ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Կռիվս խաղ չհամարես

…Խանջյանի կտավը ինձ շատ էր ներշնչում, անընդհատ Վարդան զորավարի զգացողություն կար իմ մեջ, եւ, ի վերջո, ճանապարհս խաչվեց մի շարք զորավարների հետ, ու ակամա ստացա իրենց դաստիարակությունը…

Լիլի Համբարյանը գյումրեցի ընտանիքի ավագ զավակն է։ Մանկական խաղերից ամենասիրելին նրա համար կռիվ-կռիվն էր։ Այն ժամանակ չէր էլ մտածում, որ մանկական խաղերն էլ ուսումնասիրության կարոտ ոլորտ են։ Դա հետո հասկացավ, իսկ այն օրերին իր սիրած մարտաֆիլմերի հերոսների հնարքներն էր փորձարկում թաղային կռիվներում, ինքն էլ՝ միշտ գլխավոր դերում։ Ֆիզիկական ուժն ու կամային հատկանիշները մորից էր ժառանգել, որ սպորտսմենուհի էր՝ նետաձգության չեմպիոն։
Մայր ու դուստր իրենց կյանքը բաժանել են երկու մասի` մինչեւ 1988-ը եւ դրանից հետո։

Սեպտեմբերի 13-ին Գյումրիից առաջին ինքնաթիռը թռավ Ստեփանակերտ՝ տանելով իր հետ Արցախը տեսնելու ցանկությամբ լեցուն Օֆելյային եւ իր ընտանիքին։ Լիլիի մայրը պատմում է, որ կարծում էր, եթե գնան Արցախում ապրեն, ապա Ղարաբաղի հարցը փաստաթղթային փուլում կլուծվի։

Արցախում, իրոք, մարդկանց կարիք կար` ե՛ւ աշխատուժն էր պակաս, ե՛ւ հնարավոր մարդահամարից էին խոսում։ հնարավոր մարդահամարի։ Ղարաբաղում պարետային ժամ էր հայտարարված։ Լիլիենց առաջին հարկում գտնվող բնակարանը շատ շուտով վերածվեց զինապահեստի։ Սկսվեց պատերազմը, եւ Օֆելյան, հասկանալով, որ պետք է անպայաման մասնակցի այդ կռվին, դիմեց Աշոտ Բեկորին, սակայն զենքը քիչ էր, նրան առաջարկվեց ծառայել խոհանոցում։ 15-ամյա Լիլին մոր կողքին էր եւ դարձել էր մասնակիցը բոլորովին էլ ոչ մանկական խաղի։

Զարմանալի բան էր, դժբախտություն էր… մարդիկ էին, որոնք զոհվում էին, մարդիկ էին, ում հետ զրուցում էինք, ու չէին վերադառնում մարտից, սարսափելի սթրեսներ էին։ Չէի կարող հասկանալ ու գիտակցել, թե ինչպես կարող է մարդը գնալ եւ չգալ, ինչպես կարող է նա մահանալ, այսինք մահի հետ բախումը հասունության շրջանում բավական շուտ եղավ ինձ համար, - պատմում է Լիլին։

Օֆելյան դստեր հետ եղավ մի շարք ճակատներում, տարբեր ջոկատներում, նաեւ դիրքերում։ Նրանք հիշում են ամեն ինչ եւ բոլորին, հատկապես Աշոտ Բեկորին, Դուշման Վարդանին, Պետոյին` այն մարդկանց, ում հետ էին կապում հաղթանակի հույսը։

- Երբ Աշոտը զոհվեց, ինձ թվաց, թե իմ ողնաշարը ջարդվեց, ես թուլություն զգացի` ֆիզիկական թուլություն, ինչպես այն ժամանակ, երբ իմացա երկրաշարժից իմ հարազատների զոհվելու մասին, - ցավով հիշում է Օֆելյա Սարգսյանը։ - Ես երանի եմ տալիս ինձ, որ այդ հերոսներին տեսել եմ, որ այդ հերոսների առաջ հաց եմ դրել, նրանց հետ կարողացել եմ, ամոթխածությունս հաղթահարելով, մեկ-երկու բառ փոխանակել։ Ես համոզված էի, որ հնարավոր չէ նրանց ձեռքից ինչ-որ տարածք վերցնել, դա միակուռ բանակ էր։

