ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

14 օր փլատակներում

Հայիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 14 օր անց ամերիկացի զինծառայողները մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի փլատակներից հանել են 35-ամյա մի տղամարդու եւ 14-ամյա աղջնակի։ Փրկարարները հրաշք են անվանել այն, որ նրանց հաջողվել է կենդանի մնալ։ Բժիշկների հավաստմամբ` փրկվածների կյանքին վտանգ չի սպառնում։

Հայիթիի երկրաշարժը խլել է մոտ 150 հազար մարդու կյանք եւ առանց տանիքի թողել հարյուր հազարավոր հայիթցիների։ Հունվարի 23-ին երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման մասին։

Միեւնույն ժամանակ Հայիթիում տարածվում են անկարգությունները. մարդիկ չեն կարողանում բաշխել տարբեր երկրներից ստացված մարդասիրական օգնությունը։ Հազարավոր մարդիկ մասնակցում են սննդամթերքի, խմելու ջրի եւ դեղորայքի համար բախումներին։ ՄԱԿ-ի առաքելության ղեկավարությունը որոշում է ընդունել սննդամթերք եւ ջուր հատկացնել միայն կանանց։ Նման ձեւով ՄԱԿ-ը փորձում է նվազեցնել դիակապտության ռիսկը։


Հայիթիում զոհվածների թիվը հասել է 75 հազարի


Հայիթիում ավերիչ երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 75 հազարի, եւս 250 հազարը վնասվածքներ են ստացել, 1 միլիոն մարդ մնացել է անօթեւան։

Հունվարի 12-ին, մեկը մյուսի հետեւից երկու ստորգետնյա ցնցում` 7 եւ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ (9-10 բալ) փլատակների վերածեցին Հայիթին։ Ընդհանուր առմամբ տուժել է 3 միլիոն մարդ։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ը կոչ արեց 562 միլիոն դոլար հավաքել` աղետից տուժածներին օգնություն ցույց տալու համար, եւ հայտարարեց Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական ֆոնդից 25 միլիոն դոլար հատկացնելու մասին։ 

Շաբաթ օրվանից փրկարարական աշխատանքներն իրոք միջազգային ծավալ են ստացել։ Սակայն երկրի հումանիտար իրավիճակի վրա դա այնքան էլ չի արտահայտվել։ Չնայած նրան, որ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ինքնաթռիները տեղի օդանավակայան են իջնում գրեթե կես ժամը մեկ, առաջին անհրաժեշտության իրերը տուժածներին եթե նույնիսկ հասնում էլ են, ապա շատ անկազմակերպ։

Քաղաքում դեռեւս էլեկտրաէներգիա չկա։ Չեն բավականացնում մթերքներն ու դեղամիջոցները։ Ծարավից մեռնելու վտանգը գնալով իրական է դառնում։ Ջուրը մեծ տարաներով սկսել են բերել միայն շաբաթ օրը։ Տեղացիներին, որոնք  անկանոն ճամբարներ են խփել ծառերի ճյուղերից ու հագուստի մնացորդներից, փրկում են միայն ստորգետնյա ջրերի հոսանքները։

Այդ ջրից, որի որակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, նրանք սնունդ են պատրաստում։ Մարդասիրական օգնության  դրոշմներով պարկերը նկատվում են միայն թալանչիների ամբոխի ձեռքերում։

Հուսահատ մարդիկ հարձակվել են հումանիտար քարավանի վրա, որն ուղեւորվում էր այսպես կոչված "կարմիր գոտի"։ Փրկարարներն աշխատում են Պակիստանի "կապույտ բերետավորների" հսկողության տակ։ Նրանց աշխատանքն ավարտվում է 18։00-ին, այդ պատճառով էլ որոնողական աշխատանքներն ստիպված տեւում են մինչեւ այդ ժամը։

Կան նաեւ  լրիվ վտանգավոր տարածքներ, որտեղ մուտք չի գործել ոչ մի միջազգային կազմակերպություն, եւ  աղետի ծավալների մասին կարելի է դատել միայն ուղղաթիռից։ Այնտեղից անընդհատ կրակոցների ձայներ են լսվում։

