ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների ծրագիր

Ազգերի եւ համայնքների` աղետներին դիմակայելու ունակությունների զարգացում
(Հատված)

I. Նախաբան
1. Աղետների նվազեցման համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 2005 թվականի հունվարի 18-22-ը Քոբե քաղաքում (Հյոգո, ճապոնիա)՝ ընդունելով 2005-2015 թվականների «Ազգերի եւ համայնքների՝ աղետներին դիմակայելու ունակությունների զարգացման գործողությունների ծրագիրը»: Համաժողովը աղետների նկատմամբ խոցելիության եւ աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական եւ համակարգված մոտեցումների ներկայացման եւ խթանման բացառիկ հնարավորություն է ընձեռել։ Այն կարեւորել Է ազգերի եւ համայնքների՝ աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման անհրաժեշտությունն ու ցույց տվել այդ կարողությունների ձեւավորման ուղիները։

Ա. Աղետներից առաջացած մարտահրավերներ

2. Աղետների հետեւանքով առաջացած կորուստները հետզհետե աճում են՝ լուրջ հետքեր թողնելով մարդկանց, անհատների (մասնավորապես՝ աղքատների) գոյատեւման, արժանապատվության, կենսամիջոցների եւ դժվարությամբ ձեռք բերված նվաճումների վրա։ Աղետների վտանգը գլոբալ մտահոգության առարկա Է, քանի որ դրա հետեւանքները եւ ակտիվությունը մի տարածաշրջանում կարող են ազդեցություն ունենալ մյուս տարածաշրջաններում գոյություն ունեցող վտանգների վրա եւ ընդհակառակը։ Զուգորդվելով մի շարք գործոնների, այդ թվում՝ փոփոխվող ժողովրդագրական, տեխնոլոգիական, սոցիալ-տնտեսական պայմանների, չպլանավորված ուրբանիզացիայի, բարձր ռիսկային գոտիներում ընթացող զարգացումների, թերզարգացածության, շրջակա միջավայրի դեգրադացիայի, կլիմայի փոփոխականության եւ կլիմայի փոփոխության, երկրաբանական աղետների, հազվագյուտ ռեսուրսների համար մրցակցության եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակների ազդեցության հետ, այս երեւույթը ցույց Է տալիս, որ ապագայում աղետները կարող են հարաճուն վտանգ ներկայացնել համաշխարհային տնտեսության, ազգաբնակչության եւ զարգացող երկրների կայուն զարգացման համար։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամեն տարի աղետներից տուժել Է միջին հաշվով 200 միլիոն մարդ։

3. Աղետի ռիսկ առաջանում Է, երբ վտանգներն ազդում են ֆիզիկական, սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի խոցելի գործոնների վրա եւ հակառակը։ Աղետների շարքում զգալի թիվ են կազմում ջրօդերեւութաբանական ծագում ունեցող իրադարձությունները։ Թեպետ աղետների ռիսկի նվազեցման եւ դրանց դիմագրավելու ունակությունների մեծացման անհրաժեշտության եւ կարեւորության գիտակցումը հետզհետե խորանում Է, աղետների ու, մասնավորապես, ռիսկերի կառավարումն ու նվազեցումը շարունակում են մնալ որպես կարեւորագույն երաշխիքներ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում։

4. Ներկայումս միջազգային մակարդակով համաձայնություն կա, որ ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը պետք Է հետեւողականորեն ներառվեն քաղաքականությունների, կայուն զարգացման եւ աղքատության հաղթահարման պլանների ու ծրագրերի մեջ, ինչպես նաեւ սատարվեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության (ներառյալ` գործընկերությունների) միջոցով։ Կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, բարեխիղճ կառավարումը եւ աղետների ռիսկերի նվազեցումը փոխկապակցված նպատակներ են։ Ուստի սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է արագացնել համայնքային եւ պետական մակարդակներով ռիսկերի կառավարման եւ նվազեցման անհրաժեշտ հաստատություններ ստեղծելու ուղղությամբ արվող քայլերը։ Հարկ է գիտակցել, որ այս մոտեցումը կարեւոր նշանակություն ունի միջազգայնորեն ընդունված զարգացման նպատակներին, ներառյալ` «Հազարամյակի հռչակագրում» ամփոփված նպատակներին հասնելու առումով։

5. Անցած մի քանի տարիների ընթացքում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի խթանման կարեւորությունը ճանաչվել է միջազգային եւ տարածաշրջանային, ինչպես նաեւ պետական ու տեղական մակարդակներով ընդունված հռչակագրերում եւ գործողությունների ծրագրերում։
Բ. Յոկոհամայի ռազմավարություն. քաղված դասեր եւ հայտնաբերված բացեր

6. Առավել անվտանգ աշխարհի` Յոկոհամայի ռազմավարությունը՝ «Բնական աղետների կանխման, դրանց պատրաստ լինելու եւ դրանց նվազեցման մասին 1994 թվականի ուղենիշները եւ իրականացման գործողությունների ծրագիրը» («Յոկոհամայի ռազմավարություն»), աղետների ռիսկերի եւ դրանց հետեւանքների նվազեցման անկյունաքարային ուղեցույց է։

7. Յոկոհամայի ռազմավարության իրականացման առաջընթացի վերանայման արդյունքում բացահայտվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ առաջիկա տարիներին՝ կայուն զարգացման համատեքստում աղետների ռիսկերի ուղղությամբ ավելի հետեւողական գործողություններ ձեռնարկելու եւ ազգային ու տեղական մակարդակներով կարողությունների ամրապնդման միջոցով ռիսկերին դիմակայելու ունակություններ ձեւավորելու առումներով։

8. Վերանայման հաշվետվությունում շեշտվել եւ կարեւորվել է այն, որ աղետների ռիսկերի նվազեցման գործողություններն ավելի լրջորեն հիմնվեն տեղական համայնքների իրազեկման, անձանց շահագրգռելու եւ ներգրավելու մոտեցման վրա։ Այն նաեւ ընդգծել է ինչպես պետական եւ տարածքային զարգացման բյուջեներից, այնպես էլ միջազգային համագործակցության եւ ֆինանսական հաստատությունների կողմից ոիսկերի նվազեցման նպատակներին ուղղված միջոցների անբավարարությունը՝ միաժամանակ նշելով, որ գոյություն ունեցող միջոցները եւ հաստատված գործելակերպի ներուժն ավելի լավ կիրառելու դեպքում հնարավոր է հասնել աղետների ռիսկի ավելի արդյունավետ նվազեցման։ 

9. Առանձնահատուկ բացթողումներ եւ դժվարություններ են բացահայտվել հետեւյալ հինգ հիմնական ոլորտներում.
ա) կառավարման ոլորտ (ներառյալ կազմակերպչական, իրավական եւ քաղաքական համակարգերը),
բ)  ռիսկի բացահայտում, գնահատում, հսկողություն եւ վաղ ազդարարում,
գ) գիտելիքի կառավարում եւ կրթություն,
դ) ենթադրյալ ռիսկային գործոնների նվազեցում,
ե) արդյունավետ արձագանքման եւ վերականգնման գործողությունների պատրաստականություն։
Սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց համար պետք է մշակվի 2005-2015 թթ. տասնամյակում իրականացվելիք համապատասխան գործողությունների ծրագիր։

II. Աղետների նվազեցման համաշխարհային համաժողով. նպատակները, ակնկալվող արդյունքներն ու ռազմավարական նպատակները

Ա. Նպատակները

10. Աղետների նվազեցման համաշխարհային համաժողովը կայացել է ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի որոշմամբ, հինգ հատուկ նպատակների շուրջ.

ա) ավարտել Յոկոհամայի ռազմավարության եւ գործողությունների ծրագրի վերանայումը, դրա վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն՝ նպատակ ունենալով թարմացնել աղետների նվազեցման XXI դարի ուղենիշային ծրագիրը,
բ) կանխորոշել այն առանձնահատուկ գործողությունները, որոնց նպատակն Է երաշխավորել Յոհանեսբուրգի Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի իրականացման պլանի խոցելիության, ռիսկի գնահատման եւ աղետների կառավարման վերաբերյալ դրույթների իրականացումը,
գ) կայուն զարգացման հասնելու, բացթողումներն ու խնդիրները բացահայտելու համատեքստում փոխանակել աղետների հետագա նվազեցման ոլորտում առկա հաջողված փորձն ու քաղված դասերը,
դ) բարձրացնել աղետների նվազեցման քաղաքականության կարեւորության մասին իրազեկությունը՝ դրանով իսկ նպաստելով եւ խթանելով վերջիններիս իրագործումը,
ե) ամրապնդել աղետների ռիսկերի վերաբերյալ համապատասխան տեղեկությունների վստահելիությունը եւ առկայությունը բոլոր տարածաշրջանների հասարակայնության եւ աղետների կառավարման գործակալությունների համար, ինչպես նշված Է Յոհանեսբուրգի իրագործման պլանի համապատասխան դրույթներում։

Բ. Ակնկալվող արդյունքները

11. Հաշվի առնելով այս նպատակները եւ հիմնվելով Յոկոհամայի ռազմավարության վերանայման արդյունքում կատարված եզրակացությունների վրա՝ «Աղետների նվազեցման համաշխարհային համաժողովի» մասնակից պետություններն ու այլ դերակատարները համաձայնության են եկել գալիք 10 տարիների ընթացքում ակնկալվող արդյունքների շուրջ.
ա) Պետություններում եւ համայնքներում աղետների պատճառած մարդկային, սոցիալական, բնապահպանական կորուստների էական նվազեցում։
բ) Այս արդյունքներին հասնելու համար` շահագրգիռ բոլոր դերակատարների, ներառյալ՝ կառավարությունների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, կամավորների, մասնավոր հատվածի եւ գիտական հաստատությունների լիակատար նվիրվածություն ու ներգրավվածություն։

Ռազմավարական նպատակներ

12. Ակնկալվող արդյունքներին հասնելու համար Համաժողովը որոշում է ընդունել հետեւյալ ռազմավարական նպատակների վերաբերյալ.
ա) Բոլոր մակարդակներով աղետների ռիսկի վերաբերող հարցերի ավելի արդյունավետ ընդգրկում կայուն զարգացման քաղաքականությունների, պլանների եւ ծրագրերի մեջ՝ առանձնահատուկ շեշտ դնելով աղետների կանխման, հետեւանքների, դրանց նկատմամբ խոցելիության նվազեցման եւ պատրաստականության վրա։
բ) Բոլոր մակարդակներով, հատկապես համայնքային մակարդակով, աղետների դիմակայման ունակություններին մշտապես նպաստող հաստատությունների, մեխանիզմների եւ կարողությունների ստեղծում եւ ուժեղացում։
գ) Տուժած համայնքների վերակառուցման նպատակով արտակարգ պատրաստվածության, արձագանքման եւ վերականգնման միջոցառումների մշակման եւ իրականացման ծրագրերում ռիսկի նվազեցման մոտեցումների հետեւողական ընդգրկում։

