ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Վստահիր քո ներքին ձայնին

Գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ որեւէ տհաճությունից առաջ վատ կանխազգացում են ունեցել կամ ինչ-որ բան նրանց հուշել է, որ սխալ են վարվում։ Ի՞նչն էր խանգարում ականջ դնել ներքին ձայնին։ Ամենայն հավանականությամբ, դա եղել է ձեր ռացիոնալիզմը, որը խլացրել էր մյուս բոլոր զգացումները։ Միգուցե՞ արժե ավելի շատ լսել ներքին ձայնը, հատկապես, կարեւոր որոշումներ ընդունելու ժամանակ կամ հարցնել նաեւ երեխայի կարծիքը։ Գուցե հիմա քմծիծաղ կտաք` մտածելով, թե ինչ է այս կյանքից հասկանում երեխան։ Իհարկե, նա չի կարող ձեզ խորհուրդ տալ, թե որ բանկին պահ տաք փողերը կամ ինչպես կազմեք այս կամ այն փաստաթուղթը, սակայն մարդկանց մասին նրա կարծիքն ավելի ճիշտ կլինի, քան ձերը, չէ՞ որ "Մանկան շուրթերով բարբառում է ճշմարտությունը"։ Ծնողները հաճախ մոռանում են այդ մասին, երբ փոքրիկը հայտարարում է, թե այսինչ մարդն իրեն դուր չի գալիս, որովհետեւ նա ենթագիտակցաբար, բնազդաբար է ընկալում մարդկանց։

Կարելի է հակասել, որ եթե երեխաները կարող են լավ ճանաչել մարդկանց, ինչու՞ են հանցագործների համար այդքան խոցելի։ Որովհետեւ երեխան կարող է զգալ, սակայն ճիշտ որոշում կայացնելու համար բավականաչափ կյանքի փորձ չունի։ Լինելով լավ հոգեբան` հանցագործը կարող է կերպարանափոխվել, եւ նախքան փոքրիկը գլխի կընկնի, թե ով է իր դիմաց, նրա հետ կարող է որեւէ սարսափելի բան պատահել։ Դրանում մեծ է նաեւ ծնողների մեղքը, որոնք ժամանակին երեխային չեն նախազգուշացնում նման վտանգների մասին։ Այդ պատճառով, եթե փոքրիկն ասում է, որ ինչ-որ մեկն իրեն դուր չի գալիս, մի շտապեք լռեցնել կամ համոզել նրան հակառակը։ Աշխատեք պարզել, թե ինչի վրա է հիմնված նման կարծիքը։ Միգուցե՞ նա այնպիսի բան է նկատել, որը վրիպել է ձեր հայացքից։

Կյանքը լի է ինչպես հաճելի, այնպես էլ տհաճ անակնկալներով, եւ եթե ձեր սիրտը որեւէ մեկի նկատմամբ, նույնիսկ, ամենաչնչին կասկած է սողոսկել կամ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, ապա աշխատեք անպայման գտնել պատճառը։ Հոգեբաններն ապացուցել են, որ մեր ստացած տեղեկությունների մի մասը անցնում է ենթագիտակցության մեջ եւ անհրաժեշտ պահին կարող է արթնանալ հիշողության մեջ։ Մարդու կյանքում ենթագիտակցության խաղացած դերի մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն այդ գործը թողնենք մասնագետներին։ Քրեական հետաքննությունների պատմությունների մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ մարդը, վստահելով իր կանխազգացմանը, կարողացել է օգտվել փրկվելու հնարավորությունից կամ, անտեսելով այն, զոհ է գնացել հանցագործներին։

Վերջին տարիներին մենք հաճախ ենք լսում մոլագար (մանյակ) բառը։ Այն առաջացել է ֆրանսերեն manique եւ հունարեն mania բառերից, որոնք նշանակում են խանդավառություն, խելագարություն, կիրք։ Մեր գիտակցության մեջ այն մարմնավորում է ինչ-որ սարսափելի, արյունարբու, հիվանդագին հակումներ ունեցող մարդու։ Իսկապես, մոլագարները մարդիկ են, որոնք գերի են իրենց անառողջ կրքերին, հակված են բռնության եւ անընդհատ գտնվում են հերթական զոհի որոնումների մեջ։ Սակայն միամիտ կլինի կարծել, որ նրանք նման են սարսափ ֆիլմերի մոլագար-մարդասպաններին։ Առաջին հայացքից նրանք նորմալ, կիրթ, մարդու տպավորություն են թողնում, լավ զրուցակիցներ են եւ սովորաբար խուսափում են "հանդիսատեսից"` նախընտրելով մեկուսի վայրեր։ Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոլագարների բոլոր զոհերը չափազանց դյուրահավատ են եղել եւ չեն մտածել, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ չմտածված գործողությունները։ Դրան հակառակ` մոլագարները հրաշալի հոգեբաններ են։ Նրանք կարողանում են ճիշտ պահին երեխային առաջարկել այն, ինչ նա ուզում է` երբեմն այդ նպատակի համար օգտագործելով նաեւ նրանց հասակակից երեխաներին։ Հաճախ նրանք կարող են նաեւ փոքրիկին խնդրել, որ ոչ մեկին այդ մասին չպատմի. "Դա կլինի մեր գաղտնիքը"։ Սակայն երեխան պետք է հասկանա, որ ծնողներն իր ամենալավ ընկերներն են, եւ որ նրանց կարելի է ամեն ինչ պատմել, առավել եւս, եթե խնդրում են դա թաքցնել։ Ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ծնողները պետք է միշտ, ամենաչնչին մանրամասներով տեղյակ լինեն, թե օրվա ընթացքում ում հետ է շփվել երեխան`  "լույսի մարդը", հարեւանը, դպրոցի ուսուցչուհին, խանութի վաճառողը` անկախ ծանոթ կամ անծանոթ լինելու հանգամանքից։ Հատկապես, եթե նրան ինչ-որ բան դուր չի եկել, կասկածելի է թվացել կամ նա վատ կանխազգացում է ունեցել։

Փոքրիկը միշտ պետք է հիշի իր անվտանգության մասին, քանի որ հանցագործը կարող է լինել ինչ-որ տեղ նրա կողքին, եւ ցանկացած քայլ անելուց առաջ մտածի, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ։ 

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`