Սալվադորի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրի ամբողջ տարածքում` "Իդա" փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների պատճառով: Կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Մուրիսիո Ֆունեսը` կառավարության արտակարգ նիստի ավարտից հետո:
Նրա խոսքերով, աղետի հետեւանքով զոհվել է 124 մարդ, իսկ Սալվադորին հասցված վնասը "դժվար է հաշվել": Օրենսդիր խորհուրդը մտադիր է մոտակա ժամերին քննարկել երկում սուգ հայտարարելու մասին որոշումը: Արտակարգ դրության մասին հայտարարությունից հետո, կառավարությունն իրավունք ունի մարդասիրական օգնության համար դիմել միջազգային կազմակերպություններին:
Ամենաշատը տուժած Սան-Վիսենտե ու Սան-Սալվադոր շրջաններում 25 հանրակացարան է ստեղծվել, որտեղ մոտ 7 հազար անօթեւան մնացած մարդ է տեղավորվել: Բնակչության տարահամանը մասնակցում է երկրի Ռազմաօդային ուժերի 6 ուղղաթիռ:
Ներկա պահին "Իդա" փոթորիկը` 17 կմ/ժամ արագությամբ, Մեքսիկական ծոցով շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք: Փոթորկին ուղեկցող քամու արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի:
Ավելի վաղ փոթորիկը անցել էր Նիակարգուայի վրայով` անօթեւան թողնելով ավելի քան 40 հազար մարդու: Առավել տուժել են Կարավալա եւ Բարա Ռիո-Գրանդե բնակավայրերը: Այնտեղ ավերվել է շենքերի ու շինությունների 80%-ը, շրջվել են հեռագրասյուներ, կտրվել են էլեկտրալարեր:
"Իդան" մոտենում է Կուբային
Փոթորիկը հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի է առաջարել նաեւ Կուբայի արեւմտյան շրջաններում: Վերջին մի քանի օրը Կուբայի արեւմուտքում գտնվող Սան-Անտոնիո հրվանդանին տեղակայված հիդրոօդերեւութաբանական կայանը գրանցել է 120 մմ տեղումներ, քամու արագությունը հասել է 87 կմ/ժ-ի:
Հիդրոօդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, երկուշաբթի գիշերը կղզու արեւմտյան հատվածում անձրեւներն ավելի կուժեղանան, իսկ մոտակա օրերին կլինեն 100-200 մմ տեղումներ:
Արտակարգ դրություն ԱՄՆ-ում
"Իդա" փոթորկի մոտենալու հետ կապված, արտակարգ դրություն է նաեւ ամերիկյան Լուիզիանա նահանգում: Համապատասխան հանձնարարական է տվել նահանգապետ Բոբի Ջինդելը` նոյմբերի 8-ին:
Նրա խոսքերով, Ազգային գվարդիայի ստորաբաժանումները, փոթորկի մոտենալու կապակցությամբ, բարձր պատրաստականության աստիճանի են բերվել:
Փոթորիկների կանխատեսումների ազգային կենտրոնի օդերեւութաբանների կանատեսումների համաձայն, երբ նոյեմբերի 10-ին "Իդան" մոտենա ԱՄՆ-ի ափերին, արդեն բավական թուլացած կլինի: Նոյեմբերի 8-ի երեկոյան փոթորիկը երկրորդ կարգի է դասվել` ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանղակի:
Օդերեւութաբնները ենթադրում են, որ "Իդան" կանցնի Լուիզիանա, Միսիսիպի, Ալաբամա եւ Ֆլորիդա նախագներով:
2005 թվականի օգոստոսին Լուիզիանան տուժեց "Կատրինա" փոթորկից, որը ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ համարվում է ամենակործանարարը: Փոթորիկի հետեւանքով քանդվել էր Նոր Օռլեանը պաշտպանող ամբարտակը, եւ քաղաքի մեծ մասը հեղեղվել էր: "Կատրինային" զոհ գնացին ավելի քան 1800 մարդ, նյութական կորուստները հաշվվում էին միլիարդներով: