Արտակարգ շնորհավորանք
Ամանորի ու Սուրբ Ծննդի
կապակցությամբ

Ցանկանում եմ ձեզ արտակարգ առողջություն, նույնքան արտակարգ հաջողություններ եւ հաջողակություն, անսահման սեր ու երջանկություն։
Եկեք Ժպտանք իրար, ժպտանք ինքներս մեզ, ժպտանք կյանքին, ու շրջապատը կլցվի ժպիտով եւ ուրախությամբ։
Այս նոր տարին թող մեր բոլորի տները պռնկեպռունկ լցնի ուրախությամբ, մեր երկիրն ուրախությամբ, սիրով ու բարյացակամությամբ, արարելու, ծաղկեցնելու, զարգացնելու, հաճույքով տքնելու ու վաստակածը վայելելու մթնոլորտով։
Մեր հոգիներում թող ծով տա հպարտությունը, որ մենք ենք այս երկրի ծառան ու տերը,
Ու ինչքան էլ արտակարգ իրավիճակներ գան ու գնան, միեւնույն է, մենք դատապարտված ենք լինել` հաջողակ, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ։
Սիրով` Արտակարգ Նիկոլայ Գրիգորյան