ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ նրա ընկերները

Քանի դեռ երեխան փոքր է եւ ամենուր ման է գալիս մեծերի ձեռքից բռնած, ծնողները կարող են նրան ասել ինչ անի։ Սակայն այդպես երկար շարունակվել չի կարող։ Երեխան մեծանում է, եւ նրան որեւէ բան թելադրելը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Ի՞նչ անել։ Իհարկե, դուք չեք կարող եւ կարիք էլ չկա նրան մեկուսացնել արտաքին աշխարհից, քանի որ նրան անհրաժեշտ է շփվել հասակակիցների հետ` կենսափորձ կուտակելու համար։ Եթե, նույնիսկ, դուք ծանրաբեռնեք նրան զանազան խմբակների պարապմունքներով, միեւնույն է դրանից ոչինչ չի փոխվի։ Ավելի շուտ երեխան կվերածվի ջերմոցային բույսի եւ սովորական պայմաններում իրեն լավ չի զգա։ Դրա համար երեխան պետք է սովորի ընկերներ ընտրել, որպեսզի հետագայում տհաճ պատմությունների մեջ չընկնի։ Սակայն չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ եւ ստիպել նրան ընկերություն անել կամ արգելել, որ շփվի որեւէ մեկի հետ։ Մյուս կողմից էլ ինչպե՞ս կարող է 5-7 տարեկան երեխան ինքնուրույն որոշել ընկերներների լավ կամ վատ լինելը։

Լավ կլինի, եթե երեխային հետ հարաբերություններում գտնեք ոսկե միջինը։ Այսինքն` անհրաժեշտ է արտաքուստ չսահմանափակել նրա շփումները եւ, հեռվից հետեւելով, ժամանակին հուշել ճիշտ որոշումը։ Պետք չէ մտածել, որ նման հարաբերությունները իրենք իրենց են ստեղծվելու։ Դրա համար նույնպես անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել։ Եթե փոքր հասակից հետաքրքրվեք երեխայի հոգսերով, խնդիրներով, հարցնեք նրա կարծիքն ու խորհրդակցեք նրա հետ, ապա փոքրիկը եւս կսկսի նույն կերպ վարվել։ Օրինակ` տանը որեւէ բան նորոգելիս, փոքրիկ, ոչ բարդ հանձնարարություններ տվեք նրան, իսկ եթե նա սխալվում է, ապա նախատելու փոխարեն օգնեք նրան ուղղել սխալը։ Որեւէ նոր իր գնելուց հետո հարցրեք երեխայի կարծիքը։ Հյուրեր ընդունելիս կամ հյուր գնալիս հարցրեք երեխային, թե ներկաներից ով դուր եկավ նրան, ով` ոչ։ Այսինքն` փոքրուց ընտելացրեք նրան, որ նա կարող է տեղյակ լինել ձեր բոլոր գործերին եւ իմանա, որ իր կարծիքը ձեզ համար լուրջ նշանակություն ունի։ Այդ ժամանակ փոքրիկը նույնպես կսկսի կիսվել ձեզ հետ իր խնդիրներով ու հոգսերով, խորհրդակցել եւ պատմել իր ծանոթների եւ ընկերների մասին։

Ի՞նչ անել, եթե դուք արդեն կորցրել եք հարմար պահը, եւ այժմ ընկերների կարծիքը երեխայի համար ավելի կարեւոր է, քան ծնողներինը։ Դուք փորձում եք նրան բացատրել, որ իր ընկերները բոլորովին էլ այն չեն, ինչ իրենց ներկայացնում են, իսկ երեխան ձեզ չի լսում։ Մտածեք, թե ինչու՞ է այդպես լինում, եւ արդյո՞ք ձեր ջերմ, ընկերական զրույցը հաճախ չի վերածվում նախատինքների հեղեղի։ Եթե, նույնիսկ, երեխայի ընկերները չափազանց բացասաբար են ազդում նրա վրա, չարժե նրան փակել տանը։ Փորձեք անկեղծորեն խոսել փոքրիկի հետ եւ պարզել, թե ինչն է նրան գրավում այդ ընկերախմբի մեջ։ Լսելով երեխային` սկսեք խոսել այդ ընկերության դրական կողմերի մասին (եթե նույնիսկ այդպիսիք գտնելը դժվար է), եւ հետո միայն ասացեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Բացատրեք նրան, թե ինչով կարող է ավարտվել այդ ընկերությունը,  որովհետեւ առաջին հայացքից անմեղ թվացող երեւույթները կարող են իրականում դառնալ հանցագործություն, որին կարող է մեղսակից լինել նաեւ ձեր երեխան։ Այդ ընկերախումբը լքելու համար առաջարկեք նրան ձեր օգնությունը, իսկ եթե դա հնարավոր չէ կամ դժվար է իրականացնել, ապա փոխեք բնակարանը կամ երեխային ժամանակավորապես ուղարկեք այլ քաղաք, բարեկամներից մեկի տուն։

Ո՞վ պետք է երեխայի համար ընկերներ ընտրի` ինքը երեխա՞ն, թե՞ նրա ծնողները։ Այս հարցը դեռեւս շատ վիճելի կողմեր ունի։ Առաջին հերթին, երեխայի մեջ կարող է ներքին բողոք առաջանալ իր վզին փաթաթված, պարտադրված ընկերների դեմ։ Երկրորդը` կարող է պատահել այնպես, որ ծնողների ընտրած անձը բոլորովին չհամապատասխանի փոքրիկի հետաքրքրություններին։ Միեւնույն ժամանակ, եթե դուք նրա ընկերների մասին կարծիք եք հայտնում, ապա աշխատեք դա անել շատ նուրբ ձեւով, որպեսզի երեխային չտրամադրեք ձեր դեմ եւ անպայման հիմնավորեք ձեր խոսքերը (օրինակ` «Նա բանտ է նստել գողության համար» կամ «Նա թմրադեղեր է օգտագործում, ինչից հրաժարվելը շատ դժվար է»)։ Եթե երեխան որեւէ հոբբի ունի կամ, ասենք, հետաքրքրվում է համակարգչով, ապա կարող եք նրան «պատահաբար» ծանոթացնել ձեր մտերիմներից մեկի հետ, որը կարող է օգնել նրան իր խորհուրդներով` այսպիսով փոխելով նրա հետաքրքրությունների ուղղությունն եւ շրջապատը։

Եթե փոքրիկն ընկերություն է անում իր համադասարանցիներից մեկի կամ հարեւանի երեխայի հետ, փորձեք նրա եւ նրա ընտանիքի մասին ավելի շատ տեղեկություններ հավաքել։ Կարող եք, նույնիսկ, մտերմանալ նրա ծնողների հետ կամ միասին կազմակերպել ամառային հանգիստը։ Չմոռանաք հետաքրքրվել, թե ինչպես է անցել փոքրիկի օրը։ Եթե նորոգում եք ավտոմեքենան կամ նոր զգեստ եք կարում, ապա օգնության կանչեք ոչ միայն ձեր երեխային, այլեւ նրա ընկերներին։ Այսպիսով դուք կմերտմանաք նրանց հետ, տեղյակ կլինեք նրան խնդիրներին եւ միշտ հնարավորություն կունենաք հուշել ճիշտ լուծումներ։

Պարզապես դարձեք ձեր երեխայի ընկերը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`