III. 2005-2015 թթ. գործողությունների ծրագրի առաջնայնությունները

Ա. Ընդհանուր դրույթներ

13. Համաժողովը վերահաստատում է, որ ակնկալվող արդյունքներին եւ ռազմավարական նպատակներին հասնելու համապատասխան գործողությունների որոշման համար պետք է հաշվի առնվեն հետեւյալ ընդհանուր դրույթները.
ա) Աղետների նվազեցման ոլորտում ավելացող պարտավորությունների ընթացիկ համատեքստում Յոկոհամայի ռազմավարության մեջ ընդգրկված սկզբունքները լիովին պահպանում են իրենց կարեւորությունը։
բ) Հաշվի առնելով միջազգային համագործակցության եւ գործընկերության կարեւորությունը` յուրաքանչյուր պետություն սեփական երկրի կայուն զարգացման ապահովման, ինչպես նաեւ ռիսկի նվազեցման ոլորտում արդյունավետ միջոցների ձեռնարկման, իր տարածքում աղետների ազդեցություններից բնակչության, ենթակառուցվածքների եւ ազգային այլ ակտիվների պաշտպանության առաջնային պարտավորություն է կրում։ Միաժամանակ հարաճուն գլոբալ փոխկախվածության պայմաններում բոլոր մակարդակներով աղետների ռիսկի նվազեցման նպատակով գիտելիքի, կարողությունների եւ շահագրգռության խթանման համար պահանջվում են համաձայնեցված միջազգային համագործակցության հաստատում եւ նպաստավոր միջազգային մթնոլորտի առկայություն։
գ) Աղետների ռիսկերի նվազեցման համալիր բազմառիսկային մոտեցումը պետք է ընդգրկվի հետաղետային, հետբախումնային կամ աղետների նկատմամբ խոցելի երկրների կայուն զարգացման, օգնության, վերականգնողական եւ վերակառուցողական քաղաքականությունների, պլանների եւ ծրագրերի մեջ։
դ) Ռիսկի կառավարման բոլոր քաղաքականությունները, պլանները եւ որոշումների կայացման գործընթացները (ներառյալ՝ ռիսկի գնահատման, վաղ ազդարարման, տեղեկատվության կառավարման, կրթության եւ ուսուցման գործընթացները) պետք է ներառեն գենդերային հեռանկար։
ե) Անհրաժեշտության դեպքում աղետների ռիսկերի նվազեցման պլանավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մշակութային բազմազանության, տարիքային եւ խոցելի խմբերի գործոնները։
զ) Անհրաժեշտ տեղեկություններ եւ ռեսուրսներ ունենալու, ինչպես նաեւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու լիազորությամբ օժտված լինելու շնորհիվ համայնքները եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ի վիճակի լինեն իրականացնելու աղետների ռիսկի կառավարում եւ նվազեցում։
է) Աղետների նկատմամբ խոցելի զարգացող երկրները, մասնավորապես՝ նվազ զարգացածները եւ զարգացող փոքր կղզի-պետություններն արժանի են հատուկ ուշադրության խոցելիության եւ ավելի բարձր մակարդակի ռիսկերի պատճառով, որոնք հաճախ մեծապես գերազանցում են նրանց՝ աղետներին դիմագրավելու եւ վերականգնվելու հնարավորությունները։
ը) Անհրաժեշտ է ընդլայնել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունն ու օժանդակությունը, ի թիվս այլոց, հետեւյալ քայլերի միջոցով.

  • աղետների ռիսկի նվազեցման ոլորտում կարողությունների ձեւավորման նպատակով գիտելիքի, տեխնոլոգիաների եւ փորձի փոխանցում,
  • հետազոտությունների արդյունքների, քաղած դասերի եւ լավագույն փորձի փոխանակում,
  • աղետների ռիսկերի եւ տարբեր մասշտաբի աղետների ազդեցությունների մասին այնպիսի տեղեկությունների հավաքում, որոնք կարող են նպաստել կայուն զարգացմանն ու աղետների ռիսկերի նվազեցմանը,
  • համապատասխան օժանդակության տրամադրում բոլոր մակարդակներով աղետների ռիսկի նվազեցման, իրազեկության բարձրացման նախաձեռնությունների եւ կարողությունների ձեւավորման միջոցառումների կառավարումն ուժեղացնելու համար՝ նպատակ ունենալով բարելավելու զարգացող երկրների աղետներին դիմակայելու կարողությունները,
  • «Չափից ավելի պարտքերով ծանրաբեռնված աղքատ երկրներին նպատակաուղղված նախաձեռնության» ամբողջական, արագ եւ արդյունավետ իրագործում՝ հաշվի առնելով աղետների ազդեցությունն այս ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող պետությունների՝ սեփական պարտքերի սպասարկման կարողության վրա,
  • ֆինանսական օժանդակություն՝ առկա ռիսկերը նվազեցնելու եւ նոր ռիսկերի առաջացումից խուսափելու համար։

թ) Կանխարգելման մշակույթի խթանումը, ինչպես նաեւ աղետների ռիսկերի նվազեցման նպատակով համարժեք ռեսուրսների համախմբումն ապագայում զգալիորեն հատուցվելիք ներդրումներ են։ Ռիսկի գնահատումը եւ վաղ ազդարարման համակարգերը լուրջ միջոցներ են, որոնք պաշտպանում են եւ փրկում կյանքեր, գույք եւ կենսամիջոցներ, ավանդ են ունենում կայուն զարգացման մեջ եւ, ուղղված լինելով հաղթահարման կարողությունների ամրապնդմանը, որպես առաջնահերթ միջոցառում, շատ ավելի ծախսարդյունավետ են, քան հետաղետյան արձագանքման եւ վերականգնման միջոցառումները։
ժ) Նաեւ պրոակտիվ միջոցառումների կարիք կա, քանի որ աղետներին հաջորդող օգնության, վերականգնման եւ վերակառուցման փուլերը հնարավորություններ են ընձեռում կենսամիջոցների վերականգնման, ֆիզիկական եւ սոցիալ-տնտեսական կառուցվածքների այնպիսի նախագծման եւ վերակառուցման համար, որոնք մեծացնում են համայնքների դիմակայման ունակությունները եւ նվազեցնում ապագա աղետների նկատմամբ խոցելիությունը։
ի) Կայուն զարգացման համատեքստում աղետի ռիսկի նվազեցումն ընդհանուր բնույթի խնդիր է եւ, հետեւաբար, միջազգային մակարդակով հաստատված զարգացման նպատակներին, ներառյալ՝ «Հազարամյակների հռչակագրով» փոխհամաձայնեցված զարգացման նպատակներին, հասնելու կարեւոր տարր։ Բացի դրանից, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մարդասիրական օգնությունն օգտագործվի այնպես, որ տեղի ունենա ռիսկերի եւ ապագա խոցելիության առավելագույն նվազեցում։

Բ. Գործողության գերակայությունները

14. Հիմք ընդունելով Յոկոհամայի ռազմավարության վերանայված եզրակացությունները, ինչպես նաեւ Աղետների նվազեցման միջազգային համաժողովի քննարկումներն ու, մասնավորապես, համաձայնեցված ակնկալվող արդյունքներն ու ռազմավարական նպատակները՝ համաժողովն ընդունում է գործողությունների հետեւյալ հինգ առաջնայնությունները.
ա. երաշխավորել, որ աղետների ռիսկերի նվազեցումը պետական եւ տեղական նշանակության առաջնայնություն է եւ ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է,
բ. բացահայտել, գնահատել եւ վերահսկել աղետների ռիսկերը, ինչպես նաեւ ամրապնդել վաղ ազդարարման համակարգը,
գ. օգտագործել գիտելիքը, նորարարությունը եւ կրթությունը բոլոր մակարդակներում անվտանգության եւ դիմակայման մշակույթ ձեւավորելու համար,
դ. նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները,
ե. բարձրացնել աղետների արդյունավետ արձագանքման պատրաստականությունը բոլոր մակարդակներում։
15. Ռիսկերի նվազեցման իրենց մոտեցումներում պետությունները, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններն ու այլ շահագրգիռ դերակատարները պետք է հաշվի առնեն այս հինգ առաջնայնություններից յուրաքանչյուրի շրջանակներում նշված առանցքային գործողությունները եւ իրականացնեն դրանք իրենց բնորոշ հանգամանքների եւ կարողությունների սահմաններում։

1. Երաշխավորել, որ աղետների ռիսկերի նվազեցումը պետական եւ տեղական նշանակության առաջնայնություն է եւ ամուր ինստիտուցիոնալ հիմքի վրա է

16. Այն երկրները, որոնք մշակում են ռիսկի նվազեցման քաղաքական, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ համակարգեր եւ ի վիճակի են առանձնահատուկ եւ չափելի ցուցանիշների միջոցով հասնելու եւ հետեւելու նվաճված առաջընթացին, հասարակության բոլոր հատվածներում ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման եւ դրանց համապատասխանության շուրջ համընդհանուր համաձայնության գալու ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Առանցքային գործողությունները.
Ազգային ինստիտուցիոնալ եւ օրենսդրական համակարգեր


ա) Աջակցել ռիսկի նվազեցման ազգային ինտեգրացված մեխանիզմների, ներառյալ՝ ազգային բազմաճյուղ պլատֆորմի ստեղծմանն ու հզորացմանը՝ միջճյուղային համակարգումը խթանելու նպատակով կատարելով կենտրոնականից մինչեւ տեղական մակարդակներով պատասխանատվության բաշխում։ Ազգային պլատֆորմները պետք է օժանդակեն նաեւ միջճյուղային համակարգման գործողությանը, ներառյալ՝ ազգային ու տարածաշրջանային մակարդակներով ծավալուն երկխոսության հաստատման միջոցով համապատասխան ճյուղերի մակարդակով իրազեկությունը բարձրացնելը։
բ) Ըստ նպատակահարմարության՝ ռիսկերի նվազեցումը ներառել տարբեր մակարդակներում կառավարության զարգացման քաղաքականության եւ պլանների մեջ, ներառյալ՝ աղքատության նվազեցման ռազմավարության, ճյուղային եւ բազմաճյուղային քաղաքականության ու պլանների մեջ։
գ) Աղետների նվազեցման ոլորտում ընդունել կամ, որտեղ անհրաժեշտ է, լրամշակել առկա օրենքները, ներառյալ այն կանոնակարգերն ու մեխանիզմները, որոնք խրախուսում են ռիսկի նվազեցման եւ մեղմացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կատարումը եւ համապատասխանությունը։
դ) ճանաչել տեղական ռիսկերի ձեւերի եւ միտումների առանձնահատկությունն ու կարեւորությունը, ինչպես նաեւ ապակենտրոնացնել աղետների ռիսկերի նվազեցման պատասխանատվությունն ու ռեսուրսները՝ դրանք բաշխելով համապատասխան ենթապետական եւ տեղական իշխանությունների միջեւ։

Ռեսուրսներ
ե) Բոլոր մակարդակներով գնահատել աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում առկա մարդկային ռեսուրսների կարողությունները եւ ընթացիկ ու ապագա պահանջներին համապատասխան մշակել կարողությունների ձեւավորման պլաններ ու ծրագրեր։
զ) Ռեսուրսներ հատկացնել համապատասխան բնագավառներում եւ կառավարման մակարդակներում աղետների ռիսկերի կառավարման քաղաքականության, ծրագրերի, օրենքների ու կանոնակարգերի մշակման եւ իրականացման համար, ինչպես նաեւ հատկացնել բյուջետային միջոցներ հստակ որոշված առաջնահերթ գործողությունների իրականցման համար։
է) Կառավարությունները պետք է ցուցաբերեն հստակ քաղաքական կամք աղետների ռիսկերի նվազեցմանը նպաստելու եւ դրանք զարգացման ծրագրերում ընդգրկելու համար։
 
