ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Երեխան եւ փողոցը

Շատերին ծանոթ տեսարան է, երբ լիքն ավտոբուսում կամ փողոցում մեկը մյուսին հրում է, մյուսը նրան` վիրավորում։ Լավ է, որ այդ լեզվակռիվը չվերածվի ձեռնամարտի։  Նման դեպքերի ականատես կամ անմիջական մասնակից են եղել շատերը։ Երեխաները, որոնք գտնվում են մեծահասակների կողքին, սպունգի նման ներծծում են այդ ամենը եւ հետագայում ճշտորեն կրկնօրինակում։ Այդ պատճառով երբ որեւէ մեկը չի ցանկանում որեւէ հարցում փոքրիկին զիջել, նա միանգամից գործի է դնում բռունցքները` հաճախ մոռանալով, որ հակառակորդը կարող է իրենից ուժեղ լինել։ Ինչպե՞ս երեխային հեռու պահել նման իրավիճակներից։ Առաջին հերթին ծնողներն իրենք պետք է զուսպ լինեն եւ հասարակական վայրերում անհարկի վեճերի առիթ չտան։ Օրինակ, եթե տրանսպորտի մեջ հանդիպում եք հարբած մարդու, որն, ինչպես ասում են, կռվելու տրամադրություն ունի, ապա չարժե վրդովվել, որովհետեւ միեւնույն է՝ ձեր նախատինքը նրա մի ականջից մտնելու է, մյուս կողմից դուրս գա։ Ավելին՝ հնարավոր է, որ դա վեճի կամ ագրեսիվ գործողությունների տեղիք տա, որոնք կարող են վնասել ձեզ եւ ձեր երեխային։ Նման դեպքերում ասացեք, որ շուտով ձեր կանգառն է եւ հեռացեք տրանսպորտի սրահի վերջը։ Եթե դուք երեխան գիրկը նստած եք տրանսպորտի մեջ, եւ ձեր կողքին որեւէ տհաճ, հարբած մարդ է նստել, ապա աշխատեք մարմնով փակել երեխային կամ փոխել տեղը։ Պետք չէ նստել հարեւան աթոռին։ Դա կարող է ավելորդ ագրեսիայի առիթ դառնալ։ Եթե տրանսպորտի մեջ ուրիշ ազատ տեղ չկա, իսկ ձեր տհաճ հարեւանը շարունակում է ձեզ հետ զրույց սկսելու փորձերը, ապա լռեք եւ ձեւացրեք, որ զբաղված եք երեխայով կամ մտքով եք ընկել։

Նշենք նաեւ, որ կարիք չկա հենց այդ պահին երեխային ասել, որ տվյալ քեռին կամ մորաքույրն իրեն վատ է պահում։ Դա կարող եք անել հետո, ավելի հանգիստ եւ հարմար պայմաններում։ Սակայն տրանսպորտից իջնելուց հետո անմիջապես երեխային բացատրեք, թե ինչու այդպես վարվեցիք եւ ասացեք, թե ինքն ինչ պետք է անի նման դեպքերում։

Ահա եւս մեկ հնարավոր իրադրություն։ Դուք զբոսնում եք երեխայի հետ, երբ ձեզ է մոտենում մի անծանոթ, ծխախոտ խնդրում եւ ուզում զրույց սկսել։ Ինչպե՞ս վարվել։ Այս իրադրությունը կարելի է կանխատեսել։ Եթե նկատում եք, որ ձեզ է մոտենում մարդկանց մի խումբ, ավելի լավ է փոխեք ճանապարհը կամ մտեք առաջին պատահած խանութը։ Ոչ մի դեպքում չի կարելի նրանց հետ զրույց սկսել։ Դրանով դուք կարող եք ներքաշվել կռվի մեջ եւ անհարկի վտանգի ենթարկել ձեզ ու ձեր երեխային։

Վտանգավոր կարող են լինել ոչ միայն տրանսպորտի մեջ հանդիպած հարբած ուղեւորը կամ երիտասարդների խումբը, այլեւ ձեր կողքին համկարծակի կանգնող մեքենան կամ որեւէ փողոց փնտրող մարդիկ։ Երեխան պետք է իմանա, որ ոչ մի դեպքում չի կարելի նրանց հետ խոսել, առավել եւս որեւէ տեղ ուղեկցել։

Հանցագործները հաճախ օգտվում են փոքրիկների միամտությունից` առաջարկելով մեքենայով տուն տանել, միասին խաղալ կամ սիրել իրենց շանը (կատվին)։ Դեպքեր են եղել, երբ մոլագար-մարդասպանի հանցակիցները փողոցում մոտեցել են երեխաներին` առաջարկելով նկարահանվել ֆիլմում, մասնակցել գեղեցկության մրցույթի կամ, օրինակ, տեսնել որեւէ հետաքրքիր հավաքածու, այնուհետեւ տարել են փոքրիկին անհայտ ուղղությամբ, տվել հոգեգործուն դեղեր, որից հետո նրանց սպանված են գտել։ Պատճառը մեկն է` երեխաները չափազանց շատ են վստահում անծանոթներին։ Մանկուց նրանց սովորեցնում են, որ հանցագործները սարսափելի դեմք ունեն։ Ավաղ, իրականում դա այդպես չէ։ Ցանկացած մոլագար-մարդասպան իր հերթական զոհին փնտրելիս կերպարանափոխվում է հաճելի, բարի քեռու։ Այդ պատճառով խաղալու, զբոսնելու, որեւէ հետաքրքիր բան տեսնելու առաջարկություններից փոքրիկը պետք է վճռականորեն հրաժարվի եւ տուն գալուն պես անմիջապես այդ մասին պատմի ծնողներին։ Այստեղ արդեն շատ բան կախված է նրանից, թե որքանով են մեծահասակներն ուշադիր լսում երեխայի պատմածը։ Առաջին իսկ ահազանգի դեպքում հետաքրքրվեք այլ ծնողներից` արդյոք իրենց երեխային նման առաջարկություններով անծանոթներ չեն մոտեցել։ Եթե այո, ապա պայմանավորվեք նրանց հետ բակում փոքրիկների խաղալու ժամանակ հերթով հետեւելու, հսկողություն սահմանելու մասին։

Ի՞նչ պետք է անի երեխան, եթե անծանոթը կամ իր հասակակիցը չափազանց համառ է եւ փորձում է դիպչել նրա ինքնասիրությանը. "Ես էլ կարծում էի, թե դու արդեն մեծ ես եւ մայրիկից (հայրիկից) թույլատրություն հարցնելու կարիք չունես"։ Այս դեպքում երեխան պետք է ասի, որ իրեն անհրաժեշտ է գնալ տուն եւ զգուշացնել ծնողներին, թե ուր է գնում։ Ծնողներն իրենց հերթին չպետք է ծուլանան իջնել բակ տեսնելու, թե ով է այդ անծանոթ քեռին։ Եթե վերջինս իսկապես բարի մտադրություններ ունի, ապա փոքրիկի ծնողներից մեկի հայտնվել չպետք է նրան շփոթեցնի, իսկ եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, մինչ ձեր գալը նա կհեռանա։

Եթե հանցագործն օգտվում է մեքենայից, ապա երեխան պետք է կրկնակի ուշադիր լինի։ Երբ նրա կողքին որեւէ մեքենա է արգելակում, նա պետք է հնարավորինս հեռու գնա եւ չպատասխանի նրա մեջ եղած մարդկանց հարցերին։ Եթե մեքենայից որեւէ մարդ է դուրս գալիս, ապա դա ազդանշան է, որ անհրաժեշտ է շատ արագ փախչել, եւ մտնել առաջին պատահած բակը։ Այստեղ երեխան կարող է կանգնել եւ բարձր բղավելով "Մայրիկ" կամ "Հայրիկ"` ձեւականորեն ձեռքով անելով նրան, կարծես իրականում տեսնում է ծնողներից մեկին։ Կարեւոր չէ` դա նրա հարազատ բակն է, թե ոչ։ Հանցագործը դժվար թե կանգնի ու սկսի ուսումնասիրել շենքի բոլոր պատուհանները` իր վրա ավելորդ ուշադրություն չգրավելու համար։ Սակայն այդ հնարքը երեխային փրկվելու հնարավորություն կտա։

Այս խնդիրների հետ առնչվող մասնագետները պնդում են, որ փրկվելու հնարավորություն միշտ էլ կա։ Անհրաժեշտ է միայն ճիշտ գնահատել իրավիճակը եւ ընդունել միակ, ճիշտ որոշումը։  


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`