Շաբաթ օրվանից փրկարարական աշխատանքներն իրոք միջազգային ծավալ են ստացել: Սակայն երկրի հումանիտար իրավիճակի վրա դա այնքան էլ չի արտահայտվել: Չնայած նրան, որ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ինքնաթռիները տեղի օդանավակայան են իջնում գրեթե կես ժամը մեկ, տուժածներին առաջին անհրաժեշտության իրերը, եթե նույնիսկ անցնում են, ապա շատ անկազմակերպ:
Քաղաքում դեռեւս էլեկտրաէներգիա չկա: Ջուրը` մեծ տարաներով սկսել են բերել միայն շաբաթ օրը: Տեղացիներին, որոնք անկանոն ճամբարներ են խփել ծառերի ճյուղերից ու հագուստի մնացորդներից, փրկում են միայն ստորգետնյա ջրերի հոսանքները:
Այդ ջրից, որի որակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, նրանք սնունդ են պատրաստում: Մարդասիրական օգնության դրոշմներով պարկերը նկատվում են միայն թալանչինեերի ամբոխի ձեռքերում:
Հուսահատ մարդիկ հարձակվել են հումանիտար քարավանի վրա, որն ուղեւորվում էր այսպես կոչված “կարմիր գոտի”: Փրկարարներն աշխատում են Պակիստանի “կապույտ բերետավորների” հսկողության տակ: Նրանց աշխատանքն ավարտվում է 18:00-ին, այդ պատճառով էլ որոնողական աշխատանքները ստիպված տեւում են մինչեւ այդ ժամը:
Կան նաեւ լրիվ վտանգավոր տարածքներ, որտեղ մուտք չի գործել ոչ մի միջազգային կազմակերպություն, եւ աղետի ծավալների մասին կարելի է դատել միայն ուղղաթիռից: Այնտեղից անընդհատ կրակոցների ձայներ են լսվում:
Բժիշկներն առնչվում են բազմաթիվ խնդիրների հետ. Վիրահատվածներին պետք է տեղափոխել հիվանդանոցներ, սակայն ՄԱԿ-ի պահեստներն արդեն լիքն են, իսկ Կարմիչ Խաչը դեռ չի բացել իր շարժական հոսպիտալները:
Հաիթիի 2 միլիոնանոց մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսեն լրիվ ավերվել է: Դպրոցները, հիվանդանոցներն ու վարչական շենքերի մեծ մասը փլվել է: Թե ինչքան մարդ է մնացել փլատակներում, ոչ ոք չգիտի: Փրկարարական աշխատանքներին խոչնդոտում է տեխնիկայի բացակայությունը:
Փրկարարների հիմնական թշնամին հիմա ժամանակն է: Ողջ մնացածներին գտնելու հույսերը փոքրանում են ժամ առ ժամ: Շատ տուժածների փրկելու շանսերը նույնպես քիչ են: Պորտ-օ-Պրենսեում շրջում են թալանչիները:
Չի բավականացնում խմելու ջուրը, մթերքներն ու դեղամիջոցները: Ծարավից մեռնելու վտանգը գնալով իրական է դառնում:
Տեղական իշխանությունները լրիվ անգործության են մատնված: Դրանից մարդիկ գնալով չարանում ու հուսալքվում են: Որպես բողոքի նշան, նրանք դիակներից բարիկադներ են կառուցում:
Այդ նույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է այն մասին, որ ԱՄն-ի, Բրազիլիայի, Կանադայի ու մի շարք այլ երկրների ղեկավարներ մտադիր են կոնֆերանս հրավիրել` Հաիթիի վերականգնման վերաբերյալ: ԱՄՆ-ում արդեն Հաիթիի օգնության ֆոնդ է բացվել, որի հաշվին արդեն 100 միլիոն դոլար է փոխանցվել: Նույնքան գումար տրամադրել են Միջազգային վալյուտային ֆոնդը եւ Համաշխարհային բանկը:
Հաիթիում հողին են հանձնել առաջին յոթ հազար զոհերին
Հաիթիի Կարմիր խաչի հրապարակած տվյալների համաձայն, ավերիչ երկրաշարժի զոհերի նախնական թիվը մոտ 50 000 է: Մինչդեռ երկրի կառավարության ներկայացուցիչների կարծիքով, զոհվածների թիվը կարող է հասնել 500 հազարի: Տուժածների ընդհանուր թիվը 3 մլն է:
Երեկ տեղի են ունեցել հոգեհանգստի արարողություններ, հողին են հանձնել առաջին յոթ հազար զոհերին: Նրանք թաղվել են եղբայրական գերեզմանում, հայտնել է երկրի նախագահ Ռենե Պրեվալը:
