Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան գավառի հանքահորում մեթանի պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանկաով 2:30-ին:
Այդ պահին հանքում եղել է 528 հանքափոր: Նրանցից 400-ին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ հորից:
Չինաստանի փոխնախագահը մեկնել է դեպքի վայր` փրկարարական աշխատանքներին հետեւելու համար: Փրկրարաների հետ ուղիղ կապի մեջ են նաեւ երկրի նախագահն ու վարչապետը:
Չնայած Չինաստանի իշխանությունների կողմից հանքահորերում անվտանգության միջոցառումների խստացմանը` վթարներն այստեղ հազվադեպ չեն պատահում:
Միայն անցյալ տարվա ընթացքում երկրի հանքահորերում տեղի ունեցած պատահարների հետեւանքով զոհվել է ավելի քան 3000 հանքափոր:
Շահույթի հետեւից
Վթարային հանքը, որը գտնվում է Խեգան քաղաքի մերձակայքում, պատկանում է պետական “Լոնգմեի մայնինգ” ընկերությանը:
Տուժածների մեծ մասը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ նրանց օգնություն են ցույց տվել:
Փրկարարների խոսքերով, աշխատանքներին խանգարում են հանքում գազի մեծ կուտակումներն ու փլուզված թունելները:
Պայթյունն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել գազի մեծ կուտակման հետեւանքով:
Իշխանությունները հատկապես մտահոգված են, որ դեպքը տեղի է ունեցել պետությանը պատկանող հանքում: Այդ հանքերը մասնավորներից ավելի ապահով են համարվում, որտեղ անվտանգության կանոնները խախտվում են` ծախսերը կրճատելու եւ արտադրողականությունն ավելացնելու համար, ինչն ել հանգեցնում է վթարների:
Իշխանությունները փորձում են պայքարել նման խախտումների դեմ` փակելով ոչ մեծ մասնավոր հանքերը: Վերջերս փակվել է ավելի քան 1000 վտանգավոր հանք, ինչը, ըստ իշխանությունները, թույլ է տվել կրկնակի անգամ կրճատել հանքափորների հետ տեղի ունեցող դժբախտ դեպքերը:
Այնուամենայնիվ, Չինաստանում ամեն օր զոհվում է միջինը 6 հաքափոր, եւ, ըստ փորձագետների, դեպքերի մեծ մասը թաքցվում է, քանի որ ընկերությունները չեն ցանկանում կորցնել իրենց շահույթները: