ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ աղանդները

Ինչպիսին էլ, որ դրանք լինեն` հազարավոր հետեւորդներով, թե բոլորովին աննկատ, աղանդների առաջացումը գրեթե միշտ կապված է մարդկանց հոգիներում տիրող քաոսի եւ տվյալ երկրում առկա անկայունության հետ։ Շատերի հիշողության մեջ դեռեւս թարմ են Տոկիոյի մետրոյում ճապոնական աղանդներից մեկի կազմակերպած ահաբեկչական գործողությունների սարսափելի հետեւանքները։

Միամտություն է կարծել, թե աղանդների մեջ ներքաշվում են հիմնականում հավատացյալները կամ հոգեպես անհավասարակշիռ մարդիկ։ Ճիշտ հակառակը` խոր հավատ ունեցող մարդիկ ամենից քիչ են ենթարկվում աղանդների ազդեցությանը, իսկ անկայուն հոգեկան աշխարհ ունեցողները` ամենից շատ։ Քիչ չեն նաեւ արտաքնապես նորմալ, հավասարակշռված մարդիկ, որոնք երբեւէ շեղումներ ի հայտ չեն բերել։ Հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս են մարդիկ հայտնվում զանազան աղանդներում, ի՞նչն է նրանց դրդում դիմել այդ քայլին։ Մի կողմից հետաքրքրասիրությունը եւ նոր զգացողություններ վայելելու ցանկությունը, մյուս կողմից` չդասավորված կյանքը, որեւէ րոպեական խնդիր կամ ընտանիքում, դպրոցում եւ ընկերների շրջանում եղած անհարթությունները։

Հաճախ, երբ կողքից նայում ես աղանդավորներին, որոշակի անհարմարության զգացում ես ունենում, որովհետեւ առաջին հայացքից նորմալ թվացող մարդը տարօրինակ, անհեթեթ հագուստ է հագնում, քթի տակ ինչ-որ բան է մրթմրթում, դիմացինի ձեռքն է խոթում ինչ-որ գրքույկ, առաջարկում է նվիրատվություն անել եւ համառորեն հրավիրում է այցելել իրենց հավաքները։ Մեծահասակ մարդը դեռ կարող է դրանից խուսափել։ Իսկ փոքր երեխա՞ն, որին լավ չեն հասկանում ընտանիքում, դպրոցում կամ ընկերական շրջապատում, որին ծնողներն անարդարացիորեն պատժել են` հիմնվելով միայն ուրիշների խոսքերի վրա, որն այդ օրը դպրոցում ցածր գնահատական է ստացել կամ ընկերները որոշել են նրա գլխին չար կատակ խաղալ։ Մի խոսքով, կարող են լինել ամենատարբեր իրադրություններ, երբ երեխան միայնակ կմնա իրեն տանջող խնդիրների հետ։ Այդ ժամանակ նրան է մոտենում իր հասակակիցը կամ որեւէ մեծահասակ եւ առաջարկում լուծել նրա բոլոր խնդիրները։ Երեխային պարզապես անհրաժեշտ է որեւէ մեկի հետ կիսվել, եւ նա կարող է ընդունել այդ մարդու առաջարկությունը։ Փոքրիկը գնում է անծանոթ մարդկանց մոտ, որոնք նրան լսում են, պարուրում քնքշանքով ու հոգատարությամբ եւ աստիճանաբար ներշնչում, որ իր ընտանիքն այնտեղ է, որ ինքը պետք է հրաժարվի իր իսկական ծնողներից եւ հիմա հոգեւոր հայրեր են լինելու նրա ծնողները։ Այդ ժամանակ արդեն փոքրիկի համար իր "ուսուցչի" խոսքից բացի ոչինչ գոյություն չունի, որը, ամբողջությամբ կառավարելով երեխայի գիտակցությունը, դարձնում է նրան իր կամակատարը` ստիպելով այդ աղանդի մեջ ներքաշել այլ մարդկանց, "ուսուցչին" բերել տան թանկարժեք իրերը։ Այդ "ուսուցիչը" կարող է նաեւ նրան ներշնչել, թե զրկանքներին ու դժվարություններին դիմակայելով` երեխան պատրաստվում է բոլորովին նոր, ավելի լավ կյանքի։

Երեխային դեպի աղանդները կարող են հրել ոչ միայն ընտանիքում կամ դպրոցում ծագած խնդիրները, այլեւ հետաքրքրասիրությունը, եթե նրա ընկերների մեջ կան այնպիսիները, որոնք արդեն մասնակցել են աղանդավորների հավաքույթներին կամ եթե նա փողոցում տեսել է ինչ-որ նորահայտ "առաքյալի" հետ հոգեւոր զրույցի հրավիրող եւ վերջում առատ նվերներ խոստացող գունագեղ պաստառ։ Չէ՞ որ հաճախ մեծահասակներն իրենք են երեխաներին հրում դեպի աղանդները, երբ հյուրախաղերով ժամանած կամ տեղացի զանազան հեքիմների ու մարգարեների քարոզների համար տրամադրում են երկրի լավագույն համերգասրահներն ու դահլիճները, առանց մտածելու, որ ոչ բոլոր մեծահասակներն են ունակ դիմադրելու դրանց հոգեբանական ազդեցությանը, որն իրականացվում է այդ "զրույցներին" մասնակցելու եկած հանդիսատեսի  նկատմամբ։ Երեխան, որպես նվեր ստանալով գույնզգույն պաստառ կամ գրքույկ, հաջորդ անգամ եւս հաճույքով ներկա կգտվի այդ քարոզչի դասախոսությանը։ Աստիճանաբար նրա ազդեցությունը փոքրիկի վրա ուժեղանում է, նա սկսում է հաճախել կասկածելի հավաքույթների, որտեղ բոլորն ինչ-որ անհասկանալի բառեր են գոռգոռում, լսում են տարօրինակ երաժշտություն, ինչից հետո բոլորովին նորմալ երեխան դառնում է անկառավարելի եւ չի ընդունում ծնողների կարծիքը, որոնց արդեն համարում է իր թշնամիներ։ Այժմ նա պատրաստ է հետեւել իր "ուսուցչին" թեկուզ մինչեւ աշխարհի ծայրը։ Ծնողները հուսահատված նետվում են իրենց երեխային փրկելու` որոշելով ներխուժել այնտեղ եւ մերկացնել տվյալ աղանդի բուն էությունը։ Սակայն նույն այդ տարօրինակ երաժշտությունը, անհասկանալի բառերը եւ, ընդհանրապես, ամբողջ մթնոլորտը նրանց վրա ազդում են ոչ պակաս ուժով, եւ մինչ այդ լիովին գիտակից նորմալ մարդիկ քիչ-քիչ սկսում են խելագարվել։ Նրանք սկսում են նույնիսկ ամենասովորական, կենցաղային երեւույթների մեջ, ինչպես օրինակ` դռանը փակցված թուղթն է կամ ավտոմեքենայի ազդանշանը, ինչ-որ գերբնական, արտասովոր իմաստ փնտրել։

Եթե որեւէ մեկն արդեն բախվել է այդ խնդրին, ապա հասկանում է, որ երեխային աղանդավորների ճիրաններից պոկելը համարյա անհնար է։ Նա կարող է փախչել տանից, ամիսներով կորել, իսկ երբ վերադառնում է, ապա ծնողները վախենում են նրան որեւէ բան ասել` մտածելով, որ երեխան կարող է կրկին փախչել։ Այդ պատճառով, եթե դուք տեղեկանում եք, որ երեխան պատրաստվում է ներկա լինել կամ մասնակցել որեւէ քարոզի կամ կրոնական ուղղվածություն ունեցող միջոցառման, ապա անպայման գնացեք նրա հետ, որպեսզի կարողանաք  ժամանակին նրան ճիշտ մեկնաբանել այս կամ այն կեղծ ուսմունքի դրույթները կամ ավելի լավ է փորձեք փոխել նրա հետաքրքրությունների շրջանակը։ Եթե փոքրիկն արդեն ընկել է աղանդավորների ազդեցության տակ, ապա աշխատեք նրա համար գտնել լավ հոգեբանի, որին հին ծանոթի տեսքով հրավիրեք ձեր տուն` երեխայի հետ զրուցելու կամ որոշ ժամանակով փոքրիկի հետ հեռացեք տանից որեւէ այլ տեղ։

Կարող է պատահել այնպես, որ երեխային գրավեն աղանդավորական ծեսերի խորհրդավորությունը, արտասովոր զգեստները, մոմերը եւ այլ պարագաներ, որոնք նա կընդունի որպես յուրօրինակ խաղ։ Նրա հավատարմությունը ստուգելու համար "ուսուցիչները" կարող են նրան մղել որեւէ դաժան հանցագործության կամ օգտվելով այն հանգամանքից, որ փոքրիկների մեջ շատ են զանազան վախերը (օրինակ` մութ սենյակում միայնակ մնալը), ստիպել նրան կատարել իրենց ցանկությունները։

Այս ամենից, իհարկե, կարելի խուսափել, եթե երեխան ընտանիքում շրջապատված լինի սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ եւ վստահ լինի, որ ծնողները միշտ կլինեն նրա կողքին։

 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`