ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Սառնամանիքի պատճառով Եվրոպայում 80 մարդ է մահացել

Եվրոպայում շարունակվում են ուժեղ սառնամանքիներն ու ձնաբքերը: Վատ եղանակի հետեւանքով եվրոպական երկներում արդեն առնվազն 80 մարդ է մահացել:

Եվրոպայի գրեթե բոլոր երկրների երկաթուղիներում, մայրուղիներում եւ օդանավակայաններում լուրջ դրություն է. դժվարացել է երթեւեկությունը, հետաձգվում են չվերթները: Բացի այդ, ձյան պատճառով, որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Հիդրոօդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մոտակա օրերին Եվրոպայի հյուսիսում ձյունը չի դադարի:

Փարիզի մոտակայքում մեքենան կորցրել է կառավարումը սառած ճանապարհի վրա եւ դուրս թռել` հայտնվելով երկաթգծի վրա, ինչի հետեւանքով գնացքը դուրս է եկել գծերից: Վնասվածքներ է ստացել 36 մարդ: Ոստիկանության տվյալներով, գնացքից տարահանվել է 300 ուղեւոր:

Մեկ այլ գնացք Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում բախվել է բետոնե արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով տուժել է 52 մարդ: Հետաքննության տվյալներով, արգելակները չեն գործել ըստ Ցելսիուսի -17 աստիճանի պատճառով:

Եվրոպայի ամբողջ տարածքում շարունակում են ֆիքսվել ցածր ջերմաստիճաններ: 

Այդպես, -20 ըստ Ցելսիուսի գրանցվել է Ռումինիայում, որտեղ նաեւ ավելի քան 50 սմ ձյուն է տեղացել: -7 է Վենետիկում, ինչն արտասովոր է այդ տեղանքի համար:

13 մարդ է զոհվել Ավստրիայում, Ֆինլանդիայում եւ Գերմանիայում ավտովթարների հետեւանքով: Այդ երկրներում ջերմաստիճանն իջել է մինչեւ -33: Բավարիայում գրանցվել է ռեկորդային` -33.6:

Ուկրաինայի իշխանությունները նախօրեին հայտնել են ցրտից մահացած 27 մարդու մասին: 6 մարդ մահացել է Գերմանիայում, եւս 3-ը` Ավստրիայում:

Ֆրանսիայում ցրտից մահացել է առնվազն երկու անօթեւան: Երկուշաբթի օրը, 2 միլիոն ֆրանսիացի կարճ ժամանակով մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Սառնամանիքն ու ձյունը շարունակում են սպառնալ 37 իսպանական շրջանների` երկրի հյուսիսում: Հետ չի մնացել նաեւ Պորտուգալիայի հարավը: Սառնամանքիներն ուղեկցվում են ուժեղ քամիներով:


Հիդրոօդերեւութաբանները խոստանում են, որ ցուրտ եղանակը կպահպանվի առնվազն մինչեւ շաբաթվա վերջ: Ըստ Մետեորոլոգիայի ազգային ինստիտուտի, ձյուն կարող է տեղալ օվկիանոսի մակարդակի 300 մ բարձրության վրա գտնվող բոլոր շրջաններում:

Ուժեղ ձնաբքերը լուրջ տրանսպորտային խնդիրներ են առաջացրել նաեւ Մոսկվայում: Իշխանությունները 13 հազար ձնահավաք մեքենա են հանել մայրաքաղաքի փողոցներ, սակայն խցանումներից խուսափել չի հաջողվում:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`