Ավերածությունների մասշտաբով այս երկրաշարժը կարող է դառնալ պատմության ամենասարսափելի աղետներից մեկը: Երկու միլիոն մարդ մնացել է անօթեւան: Շարունակվում են փլատակներում մնացածների որոնումները, տեղական իշխանությունները սպասում են արտասահմանյան երկրների օգնությանը:
Արդեն մի քանի օր է շարունակվում են մարդկանց տառապանքները: Մայրաքաղաք Պորտ-ո-Պրենսը լրիվ ավերվել է: Աշխարհի այս աղքատ երկրում տները կառուցվել էին շինարարական նորմերի եւ օրենքների խախտումներով: Բացառություն չէին նույնիսկ նախագահական պալատը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի առաքելության շենքը: Ավերվել են բոլոր դպրոցները, հիվանդանոցները եւ բանտը, որտեղից բոլորը փախել են:
Այժմ մայրաքաղաքում քաոս է. կապի բացակայության պատճառով իշխանություններն ի վիճակի չեն կազմակերպել փրկարարական աշխատանքները, փլատակները խցանել են փողոցները, Մթերքների, դեղորայքի եւ խմելու ջրի սուր պակաս է զգացվում:
Չի բարարում նաեւ փրկարարական տեխնիկան. Փրկարարները հաճախ ստիպված են ձեռքերով փորել փլատակները: Բախեբախտաբար չի տուժել Հաիթիի օդանավակայանը: Այստեղ մեկը մյուսի հետեւից իջնում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանող ինքնաթիռները, որոնք դեղորայք եւ այլ օգնություն են հասցնում աղետի գոտի:
Օգնությունն աշխարհից Հաիթի է հասնում մեծ դժվարությամբ
Օգնության ժամանումը դժվարանում է նրանով, որ Հաիթիի օդանավակայնում արդեն տեղ չկա: Բացի այդ, ինքնաթիռները չեն կարողանում ետ վերադառնալ` ավիացիոն վառելիքի բացակայության պատճառով:
Մեքսիկացի փրկարարների խոսքերով, Պորտճո-Պրենսի օդանավակայանում փլվել է աշտարակը: Անջատվել է էլեկտրաէներգիան:
ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Կրուլիի խոսքերով, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ութ փրկարարական խմբեր` 260 մարդ, մասնավորապես ԱՄՆ-ից, Իսլանդիայից, Իսպանիայից ու Չիլիից:
Կոլումբիան տուժած երկիր է ուղարկել զինված ուժերի մեկ ինքնաթիռ` փրկարարներով, բժիշկներով, արտակարգ իրավիճակների մասնագետներով, ինչպես նաեւ 2600 կգ մարդասիրական օգնությամբ: 
“Բժիշկներ առանց սահմանի” մարդասիրական կազմակերպությունը Հաիթի կուղարկի 100 տեղանոց դաշտային հոսպիտալ: Կազմակերպության` Հաիթիում աշխատող մասնագետները մայրաքաղաքի իրավիճակը անվանում են քաոսային` նշելով, որ Պորտ-ո-Պրենսն ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը:
-Հարյուրավոր մարդիկ քնում են փողոցներում,-ասում է կոորդինատոր Հանս վան Դիլենը, - Մեզ մոտ են գալիս տուժածներ բաց կոտրվածքներով ու գանգի վնասվածքներով:
Կարմիր ԽաչիՄիջազգային Կոմիտեն հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Ժնեւից Հաիթի կմեկնի երկու ինքնաթիռ, որոնք կտեղափոխեն ինժեներների, վիաբույժների, մարդասիրական օգնության տրամադրման փորձագետների, ինչպես նաեւ 40 տոննա մարդասիրական օգնություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ Հաիթի է ուղարկում ոլորտի 12 մասնագետ:
Էլեկտրակապի համաշխարհային միությունը հայտնել է, որ անհապաղ Հաիթի է ուղարկում 40 արբանյակային տերմինալ` կապի բազային ալիքները վերականգնելու համար: Դրանց կհաջորդեն եւս 60 նմանատիպ սարքավորումներ:
Հաիթին օգնություն է ստանում տառացիորեն ամբողջ աշխարհից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Եվրամիության երկրներից, Նորվեգիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Նոր Զելանդիայից, Իրանից, Քուվեյթից, Աֆրիկայից եւ այլն: