացատրեք երեխային, որ ոչինչ հենց այնպես չի լինում, եւ նա վաղ, թե ուշ ստիպված է լինելու վճարել դրա համար, խոսքը հատկապես դեռահաս աղջիկների մասին է։

Երեխան միշտ պետք է հիշի, որ հարեւանը նույնպես կողմնակի մարդ է։ Նա չպետք է հարեւանների նվերներն ու հրավերներն ընդունի առանց ծնողներին այդ մասին տեղյակ պահելու։ Ծնողները նույնպես չպետք է փոքրիկին վստահեն հարեւաններին, եթե լիովին համոզված չեն, որ նա տվյալ անձի հետ ապահով կլինի։ Անվտանգության չափանիշը պետք է լինի ոչ թե հարեւանի տարիքը, այլ ծնողական բնազդը, կանխազգացումն ու այլ մարդկանց կարծիքը, երաշխավորությունն այդ այդ անձի մասին։ Եթե նա սկսում է երեխային զանազան նվերներ մատուցել, ապա մտածեք, թե ինչով կարող է դա պայմանավորված լինել։

Եթե խնդրում եք հարեւաններից մեկին, որ նա երեխային մանկապարտեզից կամ դպրոցից տուն բերի, ապա հետո անպայման զրուցեք փոքրիկի հետ եւ իմացեք, թե ինչի՞ մասին են նրանք խոսել ճանապարհին, ի՞նչ են արել, անմիջապես տուն են եկե՞լ, թե՞ այլ տեղեր են գնացել։ Կարելի է նույնիսկ երեխային առաջարկել մի խաղ, որտեղ նա պետք է մարմնավորի տվյալ հարեւանին եւ ցույց տա, թե իրենք ինչ են արել։

Եթե երեխան ասում է, որ հարեւաններից որեւէ մեկն իրեն դուր է գալիս, ապա աշխատեք պարզել, թե ինչու։ Իսկ եթե փոքրիկն ասում է, որ նա չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում իր նկատմամբ, ապա փորձեք տեղեկություններ հավաքել այդ մարդու մասին։

Եթե երեխան հրաժարվում է շփվել հարեւանի հետ, խուսափում է նրանից, չի ցանկանում գնալ նրանց տուն, ապա աշխատեք պարզել պատճառը։ Հնարավոր է, որ դա զուտ մանկական քմահաճույք չէ։ Պետք չէ մոռանալ, որ ելնելով տարիքից, գիտելիքների ու կենսափորձի բացակայությունից, երեխան միշտ չէ, որ կարող է հստակ գիտակցել եւ բացատրել, թե ինչ է իր հետ կատարվում։

Եղեք ուշադիր ձեր երեխայի կարծիքների, զգացմունքների ու ցանկությունների նկատմամբ եւ մի մոռացեք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր եւ իր երեխայի անվտանգության համար։
  


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`