ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Աղետների նվազեցման համաշխարհային օրը` հոկտեմբերի 14

1989 թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է աղետների նվազեցման 1989-1999 տասնամյակի յուրաքանչյուր հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես աղետների նվազեցման միջազգային օր։ 2001 թ. որոշմամբ այդ օրը սկսեց նշվել ամեն տարի։

Աշխարհում ոչ մի վայր ապահովագրված չէ տարերային աղետներից։ Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթի օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ ու լրարշավներ՝ նվիրված աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրվան։

Այս տարի այդ օրը հոկտեմբերի 14-ն է։

Յուրաքանչյուր տարին նվիրվում է որոշակի թեմայի։ ՄԱԿ-ի որոշմամբ այս տարվա լրարշավի եւ միջոցառումների
կարգախոսն է՝ "Բնական աղետներից պաշտպանել հիվանդանոցները"։

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասել է.
- Բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն այս տարի համընկավ երկրագնդի տարբեր բնակավայրերին պատուհասած անսովոր մեծ քանակության բնական աղետների եւ Հարավային Ասիայում արձանագրված ավերիչ երկրաշարժի 4-րդ տարելիցին։ Վենչուանի երկրաշարժի եւ Նարգիզ ցիկլոնի զոհերի մասին հիշողությունները տակավին թարմ են։ Այդ իսկ պատճառով ավելորդ չէ հիշեցնելը, թե ինչ դասեր քաղեցինք այդ աղետներից։

Գրեթե 5 տարի առաջ ընդունված "Գործողությունների Հիոգոյի շրջանակային ծրագրի" նպատակը բնական աղետներից մեր խոցելիության նվազեցումն է։ Թղթի վրա ամրագրված պարտավորությունները կյանքի կոչելու համար մենք պարտավոր ենք անել ավելին։

Պարտավոր ենք հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք հերթական բնական խոշոր աղետին թույլ չեն տա մարդկային մեծաթիվ զոհերի պատճառ դառնալ եւ շատերին զրկել ապրուստի միջոցից։ Այսօր, երբ հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար մեկտեղում ենք մեր ջանքերը, առավել քան երբեւէ` կարեւորվում է բնական աղետների ռիսկի նվազեցման անհրաժեշտությունը։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգները, ներառյալ երաշտի, ջրհեղեղների եւ փոթորիկների հաճախականության աճը, հրատապ են դարձնում հատկապես հասարակության ամենաաղքատ եւ առավել խոցելի խմբերի պաշտպանվածության խնդիրը։

Բնական աղետների վտանգի նվազեցման համաշխարհային ընկերությունը 2008-2009 թթ. համար առաջնային նպատակ է հռչակել՝ աղետների ազդեցությունից հիվանդանոցների պաշտպանությունը։ Մեզ անհրաժեշտ է մոբիլիզացնել հասարակությունը` բոլոր մակարդակներում, ապահովագրել բուժական հաստատությունները` դրանով իսկ ստեղծելով մարդկանց կյանքը փրկելու պայմաններ։

Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին` կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային ֆինանսական հաստատություններին եւ մասնավոր հատվածին՝արագացնել Հիոգոյի շրջանակային ծրագրի իրագործումը։ Աղետների վտանգի նվազեցումը մեզնից յուրաքանչյուրին եւ բոլորին է վերաμերում։ Միայն ռիսկի նվազեցմանը միտված իրական գործողությունները կարող են մարդկությանը պակաս խոցելի դարձնել եւ զարգացում ապահովել։ Միջազգային այս օրը եկեք վերահաստատենք՝ կենսական նշանակության այդ կարեւոր խնդիրը լուծելու մեր վճռականությունը։


Օրական` 184 զոհ

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն 2004 թվականին արձանագրված բնական աղետների` երկրաշարժի, ցիկլոնի, ջրհեղեղի ու երաշտի զոհ է դարձել 250 հազար մարդ։ Սա երեք անգամ գերազանցում է 2003, եւ գրեթե տասն անգամ՝ 2002 թվականի ցուցանիշը։

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի վկայակոչմամբ` ներկայացված թիվը երեք անգամ գերազանցում է 1994-2003 թթ. տարեկան միջին ցուցանիշը։

Միջին հաշվով` աշխարհում օրական 184 մարդ է զոհ գնում բնական աղետներին։ Ենթադրաμար՝ աշխարհի ուրբանիզացման հետեւանքով այդ թիվը մեծանալու միտում է դրսեւորելու։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`