ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

ԱՌՆԱՊ

Ի՞նչ է Ազգային պլատֆորմը

Աղետների աճող ազդեցության համակարգային նվազեցման անհրաժեշտությունը մեծապես ընդունվում է աշխարհի գրեթե բոոր կառավարությունների կողմից` հատկապես 2004 թ. դեկտեմբերին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած աղետալի ցունամիից հետո: Սակայն աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) բազմաբնույթ ու բազմաբովանդակ խնդիր է:
Դրա լուծումը պահանջում է քաղաքական եւ իրավական հետեւողականություն, հասարակության կողմից ըմբռնում, գիտելիք, պատասխանատու պլանավորում ու զարգացում, վաղ ազդարարման համակարգերի ստեղծում:
Աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմն էլ, որում ընդգրկված են բազմաթիվ շահագրգիռ կողմեր, կարող է տրամադրել անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն ու ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ԱՌՆ-ն քաղաքականության մեջ ներառելու համար, ինչպես նաեւ զարգացման պլաններ ու ծրագրեր` որպես հիմնական բաղադրիչ:

Ի՞նչ է Ազգային պլատֆորմն աղետների ռիսկի նվազեցման տեսանկյունից

Այս տերմինը կարելի է բնորոշել որպես մի մեխանիզմ, որում ընդգրկված են բազմաթիվ շահագրգիռ կողմեր, եւ որն ԱՌՆ-ի քարոզչություն է իրականացնում բոլոր մակարդակներում: Այն կարգավորում, վերլուծություն ու առաջարկներ է ապահովում առաջնահերթ ոլորտներում, որտեղ անհրաժեշտ են համակարգված գործողություններ: Սակայն, որպեսզի ԱՌՆ Ազգային պլատֆորմը հաջողությամբ աշխատի, այն պետք է հիմնվի մի շարք հիմնարար սկզբունքների վրա, որոնցից ամենակարեւորներն են ազգային կառույցների մասնակցությունն ու ղեկավար դերը ԱՌՆ գործընթացում:
ԱՌՆ Ազգային պլատֆորների ստեղծման վերաբերյալ տվյալ ձեռնարկի նպատակն է առկա փորձի վրա ընդհանուր կողմնորոշիչներ տրամադրել ԱՌՆ Ազգային պլատֆորմների ձեւավորման, կառավարման եւ զարգացման համար:

Աղետների ռիսկի նվազեցում (ԱՌՆ)
Աղետների ռիսկի նվազեցումը (ԱՌՆ) տարրերի հայեցակարգային կառուցված է, որը դիտարկվում է ամբողջ հասարակության մեջ աղետների ռիսկն ու խոցելիությունը նվազագույնին հասցնելու հանարավորություններով հանդերձ եւ այն նպատակով, որպեսզի խուսափեն (կանխում) կամ սահմանափակեն (նվազեցում եւ պատրաստվածություն) սպառնալիքների անբարենպաստ հետեւանքները` կայուն զարգացման առավել լայն համատեքստի շրջանակներում:
ԱՌՆ-ն բազմապլան խնդիր է, որը կապված է զարգացման հետ: Այն ներառում է քաղաքական եւ տեխնիկական տեսանկյունների, ինչպես նաեւ մասնակցության եւ ռեսուրսների մոբիլիզացիայի հետ կապված բաղադրիչներ: Այդ պատճառով էլ ԱՌՆ-ի իրականացումը պահանջում է «կոլեկտիվ իմաստնություն» եւ ջանքեր այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են քաղաքականության ձեւավորման եւ որոշումների ընդունման համար, այդ թվում եւ` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների` ներառյալ գիտական հաստատությունները, մասնավոր հատվածն ու ԶԼՄ-ները:

ԱՌՆ Ազգային պլատֆորմ. բնորոշում
«ԱՌՆ Ազգային պլատֆորմ» հասկացությունը կարելի է բնորոշել որպես երկրին պատկանող մեխանիզմ, որում ազգային կառույցները ղեկավար դեր են կատարում (ֆորումի կամ տարբեր հետաքրքրված կողմերի մասնակցությամբ կոմիտեի տեսքով), եւ որը ծառայում է տարբեր մակարդակներում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված պրոպագանդային, ապահովում է կարգավորում, վերլուծություն եւ առաջարկներ առաջնահերթ ուղղություններով, որոնք պահանջում են միջոցառումներ` մասնակցության հիմքի վրա կարգավորվող գործընթացի շրջանակներում:
Ազգային պլատֆորմը պետք է կարգավորող մեխանիզմի գործառույթ իրականացնի ԱՌՆ-ն քաղաքականության մեջ, պլաններում ու զարգացման ծրագրերում ներառելու համար` որպես 2005-2015 թթ. Հյոգոյի գործողությունների շրջանակային ծրագրի (ՀՇԾ) իրագործման նպատակների հետ համապատասխանության հիմնական բաղադրիչ: Դրա հիմնական նպատակը պետք է լինի օգնել ԱՌՆ ազգային համակարգի ստեղծմանն ու զարգացմանը` յուրաքանչյուր երկրի պահանջներին համապատասխան:

Ազգային պլատֆորմի խնդիրները
ԱՌՆ-ի համար Ազգային պլատֆորմի համընդհանուր նպատակն է որոշակի ներդրում ունենալ սեփական երկրի կայունության ամրապնդման մեջ` աղետների ազդեցության դեպքում, կայուն զարգացում ապահովելու նպատակով` իրագործելով հետեւյալ խնդիրները.

