ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Լավ սկիզբը ճանապարհի կեսն է

Հիմնվելով Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Հայաստանի փրակարար ծառայության հետ նախկին համագործակցության հարուստ եւ արդյունավետ փորձի վրա,  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կարողությունների կառավարման խումբն այստեղ  երկարաժամկետ ծրագրեր է իրականացնելու։

ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը, որպես տարածքով ու ռեսուրսներով ոչ մեծ երկիր, տվյալ ոլորտում առավել արդյունավետ կառավարման եւ առկա ռեսուրսների էլ ավելի արդյունավետ օգտագործման խնդիրը դիտարկում է որպես գերակայություն։

Աշխատանքների հետագա  ուղղություններն արդեն որոշված են, քանի որ համակարգի կարիքները գնահատվել են ու մեկտեղվել մեկ փաստաթղթում։ Կազմակերպված քննարկումների ժամանակ ներկայացվել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների եւ  Հայաստանի փրկարար ծառայության ներկայիս հնարավորությունները։

Նայջլ Քոուլսենը,  ՄԱԶԾ փորձագիտական առաքելության խմբի անդամն, ասում է.
- Այն բոլոր տվյալները, որ մենք հավաքել ենք, շատ կարեւոր են։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, նաեւ այլ երկրներում, որ օգնել են մշակել համապատասխան գործիք։ Բայց այսօր ամենակարեւորն այդ գործիքը, այդ օգտակար տվյալները ձեզ տրամադրելն է։ 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Արա Նազինյանը շարունակում է.
- Գործիքի հիմքում ընկած է Հյոգոյի գործողությունների շրջանակը, որին միացել է Հայաստանը։ Դա ենթադրում է այն բոլոր  կարողությունները, որ պետք է ունենան  երկրները, որոնք ուզում են կամ ցանկություն ունեն զարգացնելու աղետների ռիսկերի նվազեցման կայուն համակարգ։

Աղետների ռիսկերի նվազեցման կայուն համակարգի մոդելը, ուր բանաձեւվել են համակարգի հնարավորություններն ու կարիքները, ՄԱԿ-ի գնահատող խումբը ներկայացրեց Հայաստանի աղետների կառավարման թիմին, որի կազմում են երկրում գործող գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները։

Ունենալով աղետների ռիսկերի նվազեցման ինքնազարգացող համակարգ, հնարավոր կլինի բարելավել արդյունավետ արձագանքման եւ վերակագնման հնարավորությունները։ Ինչպես ասում են` լավ սկիզբը ճանապարհի կեսն է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`