Բժիշկներն առնչվում են բազմաթիվ խնդիրների հետ։ Վիրահատվածներին պետք է  տեղափոխել հիվանդանոցներ, սակայն ՄԱԿ-ի պահեստներն արդեն լիքն են, իսկ Կարմիչ Խաչը դեռ չի բացել իր շարժական հոսպիտալները։

Հայիթիի 2 միլիոնանոց մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը լրիվ ավերվել է։ Դպրոցները, հիվանդանոցներն ու վարչական շենքերի մեծ մասը փլվել է։ Թե ինչքան մարդ է մնացել փլատակներում, ոչ ոք չգիտի։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է տեխնիկայի բացակայությունը։ Փրկարարներն, այսօրվա դրությամբ, փլատակներից դուրս են բերել ավելի քան 120 մարդու։
Փրկարարների հիմնական թշնամին հիմա ժամանակն է։ Ողջ մնացածներին գտնելու հույսերը փոքրանում են ժամ առ ժամ։ Շատ տուժածների փրկելու շանսերը նույնպես քիչ են։ Պորտ-օ-Պրենսում շրջում են թալանչիները։

Տեղական իշխանությունները լրիվ անգործության են մատնված։ Դրանից մարդիկ գնալով չարանում ու հուսալքվում են։ Որպես բողոքի նշան, նրանք դիակներից բարիկադներ են կառուցում։

Այդ նույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է այն մասին, որ ԱՄն-ի, Բրազիլիայի, Կանադայի ու մի շարք այլ երկրների ղեկավարներ մտադիր են կոնֆերանս հրավիրել` Հայիթիի վերականգնման հարցերով։ ԱՄՆ-ում Հայիթիի օգնության ֆոնդ է բացվել, որի հաշվին արդեն 100 միլիոն դոլար է փոխանցվել։ Նույնքան գումար տրամադրել են Միջազգային վալյուտային ֆոնդը եւ Համաշխարհային բանկը։

Ավերածությունների մասշտաբով այս երկրաշարժը կարող է դառնալ պատմության ամենասարսափելի աղետներից մեկը։ Երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան։ Շարունակվում են փլատակներում մնացածների որոնումները, տեղական իշխանություններն սպասում են արտասահմանյան երկրների օգնությանը։

Արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են մարդկանց տառապանքները։ Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը լրիվ ավերվել է։ Աշխարհի այս աղքատ երկրում տները կառուցվել էին շինարարական նորմերի եւ օրենքների խախտումներով։ Բացառություն չէին նույնիսկ նախագահական պալատը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի առաքելության շենքը։ Ավերվել են բոլոր դպրոցները, հիվանդանոցները եւ բանտը, որտեղից բոլորը փախել են։ 

Այժմ մայրաքաղաքում քաոս է. կապի բացակայության պատճառով իշխանություններն ի վիճակի չեն կազմակերպել փրկարարական աշխատանքները, փլատակները խցանել են փողոցները, մթերքների, դեղորայքի եւ խմելու ջրի սուր պակաս է զգացվում։

Չի բավարում նաեւ փրկարարական տեխնիկան։ Փրկարարները հաճախ ստիպված են ձեռքերով փորել փլատակները։ Բարեբախտաբար, չի տուժել Հայիթիի օդանավակայանը։ Այստեղ մեկը մյուսի հետեւից իջնում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանող ինքնաթիռները, որոնք դեղորայք եւ այլ օգնություն են հասցնում աղետի գոտի։


Օգնությունն աշխարհից Հայիթի է հասնում մեծ դժվարությամբ


Օգնության ժամանումը դժվարանում է նրանով, որ Հայիթիի օդանավակայնում արդեն տեղ չկա։ Բացի այդ, ինքնաթիռները չեն կարողանում ետ վերադառնալ` ավիացիոն վառելիքի բացակայության պատճառով։

Մեքսիկացի փրկարարների խոսքերով, Պորտ-օ-Պրենսի օդանավակայանում փլվել է աշտարակը։ Անջատվել է էլեկտրաէներգիան։

ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Կրուլիի խոսքերով, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ութ փրկարարական խմբեր` 260 մարդ` մասնավորապես ԱՄՆ-ից, Իսլանդիայից, Իսպանիայից ու Չիլիից։

Կոլումբիան տուժած երկիր է ուղարկել զինված ուժերի մեկ ինքնաթիռ` փրկարարներով, բժիշկներով, արտակարգ իրավիճակների մասնագետներով, ինչպես նաեւ 2600 կգ մարդասիրական օգնությամբ։ 

"Բժիշկներ առանց սահմանի" մարդասիրական կազմակերպությունը Հայիթի կուղարկի 100 տեղանոց դաշտային հոսպիտալ։ Կազմակերպության` Հայիթիում աշխատող մասնագետները մայրաքաղաքի իրավիճակը անվանում են քաոսային` նշելով, որ Պորտ-օ-Պրենսն ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը։

- Հարյուրավոր մարդիկ քնում են փողոցներում,-ասում է կոորդինատոր Հանս վան Դիլենը, - Մեզ մոտ են գալիս տուժածներ բաց կոտրվածքներով ու գանգի վնասվածքներով։

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Ժնեւից Հայիթի կմեկնի երկու ինքնաթիռ, որոնք կտեղափոխեն ինժեներների, վիաբույժների, մարդասիրական օգնության տրամադրման փորձագետների, ինչպես նաեւ 40 տոննա մարդասիրական օգնություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ Հայիթի է ուղարկում ոլորտի 12  մասնագետի։
Էլեկտրակապի համաշխարհային միությունը հայտնել է, որ անհապաղ Հայիթի է ուղարկում 40 արբանյակային տերմինալ` կապի բազային ալիքները վերականգնելու համար։ Դրանց կհաջորդեն եւս 60 նմանատիպ սարքավորումներ։

Հայիթին օգնություն է ստանում տառացիորեն ամբողջ աշխարհից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Եվրամիության երկրներից, Նորվեգիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Նոր Զելանդիայից, Իրանից, Քուվեյթից, Աֆրիկայից եւ այլն։

Հայաստանի կառավարությունը նույնպես 100 հազար դոլար կհատկացնի Հայիթիի երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնելու նպատակով։  Նման որոշում ընդունվել է կառավարության հունվարի 21-ի նիստում։

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի‚ Հայաստանը պատրաստ էր նաեւ 50 հոգանոց փրկարարական ջոկատ ուղարկել աղետի գոտի, սակայն Հայիթիի կառավարությունը տեխնիկական խնդիրների պատճառով պատրաստ չի եղել ընդունելու այդ օգնությունը։

Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է նաեւ Հայիթիին նյութական օժանդակություն ցուցաբերելու հարցը, բայց ինչպես նշեց վարչապետը, այդ հարցում կան խնդիրներ` կապված օգնության ֆիզիկական ծավալների տեղափոխման հետ։

Այդ պատճառով ընդունվեց որոշում` ցուցաբերել ֆինանսական օգնություն։ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանն օգնություն ստացավ բազմաթիվ երկիրներից եւ մենք նույնպես պարտավոր են օգնել այն երկրներին, որոնք տուժում են երկրաշարժերի հետեւանքով, - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Սեյսմաբանները  վախենում  են  ավելի հզոր  երկրաշարժից


Սեյսմաբանները կարծում են, որ Կարիբյան ծովի կղզիների բնակիչներին ավելի ուժեղ երկրաշարժ է սպասում` 8,5-9 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժը կարող է հզոր ցունամիի պատճառ դառնալ, որն իր ուժով եւ մասշտաբով կհամեմատվի Հնդկական օվկիանոսում հինգ տարի առաջ տեղի ունեցած ցունամիի հետ։

Ավերածությունների մասշտաբները կարող են գերազանցել 2004 թվականի աղետի հետեւանքները, որովհետեւ հսկայական ալիքները` ի տարբերություն Հնդկական օվկիանոսի ջրերի, ավելի փոքր տարածքի վրա կտարածվեն։

Վտանգավոր գոտում կհայտնվեն Կարիբյան ծովի ողջ ավազանը, Կենտրոնական Ամերիկան, ԱՄՆ-ի Մեքսիկական ծոցի ափերը եւ Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`