  • Կարգավորող մեխանիզմի գործառույթ իրականացնել տարբեր շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության ուժեղացման նպատակով, որպեսզի ապահովվի ԱՌՆ ուղղությամբ միջոցառումների կայունությունը խորհրդատվության եւ մասնակցության հիմքի վրա` ՀՇԾ նպատակների իրագործմանը համապատասխան:
  • Օժանդակել կանխարգելման մշակույթի ձեւավորման համար նպաստավոր իրադրության ստեղծմանը` ԱՌՆ-ն քաղաքականության, պլանների եւ զարգացման ծրագրերում ներառելու կարեւորության վերաբերյալ քարոզչության եւ իրազեկվածության բարձրացման միջոցով:
  • Նպաստել ԱՌՆ-ի ինտերգրմանը ազգային քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին եւ պլաններին, ինչպես նաեւ միջազգային եւ երկկողմանի քաղաքականություններին եւ զարգացմանն աջակցող ծրագրերին:


Ազգային պլատֆորմի կազմը

Ազգային պլատֆորմները պետք է հիմնված լինեն գոյություն ունեցող ցանկացած համակարգի վրա, որը վերաբերում է Աղետների ռիսկի նվազեցմանը: Դրանք պետք է նպաստեն ճյուղային նախարարություններում զարգացման համար պատասխանատու հիմնական կառույցների, աղետների դեմ պայքարող մարմինների, գիտական ու ակադեմիական հաստատությունների, ՀԿ-ների, Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ազգային ընկերության, մասնավոր հատվածի, հանրային կարծիք ձեւավորող կառույցների եւ ԱՌՆ-ի ծրագրերի հետ առնչվող այլ կողմերի մասնակցությանը: Հնարավորության դեպքում Ազգային պլատֆորմները կարող են հրավիրել նաեւ դոնոր եւ ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին:
ԱՌՆ Ազգային պլատֆորմը գլխավորող հաստատությունը կամ նախարարությունը պետք է բավական բարձր կարգավիճակով մշտական կառույց լինի, որպեսզի համակարգի բոլոր շահագրգիռ գործընկերներին եւ լիազորություններ ունենա ազգային մակարդակով աղետների դեմ պայքարի ու դրանց նվազեցման գործողությունները կառավարելու համար: լխավորող հաստատությունը կամ նախարարությունը պետք է կառավարման ու համակարգման հզոր ներուժ ունենա, որպեսզի կարողանա արդյունավետ օգտագործել քաղաքական պարտավորությունները եւ մոբիլիզացնել ռեսուրսներն ու գիտելիքները` ԱՌՆ-ի նպատակով:

Ազգային պլատֆորմի հիմնական գործառույթները

  • ԱՌՆ Ազգային պլատֆորմներն ազգային մեխանիզմներ կամ համակարգեր են, որոնց օգնությամբ երկրները կարող են լուծել միմյանցով պայմանավորված սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրներ: Դրանք նպաստում են ԱՌՆ-ի ոլորտում էական պահանջմունքների բացահայտմանը, ռեսուրսների հատկացմանը, միջոցառումների ժամանակացույցի մշակմանը եւ դրանց մոնիտորինգի իրականացմանը` ՀՇԾ-ին համապատասխան:
  • ԱՌՆ Ազգային պլատֆորմները նպաստում են խոշոր ռեսուրսների ներգրավմանը, ինչպես նաեւ առավել արդյունավետ ու համալիր ջանքերի իրագործմանը շահագրգռված կողմերի կողմից` ազգային մակարդակում եւ երկրում աշխատող մասնակիցների շրջանում, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում: Դրանք նպաստում են զարգացման նպատակներին հասնելուն` տարբեր տեղամասերում եւ տարածքներում առաջնահերթ գործողությունների վերաբերյալ համակարգված վերլուծության կառուցվածք տրամադրելու եւ պարտավորությունների միջոցով:
  • ԱՌՆ Ազգային պլատֆորմները կատալիզատորի գործառույթ են իրկանացնում ազգային խորհրդատվության եւ համաձայնության հասնելու գործընթացում, ինչպես նաեւ առաջնահերթությունների որոշման, քաղաքականության մշակման, ԱՌՆ միջոցառումների մշակման ու մոնիտորինգի ժամանակ: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել առաջընթացի կառավարմանը` ԱՌՆ խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե «պլանի» կազմմանը` որպես վերջնական արդյունք:
  • ԱՌՆ Ազգային պլատֆորմները նպաստում են երկրում չներկայացված դոնորների, զարգացման բանկերի եւ ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների կողմից ռեսուրսների տրամադրմանը: Դրան կարելի է հասնել` ապացուցելով, որ կարեւոր ու անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ի գրասենյակները երկրում սատարեն ԱՌՆ ինտեգրումը ՄԱԿ-ի կողմից առաջ քաշվող զարգացման ծրագրերին։

    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`