Ինչքան շատ էին Լիլիին փորձում հեռու պահել թոհուբոհից, այնքան հաճախ նա փախչում էր դիրքեր։ Ասում է, որ իրեն վրեժխնդրության զգացումն էր տանում, իրեն թվում էր, որ եթե ինքն այնտեղ լինի, ապա անպայման մի լավ բան տեղի կունենա։ Նա չէր վախենում, որովհետեւ իր կողքին հերոսներ կային։

- Խանջյանի կտավը ինձ շատ էր ներշնչում, անընդհատ Վարդան զորավարի զգացողություն կար իմ մեջ, եւ ի վերջո ճանապարհս խաչվեց մի շարք զորավարների հետ, ու ակամա ստացա իրենց դաստիարակությունն ու ազդեցությունը, - պատմում է Լիլին։

 Ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, այդ ժամանակ լինելով Արցախում, հասկացավ, որ պատերազմը պետք է վավերագրվի։ Վերցրեց տեսախցիկն ու սկսեց նկարել բոլորին ու ամեն ինչ` առանց բացառության։ Հետագայում հեղինակեց քսանհինգից ավելի ֆիլմեր ղարաբաղյան պատերազմի ու դրա հերոսների մասին։ Նրանց մասին Սամվելը հպարտությամբ է պատմում եւ առանձնացնում հատկապես բոլոր այն կանանց ու աղջիներին, ում տեսել է մարտերի ժամանակ։ Ծանոթացել է նաեւ Լիլիի հետ ու ոգեւորությամբ է պատմում իր հիշողությունները։

- Առավոտից իրիկուն ինքը զինական տղաների մեջ էր։ Ես հետո իմացա, որ մի քանի անգամ եղել է ճակատային գծում։ Փոքրիկ աղջիկ էր, բայց իր բացառիկ դերակատարությունն ուներ այնտեղ, որովհետեւ մարդիկ, որ տեսնում էին կնոջ ներկայությունը, կարծես մի տասը տղամարդու ուժ էին ստանում, եւ պատասխանատվության զգացումն ավելի մեծանում էր։ Ես լավ հիշում եմ, թե Լիլին անընդհատ ոնց էր խուսափում, որ իրեն չնկարեմ։
Լիլին բացի մորն օգնելուց, եղավ նաեւ կապավոր, սովորեց առաջին օգնություն ցույց տալ եւ ծառայեց բուժկետում։ Այս ամենի հետ միասին ժամանակ գտավ պարապելու, ընդունվեց Ստեփանակերտի պետական համալսարան, պատմաբանասիրության ֆակուլտետ։ Պատերազմն ավարտվեց, Լիլին Արցախում երիտասարդական միություն ստեղծեց, համախմբեց բոլոր երիտասարդներին։ Որոշ ժամանակ անց վերադարձան Հայաստան, Լիլին սովորեց նաեւ ռեժիսորի մասնագիտությունը եւ իրեն փորձեց մի շարք ոլորտներում։ Ու միտքն ընկան մանկական խաղերը...

2003 թվականից սկսեց լրջությամբ ուսումնասիրել հայկական ազգային խաղերը։ Նրա ջանքերով ստեղծվեց Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնը։ Ազգային խաղերը ընգրկվեցին մշակույթի նախարարության կողմից հաստատված ոչ նյութական արժեքների ցանկում։ Հիմա իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում է ազգային խաղերի վերամշակմանը, անում ամեն ինչ, որպեսզի դրանք ներդրվեն կրթության ու զինված ուժերի համակարգերում։ Սակայն այսքանով Լիլիի գործունեությունը չի ավարտվում։ 2005-ին կյանքի տրամաբանական քայլերը նրան տարան Հայաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ այժմ նա ղեկավարում է սպաների ակումբը։ Ինքն այսօր նույնպես սպա է` ավագ լեյտենանտ։ Ասում է, որ շատ է սիրում իր աշխատանքը, որովհետեւ գիտի, որ որոշակի իմաստ կա դրա մեջ, եւ վերջում էլ ավելացնում, թե պատրաստ է անել հնարավոր ամեն բան, իր ուժերի ներածի չափով, երկրի կայունությանը նպաստելու համար։
Կայունություն չեղավ՝ ո՞վ խաղեր կխաղա։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`