Ատլանտյան օվկիանոսի Կարիբյան ավազանում 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել: Կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ, սակայն դրանց ստույգ թվի մասին տեղեկություններ դեռ չկան: Նախնական տվյալների համաձայն, փլատակներում են հայտնվել հազարավոր մարդիկ: Հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգի մասին:
Տվյալների համաձյան, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հաիթիի մայրաքաղաք Պորտ-ո-Պրենսայից 22կմ արեւմուտք: Հիմնական ցնցմանը հաջորդել են 5.9 եւ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ եւս երկու ցնցում:
- Քաղաքը հայտնվել է մթության մեջ, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, բայց գնալու տեղ չունեն, -հայտնել է մարդասիրական կազմակերպություններից մեկի աշխատակիցը:
Բազմաթիվ մարդիկ բանտարկված են մնացել կանգուն մնացած շենքերում` մուտքերն ու ելքերը խցանել են հարեւան շենքերի փլատակները:Ստորգետնյա ցնցումների հետեւանքով անջատվել է հեռախոսակապը եւ էլեկտրամատակարարումը, ավերվել են բազմաթիվ շենքեր ու շինություններ` Պետոնվիլ քաղաքում ավերվել է հիվանանոցի շենքը, մայրաքաղաքում փլվել է նախագահական պալատը, գրեթե ամբողջովին ավերվել է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության շտաբ-կայան:
Այս երկրաժարժն ամենաուժեղն է եղել վերջին 200 տարվա ընթացքում:
Աղետի գոտում փրկարարների կարիք է զգացվում, չի բավարարում նաեւ խմելու ջուրը:
Այդ աղքատ ու քաղաքականապես անկայուն երկրում շինրարական նորմեր ու կանոններ պրակտիկորեն չկան: 2008 թ. նոյեմբերին, Պետիոնվիլում դպրոցի փլուզումից հետո, քաղաքապետը հայտնել է, որ շենքերի 60%-ը անորակ է կառուցված եւ անվտանգ չէ նույնիսկ սովորական իրավիճակում:
Հաիթի կղզին գտվում է Կարիբյան ծովում: Կղզում տեղակայված են Հաիթիի Հանրապետությունն ու Դոմինիկյան Հանրապետությունը: Կղզու մակերեսը 76.4 հազ. կմ է, բնակչությունը` ավելի քան 17 մլն մարդ:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Դոմինիկյան Հանրապետությունում եւ Կուբայում
Հզոր երկրաշարժի արձագանքները զգացվել են նաեւ հարեւան Դոմինիկյան Հանրապետության տարածում եւ Կուբայի արեւելքում:
Դոմինիկանայում մարդիկ լքել են իրենց տները: Ներկա պահին փրկարարական ծառայության աշխատակիցները գնահատում են հետեւանքների մասշաբները, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Կուբայի արեւելյան շրջաններում ստորգետնյա ցնցումները աննշան են եղել, սակայն շարունակվել են մի քանի րոպե:
Ավելի վաղ ցունամիների կանխման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել էր Հաիթիի, Կուբայի, Բահամյան կղզիների ու Դոմինիկյան հանրապետության ափերին դրա առաջացման սպառնալիքի մասին: Սակայն, ըստ գիտնականների, ամենայն հավանականությամբ, ալիքն ավերիչ ուժ չի ունենա: