ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան խանութում

Երեխային փոքրիկ հանձնարարություններ տալով` ծնողները սովորեցնում են նրան լինել ինքնուրույն։ Երբ նա մի փոքր մեծանում է, երեխան կարող է արդեն խանութում գնումներ անել` աստիճանաբար սովորելով ընտրություն կատարել տարբեր ապրանքների ու մթերքների միջեւ։ Իսկ մինչ այդ չմոռանաք նրան հանձնել անհրաժեշտ գնումների ցուցակը` ներառյալ դրանց քանակն ու գինը։ Եթե, նույնիսկ, երեխան ինչ-որ բան սխալ է արել, պետք չէ նրան նախատել, որովհետեւ շատ հաճախ ծնողներն իրենք են մոռանում նրանց տալ անհրաժեշտ ցուցումները։ Խանութի ցուցափեղկին դասավորված վառվռուն գույներով փաթեթավորված քաղցրավենիքը կարող է գրավել փոքրիկին, եւ հնարավոր է, որ նա թուլացնի ուշադրությունը։ Դրանից խուսափելու համար գնումների համար նախատեսված գումարից թույլատրեք փոքրիկին որեւէ քաղցրավենիք գնել իր համար, որպեսզի նաեւ զանազան «բարի» քեռիներն ու մորաքույրները չկարողանան նրան անուշեղենով գայթակղել։

Երեխան կարող է կորցնել գումարը, այն կարող են գողանալ կամ ստիպել, որ տա։ Բացատրեք նրան, որ դրամապանակը չի կարելի պահել գրպանում, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում կամ կաշվե պայուսակի մեջ, որոնք դյուրությամբ կարելի է դանակով կամ ածելիով կտրել։  Ավելի լավ է դրամապանակը պահել ձեռքում։ Չի կարելի այն դնել վաճառասեղանի վրա կամ գնումներով լի պայուսակի վերեւի մասում, որտեղից գողերը հեշտությամբ կարող են դրամապանակը թռցնել։ Եթե երեխան, այնուամենայնիվ, կորցրել է գումարը կամ այն գողացել են, ապա նա պետք է հրաժարվի գնումներից ու, տուն գալով, անմիջապես այդ մասին պատմի ծնողներին։ Դրա համար չի կարելի երեխային նախատել, առավել եւ ենթարկել ֆիզիկական պատժի։ Հնարավոր է, որ դա հանցագործների հետ նրա առաջին (եւ Աստված տա, վերջին) շփումն է։ Երեխան առանց այն էլ վախեցել ու շփոթվել է։ Պարզապես խոսեք նրա հետ, ասացեք, որ այդ կորուստը բավականաչափ ազդել է ձեր ընտանիքի ֆինանսական դրության վրա, եւ դուք որոշ ժամանակ չեք կարողանա նրա համար քաղցրավենիք գնել։ Երեխայի հետ վերլուծեք նրա գործողությունները, փորձեք պարզել, թե նա ինչ սխալ է թույլ տվել՝ հնարավորություն տալով գրպանահատներին գողանալ դրամապանակը։

Եթե երեխան բավականաչափ մեծ է եւ ինքնուրույն կարող է գնալ խանութ կամ շուկա՝ իրեն դուր եկած իրը գնելու համար, ապա պետք է ավելի ուշադիր լինի։ Դրամը կրծկալի կամ գուլպայի մեջ թաքցնելու կարիք չկա, քանի որ փորձառու գողերը դա այնտեղից նույնքան հեշտությամբ կհանեն, ինչպես գրպանից։ Դրամը կարող է նաեւ աննկատ ընկնել այնտեղից։ Եթե ողջ գումարը գտնվում է դրամապանակի մեջ, ապա այն պետք կրծքին սեղմած պահել ձեռքում այնպես, որ չկարողանան ձեռքից քաշել։ Լավ կլինի, եթե գումարը բաժանեք մասերի եւ պահեք տարբեր վայրերում, որպեսզի նման դեպքերում կարողանաք մի մասը պահպանել։ Ցավալի է, բայց հաճախ զոհն ինքն է նպաստավոր պայմաններ ստեղծում հանցագործների համար։ Օրինակ՝ նախկինում գողության համար դատված մի գրպանահատ ուշ երեկոյան տրանսպորտի մեջ նկատում է մի կնոջ, որը հաշվում է դրամապանակի մեջ ունեցած կանխիկ գումարը։ Ավարտելով իր գործը՝ կինը դրամապանակը թաքցնում է շապիկի տակ եւ սկսում ննջել։ Գրպանահատը, որ ուշադիր հետեւում էր այս ամենին, հետեւից մոտենում նրան, հանգիստ դուրս է քաշում դրամապանակը եւ նույնքան հանգիստ հեռանում։ Այստեղից հետեւություն. դրամը չի կարելի հաշվել մարդաշատ վայրերում, փողոցում, տրանսպորտի մեջ։ Դա պետք է անել նախքան տանից դուրս գալը, որպեսզի հստակ իմանաք, թե որքան գումար կա ձեզ մոտ, իսկ հետո հասարակ թվաբանական գործողությունների միջոցով պարզեք մնացորդը։ Դրա համար չմոռանաք նաեւ անմիջապես դրամարկղի մոտ հաշվել դրամի մանրը։

Մարդկանց հանցագործության կարող են դրդել նաեւ այլ չմտածված գործողություններ, ինչպես, օրինակ, ցանկալի իրն ընտրելու նպատակով պահեստ կամ օժանդակ շինություններից մեկն այցելելու առաջարկությանը համաձայնվելը։ Եթե ցուցափեղկում դրված ապրանքը ձեր սրտով չէ, մի շտապեք համաձայնվել, այլ խնդրեք խանութի կամ շուկայի վաճառողին բերել այն, իսկ դուք սպասեք վաճառասեղանի մոտ։ Ծայրահեղ դեպքում կարող եք խնդրել ձեր ուղեկցողին գալ ձեզ հետ՝ պատճառաբանելով, թե նա կողքից ավելի լավ կտեսնի սազում է ձեզ այդ իրը, թե՞ ոչ։ Դժվար, թե չարամիտները համարձակվեն միանգամից երկու հոգու վրա հարձակվել։ Եվ ընդհանրապես, թանկարժեք իրեր գնելիս անպայման խանութ կամ շուկա գնացեք ծանոթների կամ ծնողների ուղեկցությամբ։ Այս դեպքում կարող եք նաեւ, ապահովության համար, գումարի մի մասը պահել նրանց մոտ։

Կարող է պատահել նաեւ այնպես, որ դեռահասները դարանակալեն երեխային խանութի դռան մոտ եւ նրանից գումար պահանջեն։ Նման դեպքերի համար կարող եք երեխայի մոտ առանձին փոքրիկ գումար թողնել, որպեսզի ավելի խոշոր մասը պահպանվի։ Ծայրահեղ դեպքում պետք է տալ ամբողջը։ Եթե փոքրիկը փորձի փախչել, նրան միեւնույն է կբռնեն, եւ որ ավելի վատ է՝ կարող են ծեծել՝ դիմադրելու համար։ Սպառնալ պետք չէ, քանի որ դա գործն ավելի կդժվարացնի՝ հանցագործներին մղելով ավելի վճռական գործողությունների։     


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`