ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Մահաբեր "Քեթսանա" թայֆունը հասել է Վիետնամ

"Քեթսանա" թայֆունը, որի զոհ դարձավ Ֆիլիպինների մոտ 240 բնակիչ, հարվածել է Վիետնամի արեւելյան ափերին։ Իշխանությունները հայտնել են, որ արդեն զոհվել է 22 մարդ։ 

170 հազար մարդ տարահանվել է կենտրոնական վեց գավառներից։ Չնայած կանխարգելիչ միջոցառումներին, զոհերից խուսափել չի հաջողվել։

Պաշտոնական տվյալների համաձայն զոհեր կան Դանանգ, Բին Դին, Կուանգ Նգայ եւ Կուանգամ գավառներում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության ցուցակ ներառնված հինավուրց Հոյ Ան քաղաքը։

Երեքշաբթի օրը Ֆիլիպիններում ջրհեղեղների զոհերի թիվը հասավ 240-ի։ Զոհերի թվի կտրուկ աճը` միանգամից 100 մարդ, Տարերային աղետների ազգային կոորդինացիոն խորհուրդը բացատրում է նրանով, որ մայրաքաղաք Մանիլայում գրեթե միաժամանակ գրանցվել է ավելի քան 90 մահ։

Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արոյոն հայտարարել է, որ նախագահական դղյակը` "Մալականանգը" բացում է անօթեւան մնացած մարդկանց համար։

- Տարահանվածները ապաստան կգտնեն "Մալականանգում", ինչպես նաեւ վրաններում, որոնք մենք կտեղադրենք շենքերի միջեւ, ասվում է երկրի ղեկավարի հայտարարության մեջ։ Անհրաժեշտության դեպքում, հայտարարել է նախագահը, պալատականները "կխտանան, մեր տարահանված հայրենակիցներին տեղ տալու համար"։



Իրավիճակը կարող է բարդանալ



- Մենք հնարավորություն ունենք օգնել մի քաղաքի, մեկ-կամ երկու գավառի, իսկ այստեղ մեկը մյուսի հետեւից հայտնվում են աղետի գոտում, - ասել է Էնտոնի Գոլեսը` Տարերային աղետների ազգային կոորդինացիոն խորհրդի ղեկավարը։ 

Ավելի վաղ Ֆիլիպինների կառավարությունը միջազգային օգնություն է խնդրել` աղետի հետեւանքները վերացնելու համար. երկրի ավելի քան 450  հազար բնակիչ մնացել է անօթեւան։ Նրանցից շատերը կորցրել են գրեթե ամեն ինչ, մնացել է միայն այն հագուստը, որ կրում էին աղետի պահին։ Ժամանակավոր ճամբարներում 375 հազար մարդ կա` երեք անգամ ավելի շատ, քան հայտարարվում էր մինչ այդ։ 

Ինչպես ասում է պաշտպանության նախարար Ջիլբերտո Թեոդորոն, եթե մարդասիրական օգնությունը դադարի, իրավիճակն ավելի կբարդանա։

- Մենք անում  ենք, ինչ կարող ենք հիմնական կարիքները բավարարելու համար, բայց իրավիճակի բարդացման վտանգը դեռ մնում է, - ասել է նա հեռուստաելույթի ժամանակ։ 

Զինվորականները, ոստիկաններն ու կամավորները կարողացել են փրկել ավելի քան 7900 մարդու կյանք։

Փրկարարները դեռ մարմիններ են հանում հեղեղված գետերի ջրերից ու հողախառն զանգվածներից։ Մինչդեռ փրկարարական գործողությունների հիմնական ուղղությունը կենդանի մնացածներին կացարանով ապահովելն է։

- Մենք հույս ունենք, որ օգնությունը չի դադարի, - ասել է համայքներից մեկի ղեկավար Արմանդո Էնդայան, որն իր 3 հազար բախտակիցների հետ պատսպարվել է  Մանիլայի սպորտային դահլիճներից մեկում, - մենք փորձում ենք մոբիլիզացնել մեր ուժերը, բայց առանց օգնության չենք կարողանա։



Ռեսուրսները չեն բավարարում



Կիրակի օրը նախագահ Արոյոն "Քեթսանա" փոթորիկն անվանել է "էքստրեմալ իրադարձություն, որն անխղճորեն փորձում է մեր հնարավորություները"։ "Բայց, - ավելացրել է նա, - երկիրը չի ընկճվի"։

Այնուամենայնիվ, դեպքի վայրից եկող հաղորդագրությունների համաձայն, փրկարարները լարվածությանը չեն դիմանում։ Տարերային աղետների ազգային կոորդինացիոն խորհրդի ղեկավար Էնտոնի Գոլեսն ասում է, որ ռեսուրսները չեն բավարարում։

Մանիլայում բժիշկներից մեկը պատմում է, որ շաբաթ օրվանից աշխատում է 24 ժամ` հեղեղված հիվանդանոցում։ Իշխանություններն ամեն ինչ անում են ժամանակավոր ճամբարներ սնունդ, դեղեր եւ այլ անհրաժեշտ իրեր հասցնելու համար։

"Քեթսանան", որի քամու արագությունը հասել է 100 կմ/ժ-ի, Ֆիլիպիններին է հարվածել շաբաթ օրն առավոտյան, անցել է Լուսոն կղզու վրայով` երկրի հյուսիսում եւ հեռացել դեպի Հարավչինական ծով։ Շաբաթ օրը 12 ժամվա ընթացքում Մանիլայում ավելի քան 40 սմ տեղումներ են գրանցվել։ Ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում դրանց քանակը 39 սմ է եղել։

Դրանից անմիջապես հետո Ֆիլիպինների մայրաքաղաքում եւ փոթորկից տուժած եւս 25 քաղաքներում իշխանությունները հայտարարեցին "աղետի գոտի", ինչը նրանց հնարավորություն է տալիս դիմել արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող միջազգային օգնության ֆոնդերին։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`