ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Արդյունավետ կանխարգելումը` գլխավոր նպատակ

Ամփոփեցին 2009 թվականը


Փետրվարի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն ամփոփեց անցած 2009  թվականը, արձանագրեց հաջողություններն ու թերացումները։ Կատարված աշխատանքները շատ էին, դրանք մանրամասն ներկայացրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ‚ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Այսպիսով, 2009 թվականին Հայաստանում գրանցվել է 7035 արտակարգ դեպք, զոհվել է 462 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 5787-ը։ Գրանցված դեպքերից 3675-ը տեխնածին բնույթ են ունեցել, 397-ը` տարերային, 2963-ը` սոցիալ-կենցաղային։ Անցյալ տարի  հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 7354 ելք, որից 2450-ը` հրդեհների մարման նպատակով։ Հատուկ-փրկարարական ստորաբաժանումներն արձագանքել են 1508 կանչի։

2009-ին Հայաստանում ջրահեղձումից մահացել է 23 մարդ, փրկվել` 20-ը։

Անցյալ տարի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստմանն ուղղված միջոցառումներից խոշորագույնը INSARAG-ի շրջանակներում անցկացված "Քաղաքային որոնողափրկարարական խմբերի գործողություններն ուժեղ երկրաշարժի ժամանակ" թեմայով "Արմենիա 2009" միջազգային փրկարարական ուսումնավարժությունն էր, որից հետո ծառայության 2 աշխատակիցներ ընգրկվեցին INSARAG (ԻՆՍԱՐԱԳ) կազմակերպության խորհրդում։

- INSARAG-ի ուսումնավարժության ժամանակ 28 երկրից մասնակից-գործընկերներ էին եկել Հայաստան։ Նրանք տեսան, որ մենք արդեն կայացած եւ ուժեղ փրկարար ծառայություն ունենք։ Մեզ համար շատ կարեւոր է նման հեղինակավոր կառույցում մեր ներկայացուցիչներն ունենալը,- ասաց ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրեն, գեներալ - լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը։

2009 թվականն արդյունավետ էր նաեւ միջազգային համագործակցության տեսանկյունից։ Շարունակվել են աշխատանքները "Քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացումը Հայաստանում" թեմայով հայ-շվեդ-էստոնական եռակողմ համաձայնագրի իրականացման ուղղությամբ։

Շարունակվել են աշխատանքները Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվելիք  "Արձագանք" ծրագրի շրջանակներում, որի արդյունքում Հայաստանի բոլոր  հրշեջ-փրկարարական ջոկատները հագեցվել են փրկարարական սարքավորումներով եւ գույքով։

Շարունակվում է սերտ համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քիմիական զենքերի արգելման կազմակերպության, Կանզասի ազգային գվարդիայի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ միջազգային կառույցների հետ։

- Անցյալ տարին բարեհաջող էր նաեւ տեխնիկական աջակցություն ստանալու տեսանկյունից։ Ճապոնիայի կառավարության հետ կնքած դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդեն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին կստանանք 8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հրշեջ մեքենաներ,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ նախարար Մհեր Շահգելդյանը։

2009-ին Հայաստանում եղան եւ տեխնածին, եւ բնական աղետներ։ Ամենախոշոր արտակարգ իրավիճակը մայիսի 14-ին "Նաիրիտում" բռնկված հրդեհն էր, որի հետեւանքով այրվեց 1500 քմ տարածք, զոհվեց 4 մարդ, վիրավորվեց` 6-ը։ Հայ փրկարարները տեղայնացրեցին եւ վերացրեցին վտանգը`  թույլ չտալով, որ աղետը մասշտաբային դառնա։ 

Անցյալ տարի զերծ չմնացինք նաեւ ավիավթարից։ Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում, Կազվին քաղաքի մոտ վթարի ենթարկվեց Կասպյան ավիաուղիների ՏՈՒ-154 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Երեւան թռիչքը։ Բոլոր 168 ուղեւորները զոհվեցին։

2009-ին Հայաստանում նաեւ զգալի երկրաշարժ եղավ։ Հունիսի 18-ին Գառնի գյուղի մոտ տեղի ունեցավ 3.6 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնում այն 5 բալ ուժգնություն ուներ։ Երկրաշարժը զգացին Երեւանում եւ մոտակա բնակավայրերում։

Բացի երկրաշարժից ու ավիավթարից‚ անցյալ տարվա ամռանը մեզ պատուհասեց նաեւ ուժեղ քամին։ Հուլիսի 5-ին այն Երեւանում պոկեց տանիքներ, տապալեց ծառեր, սյուներ ու գովազդային վահանակներ։


Ամփոփելով 2009-ը` ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունում եկան եզրակացության, որ արվածն ավելի շատ է, քան չարվածը։ Եւ՛ ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը, եւ՛ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը հատկապես կարեւորեցին այն փաստը, որ այս տարի զգալի չափով կրճատվել է տեխնածին աղետների եւ դրանց հետեւանքով զոհվածների թիվը, ինչը ծառայության կողմից կատարված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության մասին է խոսում։  Այսպիսով, անցյալ տարին ապացուցեց, որ 2010-ին շեշտը պիտի դրվի հենց նմանատիպ միջոցառումների անցկացման վրա, ինչի ուղղությամբ այս տարվա սկզբից արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`