Համայնքների մասնակցությունը
ը) Առանձնահատուկ բնույթի քաղաքականությունների ընդունման, ցանցերի ստեղծման, կամավորական ռեսուրսների ռազմավարական կառավարման, դերերի եւ պատասխանատվության բաշխման, անհրաժեշտ լիազորությունների պատվիրակման եւ միջոցների տրամադրման միջոցով խթանել համայնքների մասնակցությունը աղետների ռիսկերի նվազեցման գործողություններին։
2. Բացահայտել, գնահատել եւ վերահսկել աղետների ռիսկերը, ինչպես նաեւ ամրապնդել վաղ ազդարարման համակարգը
17. Աղետների ռիսկերի նվազեցման եւ աղետներին դիմակայելու մշակույթի մեկնարկային կետը պայմանավորված է վտանգների մասին իմացությամբ եւ հասարակությունների մեծ մասում հանդիպող աղետի նկատմամբ ֆիզիկական, սոցիալական, տնտեսական եւ միջավայրային խոցելի գործոններով, ինչպես նաեւ նրանով, թե ինչպես են վտանգներն ու խոցելիությունը փոխվում կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Սրան հետեւում են առկա գիտելիքների հիման վրա ձեռնարկված քայլերը։

Առանցքային գործողությունները

Ազգային եւ տեղական մակարդակներով ռիսկերի գնահատումներ
ա) Մշակել, պարբերաբար թարմացնել եւ համապատասխան ձեւաչափով որոշում կայացնողների, ռիսկի ենթակա հասարակության եւ համայնքների շրջանում լայնորեն տարածել ռիսկային քարտեզները եւ համապատասխան տեղեկատվությունը։
բ) Ազգային եւ ենթազգային մասշտաբներով մշակել աղետների ռիսկերի եւ խոցելիության ցուցանիշների համակարգ, որը որոշում կայացնողներին կօգնի գնահատելու աղետի թողած հետեւանքները սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական պայմանների վրա եւ դրանք տարածել որոշում կայացնողների, ռիսկի ենթակա բնակչության ու հասարակության շրջանում։
գ) Կանոնավորապես գրանցել, վերլուծել, ամփոփել եւ միջազգային, տարածաշրջանային, պետական ու տեղական լծակների միջոցով տարածել աղետների իրադարձությունների, հետեւանքների եւ կորուստների մասին վիճակագրական տեղեկատվություն։

Վաղ ազդարարում
դ) Ստեղծել մարդկանց ուղղված վաղ ազդարարման այնպիսի համակարգեր, որոնց արձակած ահազանգերը ժամանակային առումով տեղին են եւ ընկալելի նրանց համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում, եւ որոնք հաշվի են առնում մարդկանց խմբերի ժողովրդագրական, գենդերային, մշակութային ու կենսամիջոցների առանձնահատկությունները, ներառյալ ահազանգ ստանալու դեպքում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ուղենիշները, որոնք նպաստում են ռիսկի կառավարիչների եւ այլ որոշում կայացնողների արդյունավետ գործունեությանը։
ե) Որպես վաղ ազդարարման համակարգերի մաս՝ ստեղծել տեղեկատվական համակարգեր, պարբերաբար ուսումնասիրել եւ թարմացնել դրանք ահազանգի/վթարի դեպքում արագ եւ համակարգված գործողությունների ծավալումն ապահովելու հեռանկարով։
զ) Ստեղծել ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք երաշխավորեն, որ վաղ ազդարարման համակարգերը, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներով, ամուր ներառված են կառավարության քաղաքականության, որոշումների կայացման գործընթացների եւ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի մեջ՝ ենթարկվելով պարբերական համակարգային փորձարկումների ու կատարողական ցուցանիշների գնահատումների։
է) Իրականացնել Բոննում (երմանիա) 2003 թվականին կայացած վաղ ազդարարման թեմայով երկրորդ միջազգային համաժողովի հանձնարարականները, ներառյալ՝ վաղ ազդարարման համակարգերի լիարժեք արդյունավետությունը երաշխավորելու նպատակով այդ համակարգի բոլոր ճյուղերի ու դերակատարների միջեւ համակարգման եւ համագործակցության ամրապնդումը։
ը) Իրագործել փոքր կղզի-պետությունների կայուն զարգացման ապահովման Բարբադոսի գործողությունների ծրագրի շարունակությունը հանդիսացող Մավրիկիոսի ռազմավարության արդյունքները՝ ստեղծելով եւ ուժեղացնելով վաղ ազդարարման համակարգեր եւ ձեռնարկելով աղետների նվազեցման ու արձագանքման այլ միջոցներ։

