ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Երեխաների համար

Տանը մենակ

Ո՞ր տարիքից կարելի է երեխային տանը միայնակ թողնել։ Այս հարցին ոչ-ոք չի կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Դա հիմնականում երեխայի տարիքն է, նրա ինքնուրույնությունը եւ վստահությունը նրա հանդեպ։ Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել խիստ անհատական մոտեցում, սակայն կա մեկ ընդհանուր սկզբունք ՝ պետք է երեխային աստիճանաբար ընտելացնել տանը միայնակ մնալուն։ Բայց նախքան դա անելը, նրան պետք է սովորեցնել որոշ կանոններ։

Գիտնականներն ապացուցել են, որ երեխան թվերն ավելի շուտ է սկսում ճանաչել, քան տառերը։ Հետեւաբար, դուք կարող եք բացատրել նրան, թե որ վտանգի դեպքում ուր կարելի է դիմել։ Օրինակ՝ կարելի է թղթի կտորի վրա գրել արագ արձագանքման ծառայությունների 3 հիմնական հեռախոսահամարները՝ հրշեջ ծառայության, շտապօգնության եւ ոստիկանության։ Իսկ որպեսզի ավելի հեշտ լինի դրանք հիշելը, կարող եք 1-01-ի կողքին այրվող լուցկի նկարել, 1-02-ի կողքին՝ լուսաֆոր, 1-03-ի կողքին՝ կարմիր խաչ (կախված նրանից, թե երեխան ինչ պատկերացումներ ունի դրանց մասին)։ Ընդ որում, չմոռանաք ասել, որ չի կարելի կեղծ ահազանգել, որովհետեւ դրա հետեւանքով մեծ անախորժություններ կլինեն եւ հաջորդ անգամ արդեն իրական վտանգի դեպքում քեզ չեն հավատա եւ չեն գա օգնության։

Այս 3 հեռախոսահամարներից բացի երեխան պետք է իմանա նաեւ շենքի հարեւանների, ընտանիքի ընկերների, բարեկամների, ինչպես նաեւ ծնողների աշխատանքային հեռախոսահամաարները, որպեսզի վտանգի դեպքում կարողանա կապվել ձեր ընկերների կամ ձեզ հետ։ Անպայման երեխային սովորեցրեք իր եւ ծնողների անունը, ազգանունը եւ տան լրիվ հասցեն։ Արտակարգ իրավիճակներում այս գիտելիքները նրան շատ պետք կգան։ Երեխային բացատրեք, որ ոչ մի դեպքում չի կարելի այս տվյալները փոխանցել անծանոթ մարդկանց, որոնք կփորձեն խոսել փոքրիկի հետ տրանսպորտում կամ զբոսանքի ժամանակ։ Տանից նույնիսկ կարճ ժամանակով դուրս գալու դեպքում չմոռանաք փակել պատուհանները, իսկ ավելի լավ է դրանց վրա լրացուցիչ փական դրեք, որպեսզի երեխան եւս չկարողանա դրանք բացել եւ ցած ընկնել։ Բնակարանը լքելիս չմոռանաք հավաքել բոլոր կտրող, ծակող առարկաները, պահել լուցկիներն ու հրահանները, որոնցով երեխան կարող է ինքն իրեն վնասել։ Դա անհրաժեշտ է անել նույնիսկ այն դեպքում, երբ երեխային բացատրել եք, թե ինչպես պետք է վարվել դրանց հետ։

Եթե ուշ եք վերադառնալու, ապա սենյակների լույսը վառ թողեք (հատկապես այնտեղ, որտեղ փոքրիկը սիրում է խաղալ)։ Եթե տանից պետք է դուրս գաք 5-10 րոպեով (օրինակ՝ հարեւանուհին է կանչել), իսկ երեխան արդեն քնել է, ապա միացրեք նրա սենյակի սեղանի լամպը, բայց այնպես, որ լույսը շատ պայծառ չլինի։ Այսպիսով, եթե փոքրիկը ձեր բացակայության ընթացքում արթնանա, ապա այնքան էլ չի վախենա, քան եթե սենյակը մութ լիներ։ Բացի այդ լույսը կվախեցնի չարամիտներին։ Նրանք կմտածեն, որ տանը մարդիկ կան։

Եթե ապրում եք առաջին հարկում, ապա վարագույրներով քողարկեք պատուհանները։ Երբ որեւէ մեկը թակում է պատուհանը, երեխան ոչ մի դեպքում չպետք է մոտենա եւ պետք է բարձր ձայնով բղավի."Հայրիկ, հայրիկ, այստեղ արի"։ 
Տանից դուրս գալիս անպայման ստուգեք, թե արդյոք փակել եք գազի, ջրի ծորակները եւ անջատել բոլոր էլեկտրական սարքերը։

Երեխային խնդրեք դուռը փակելուց հետո շղթան գցել, որը նա պետք է հանի միայն ձեր գալուց հետո, երբ դուք բանալիով դուռը կբացեք եւ հստակ, բարձրաձայն կասեք. "Մայրիկը (կամ հայրիկը) եկավ"։ Դուռը կողպելուց հետո անպայման ստուգեք, թե արդյոք այն իսկապես փակվել է։ Բացատրեք երեխային, որ եթե որեւէ կողմնակի մարդ փորձի դուռը բացել եւ ներխուժել բնակարան, ապա անհրաժեշտ է զանգահարել ոստիկանություն, իսկ այնուհետեւ` մոտ ապրող հարեւաններին ու բարեկամներին։

Հաճախ երեխայի հետ կրկնեք անվտանգության կանոնները։ Ցանկության դեպքում կարող եք դրանք ստուգելու համար փոքրիկ քննություն կազմակերպել։ Եթե նա այդ քննությունը բարեհաջող հանձնի, ապա հանգիստ խղճով կարող եք տանը նրան տանը մենակ թողնել։ Եթե նկատում եք, որ երեխան այդ կանոններից մեկն անտեսում է կամ լավ չի կատարում, մանրամասն բացատրեք նրան իր սխալը եւ դրանից բխող սպառնալիքները։

Ասում են` իմ տունն իմ ամրոցն է։ Ձեր տունն իսկապես ձեր ամրոցը կդառնա այն ժամանակ, երբ ինքներդ անշեղորեն պահպանեք անվտանգության կանոնները եւ նույնը պահանջեք ձեր երեխաներից։ Օրինակ ծառայելով նրանց համար` դուք կապահովեք նրանց անվտանգությունը։ Հիշեք, որ այս կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունքը բացասաբար կարող է անդրադառնալ դրանց հանդեպ երեխայի վերաբերմունքի վրա, քանի որ երեխաները սովորում են մեծահասակներից։     

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`