Կարողություններ
թ) Նպաստել բնական աղետների ուսումնասիրություններ, դիտարկումներ, վերլուծություններ, քարտեզագրում, հնարավորության դեպքում նաեւ բնական աղետների, խոցելի գործոնների եւ աղետների հետեւանքների վերաբերյալ կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական կարողությունների ստեղծմանն ու կայուն գործունեությանը։
ժ) Նպաստել անհրաժեշտ տվյալների շտեմարանների ստեղծմանն ու դրանց կատարելագործմանը, ինչպես նաեւ գնահատման, վերահսկման եւ վաղ ազդարարման նպատակներով միջազգային, տարածաշրջանային, պետական ու տեղական մակարդակներով տվյալների ազատ փոխանակմանը։
ի) Ուսումնասիրությունների, գործընկերության, ուսուցման եւ տեխնիկական կարողությունների զարգացման միջոցով նպաստել ռիսկի գնահատման, վերահսկողության, վաղ ազդարարման գիտատեխնիկական մեթոդների եւ կարողությունների բարելավմանը։ Զարգացնել երկրի տեղանքային եւ տիեզերական ուսումնասիրությունների, տիեզերական տեխնոլոգիաների, արբանյակային հետազոտությունների, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, վտանգների մոդելավորման եւ կանխատեսման, եղանակի, կլիմայի մոդելավորման, կանխատեսման եւ հաղորդակցության միջոցների կիրառելիությունը, ինչպես նաեւ ռիսկի ծախսարդյունավետության ուսումնասիրությունն ու վաղ ազդարարման համակարգերը։
լ) Ստեղծել եւ ամրապնդել վիճակագրական տվյալների, վտանգների քարտեզագրման, դրանց ռիսկերի, հետեւանքների եւ կորուստների մասին գրանցումների, վերլուծությունների ամփոփման եւ փոխանակման կարողությունները, ինչպես նաեւ օժանդակել ռիսկի գնահատման եւ մոնիթորինգի ընդհանրական մեթոդների մշակմանը։
Տարածաշրջանային եւ ձեւավորվող ռիսկեր
խ) Ըստ նպատակահարմարության՝ հավաքել եւ ստանդարտացնել տարածաշրջանային աղետների ռիսկերի, հետեւանքների եւ կորուստների մասին վիճակագրական տեղեկություններն ու տվյալները։
ծ) Ըստ նպատակահարմարության՝ հաստատել տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն՝ տարածաշրջանային եւ անդրսահմանային աղետների գնահատման եւ վերահսկման, տեղեկատվության փոխանակման եւ համապատասխան կարգադրությունների (օրինակ, ի թիվս այլոց, գետերի ավազանների կառավարմանը վերաբերող կարգադրությունների) միջոցով վաղ ազդարարման նպատակով։
կ) Ուսումնասիրել, վերլուծել երկարաժամկետ փոփոխությունները եւ զեկուցել դրանց եւ ծագող խնդիրների մասին, որոնք կարող են բարձրացնել խոցելիության եւ ռիսկերի մակարդակը, կամ իշխանությունների եւ համայնքների՝ աղետներին արձագանքելու կարողությունները։

Օգտագործել գիտելիքը, նորարարությունները եւ կրթությունը բոլոր մակարդակներով անվտանգության եւ դիմակայման մշակույթ ձեւավորելու համար

18. Աղետները կարող են զգալիորեն նվազեցվել, եթե մարդիկ քաջատեղյակ եւ շահագրգռված լինեն աղետները կանխելու եւ դրանց դիմակայելու մշակույթի հարցում, որն իր հերթին պահանջում է աղետների, խոցելիության եւ կարողությունների մասին համապատասխան գիտելիքի եւ տեղեկությունների հավաքում եւ սփռում։

Առանցքային գործողություններ.

Տեղեկատվության կառավարում եւ փոխանակում
ա) Բարձր ռիսկային գոտիներում մարդկանց տրամադրել աղետների ռիսկերի եւ պաշտպանական միջոցառումների մասին մատչելի եւ հասկանալի տեղեկատվություն, որպեսզի վերջիններս կարողանան ռիսկի նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել եւ ձեւավորել դիմակայման ունակություններ։ Այդ տեղեկատվությունը պետք է համապատասխանաբար ներառի ավանդական եւ տեղական իմացություններն ու մշակութային ժառանգությունը եւ նախատեսված լինի տարբեր թիրախային խմբերի համար՝ հաշվի առնելով տարբեր մշակութային եւ սոցիալական գործոնները։
բ) Ուժեղացնել բոլոր ճյուղերի եւ տարածաշրջանների՝ աղետների գծով փորձագետների, կառավարիչների եւ պլանավորողների միջեւ կապերը եւ մշակել գործակալությունների կամ այլ կարեւոր մասնակիցների կողմից ռիսկի նվազեցման տեղական պլանների կազմման ընթացքում կուտակված փորձագիտական իմացությունից օգտվելու ընթացակարգեր կամ բարելավել արդեն գոյություն ունեցող ընթացակարգերը։
գ) Խթանել եւ ամրապնդել աղետների ռիսկի նվազեցման հարցերով զբաղվող գիտական համայնքների եւ արհեստավարժների միջեւ երկխոսությունը եւ խրախուսել շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ աղետի նվազեցման սոցիալ-տնտեսական ոլորտում ներգրավված աշխատակազմերի միջեւ գործընկերության ձեւավորումը։
դ) Աղետների նվազեցման գործընթացին նպաստելու նպատակով խթանել թարմ տեղեկությունների, հաղորդումների, տիեզերական տեխնոլոգիաների եւ հարակից ծառայությունների օգտագործումը, կիրառությունը եւ հանրամատչելիությունը հատկապես ուսուցման կազմակերպման եւ տաբեր կատեգորիաների օգտագործողների միջեւ տեղեկատվության փոխանակման ոլորտներում։
ե) Միջնաժամկետ հեռանկարում ստեղծել տեղական, ազգային, միջազգային օգտագործողին մատչելի տեղեկատուներ, գույքացուցակներ եւ փոխանակման ազգային համակարգեր ու ծառայություններ, որոնց նպատակը ռիսկի նվազեցման լավագույն փորձի, ծախսարդյունավետ եւ հեշտ օգտագործվող տեխնոլոգիաների մասին տեղեկատվության, ինչպես նաեւ ռիսկի նվազեցման քաղաքականություններից, պլաններից եւ դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցներից քաղված դասերի փոխանակումն է։
զ) Նախքան շինարարական աշխատանքներ սկսելը, նախքան հողի առք ու վաճառքը քաղաքաշինության ոլորտի հաստատությունները պետք է հանրությանը աղետների նվազեցման այլընտրանքային տարբերակների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն։
է) Թարմացնել աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող միջազգային ստանդարտ տերմինաբանությունը ծրագրերի մշակման եւ հաստատությունների զարգացման, ինչպես նաեւ գործողությունների, հետազոտությունների, ուսումնական եւ հանրության իրազեկման ծրագրերում օգտագործման նպատակով եւ լայնորեն տարածել այն առնվազն ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով։

Կրթություն եւ ուսուցում
ը) Խրախուսել աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերող ուսումնական նյութերի ընդգրկումը դպրոցների ուսումնական ծրագրերի համապատասխան բաժիններում, ինչպես նաեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական այլ աղբյուրների օգտագործումը՝ տեղեկատվությունը երիտասարդությանն ու երեխաներին մատչելի դարձնելու նպատակով։ Նպաստել Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը հանուն կայուն զարգացման. 2005-2015 թթ. տասնամյակ» ծրագրում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ընդգրկմանը։
թ) Խրախուսել դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղական ռիսկերի գնահատման եւ աղետներին պատրաստվածության վերաբերյալ ծրագրերի իրականացումը։
ժ) Խրախուսել դպրոցներում այնպիսի ծրագրերի եւ գործընթացների իրականացումը, որոնց նպատակն Է ուսուցանել, թե ինչ պետք Է անել վտանգների ազդեցությունները նվազեցնելու համար։
ի) Մշակել աղետների ռիսկերի նվազեցման կրթական եւ ուսուցողական ծրագրեր, որոնք նախատեսված են առանձին ոլորտների մասնագետների, ներառյալ՝ նախագծողների, արտակարգ իրավիճակների կառավարման մասնագետների, տեղական կառավարման մարմինների պաշտոնյաների եւ այլոց համար։
լ) Խրախուսել համայնքներում ուսուցողական նախաձեռնությունների իրականացման գործընթացները՝ ինչպես հարկն Է հաշվի առնելով կամավորների դերը աղետների հետեւանքները վերացնելու տեղական կարողությունների մեծացման գործում։
խ) Ապահովել կրթական եւ ուսուցողական ծրագրերին կանանց եւ խոցելի խմբերի համահավասար մասնակցությունը։ Խթանել գենդերային եւ մշակութային զգայուն հարցերի ուսուցումը՝ որպես աղետների ռիսկերի ոլորտում կրթության եւ ուսուցման բաղկացուցիչ մաս։

Հետազոտություններ
ծ) Մշակել բոլոր մակարդակներով ռիսկերի նվազեցման գործողությունների կանխատեսելի բազմառիսկային գնահատումների եւ սոցիալ-տնտեսական ծախսարդյունավետության վերլուծությունների կատարելագործված մեթոդներ եւ օգտագործել դրանք տարածաշրջանային, ազգային եւ տեղական մակարդակներում։
կ) Խոցելիությունը եւ երկրաբանական, եղանակային, ջրային ու կլիմայի հետ կապված վտանգների ազդեցությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային մոնիթորինգի կարողությունների բարելավումները գնահատելու նպատակով ամրապնդել մեթոդներ, ուսումնասիրություններ ու մոդելներ մշակելու եւ կիրառելու տեխնիկական եւ գիտական կարողությունները։

Հանրային իրազեկություն
հ) Աղետներին դիմակայելու մշակույթը բարձրացնելու եւ երկարատեւ ուսումնական ծրագրերում հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը խթանելու նպատակով խրախուսել զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը։

4. Նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները
19. ճյուղային զարգացման պլաններում եւ ծրագրերում, ինչպես նաեւ հետաղետային շրջանում հարկ Է անդրադառնալ սոցիալական, տնտեսական, շրջակա միջավայրի, հողօգտագործման պայմանների փոփոխությունների հետ կապված աղետների ռիսկերին եւ երկրաբանական երեւույթներով, եղանակային, ջրային, կլիմայի փոփոխականությամբ ու կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգներին։

Առանցքային գործողություններ   
Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների կառավարում
ա) Նպաստել Էկոհամակարգերի կայուն օգտագործմանն ու կառավարմանը, նաեւ ռիսկն ու խոցելիությունը նվազեցնելու նպատակով հողօգտագործման առավել արդյունավետ պլանավորման եւ զարգացման գործողությունների միջոցով։
բ) Իրագործել շրջակա միջավայրի եւ ռեսուրսների կառավարման այնպիսի համալիր մոտեցումներ, որոնք հաշվի են առնում աղետների ռիսկերի նվազեցումը, ներառյալ՝ կառուցվածքային եւ ոչ կառուցվածքային միջոցները, որոնց շարքին են դասվում ջրհեղեղների համալիր կառավարումը եւ փխրուն էկոհամակարգերի պատշաճ կառավարումը։
գ) Խրախուսել աղետների ռիսկի նվազեցման եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարությունների մեջ կլիմայի փոփոխականության եւ սպասվող կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման միջոցների ընդգրկումը, ներառյալ՝ կլիմայական ռիսկերի հստակ վերհանումը, ռիսկի նվազեցման առանձնահատուկ միջոցների ձեւակերպումը եւ պլանային մասնագետների, ճարտարագետների եւ այլ որոշում կայացնողների շրջանում կլիմայական ռիսկերին վերաբերող տեղեկությունների բարելավված եւ կանոնավոր կիրառումը։

Սոցիալական եւ տնտեսական զարգացման գործողություններ
դ) Որպես աղետների նկատմամբ համայնքների դիմադրողականության ապահովման կարեւոր գործոն՝ խրախուսել սննդային անվտանգության ապահովումը հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ առկա են երաշտների, ջրհեղեղների եւ ցիկլոնների վտանգներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսությանը հիմնված կենսամիջոցների վրա։
ե) Աղետների ռիսկերի նվազեցման պլաններն ընդգրկել առողջապահության ոլորտում։ Հետամուտ լինել «աղետների ազդեցություններից զերծ հիվանդանոցներ» ունենալու նպատակին՝ երաշխավորելով, որ բոլոր նոր կառուցվող հիվանդանոցներն ունենան աղետներին դիմակայելու այնպիսի հատկանիշներ, որոնց շնորհիվ կարող են գործել նաեւ աղետային իրավիճակներում։ Բուժհիմնարկները, հատկապես առաջնային օգնության բուժհիմնարկներն ամրացնելու նպատակով իրականացնել մեղմացնող միջոցառումներ։
զ) Պատշաճ նախագծման, վերազինման եւ վերակառուցման միջոցով պահպանել եւ ուժեղացնել հասարակության համար վճռական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներն ու հիմնարկները, մասնավորապես դպրոցները, կլինիկաները, հիվանդանոցները, ջրմուղները, էլեկտրակայանները, հաղորդակցության եւ տրանսպորտի կենսական կարեւորություն ունեցող գծերը, աղետների ահազանգման եւ կառավարման կենտրոնները, մշակութային կարեւոր նշանակություն ունեցող տարածքները՝ դրանք աղետների նկատմամբ դիմացկուն դարձնելու նպատակով։
է) Բարելավել աղքատներին, ծերերին, հաշմանդամներին եւ բնակչության այլ խմբերին օգնելու համար նախատեսված սոցիալական ապահովության ցանցային մեխանիզմների կիրառությունը։ Ամրապնդել վերականգնման ծրագրերը, սոցիալ-հոգեբանական ուսումնական ծրագրերը՝ նպատակ ունենալով մեղմացնել հետաղետային գոտիներում խոցելի բնակչության, հատկապես երեխաների կրած հոգեբանական հարվածը։
ը) Աղետների ռիսկերի նվազեցման միջոցներն ընդգրկել հետաղետային վերականգնման եւ վերականգնողական գործընթացներում15 եւ վերականգնման փուլում օգտագործել երկարաժամկետ հեռանկարում ռիսկերի նվազեցման կարողություններ ձեւավորելու բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ փորձի, գիտելիքների, քաղած դասերի փոխանակման միջոցով։
թ) Ըստ անհրաժեշտության երաշխավորել, որ տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրերը չեն ավելացնի վտանգների ռիսկը եւ խոցելիությունը։
ժ)  Բարձր ռիսկային գոտիներում վտանգների նկատմամբ բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով խրախուսել բնակչության եկամուտների ստացման աղբյուրների բազմազանությունը եւ երաշխավորել, որ նրանց եկամուտներն ու ունեցվածքը չեն տուժի այնպիսի զարգացման քաղաքականության եւ գործընթացների հետեւանքով, որոնք ավելացնում են աղետների նկատմամբ խոցելիությունը։
ի) Խրախուսել ֆինանսական ռիսկի բաշխման մեխանիզմների, մասնավորապես՝ աղետներից ապահովագրման եւ վերաապահովագրման սխեմաների ձեւավորումը։
լ) Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում մասնավոր հատվածի առավել լավ ընդգրկման համար նպաստել պետական-մասնավոր գուծընկերությունների ստեղծմանը։ Խրախուսել մասնավոր հատվածի կազմակերպություններին, որպեսզի ձեւավորեն աղետների կանխարգելման մշակույթ՝ շեշտը դնելով եւ ռեսուրսներ հատկացնելով նախաաղետյան այնպիսի աշխատանքների, ինչպիսիք են ռիսկի գնահատումը եւ վաղ ազդարարման համակարգերը։
խ) Աղետների ռիսկերին հակազդելու համար ստեղծել եւ խթանել այլընտրանքային եւ նորարարական ֆինանսական գործիքների կիրառությունը։

Հողօգտագործման պլանավորում եւ այլ տեխնիկական միջոցներ
ծ) Աղետների ռիսկերի գնահատումն ընդգրկել աղետավտանգ եւ հատկապես խիտ բնակեցված ու արագ աճող բնակավայրերի քաղաքաշինության ծրագրերի եւ կառավարման պլաններում։ Ապօրինի շինությունների եւ ժամանակավոր կացարանների, ինչպես նաեւ աղետավտանգ գոտիներում գտնվողների խնդիրները պետք է համարվեն առաջնահերթության կարգով լուծման ենթակա խնդիրներ եւ ընդգրկվեն աղքատության հաղթահարման եւ հետնախորշերի մաքրման քաղաքային ծրագրերում։
կ) Աղետների ռիսկերի գործոնները, ներառյալ՝ նախագծման, նախագծերի հաստատման եւ դրանց իրականացման չափանիշները, ինչպես նաեւ սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի գնահատումների վրա հիմնված նկատառումները պետք է ընկած լինեն հիմնական ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների հիմքում։
հ) Հողօգտագործման քաղաքականության եւ պլանավորման համատեքստում մշակել, թարմացնել եւ խրախուսել ռիսկի նվազեցման ուղենիշների ու մոնիթորինգային միջոցների կիրառությունը։
ձ¤ Աղետների ռիսկի գնահատումներն ընդգրկել գյուղական, մասնավորապես՝ լեռնային եւ ափամերձ բնակավայրերի զարգացման պլանավորման եւ կառավարման մեջ, ինչպես նաեւ որոշել այն տարածքները, որոնք անվտանգ են բնակեցման համար։
ղ) Խրախուսել գոյություն ունեցող շինարարական օրենսգրքերի եւ չափորոշիչների, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, պետական եւ տեղական մակարդակներով վերականգնողական ու վերակառուցողական գործունեության վերանայումը կամ նորերի մշակումը՝ դրանք տեղական համատեքստում, մասնավորապես՝ ոչ պաշտոնական կամ մարգինալ խմբերի բնակավայրերում ավելի կիրառելի դարձնելու նպատակով։ Փոխհամաձայնության մոտեցման հիման վրա ամրապնդել այդ օրենսգրքերի պահանջները կատարելու, վերահսկելու եւ կիրարկելու կարողությունները՝ նպատակ ունենալով խրախուսել աղետներին դիմակայելու հատկություններ ունեցող կառույցների շինարարությունը։
5. Բոլոր մակարդակներով բարձրացնել աղ<


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`