ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Արտակարգ բժիշկը

Երբ Երեւանի բնակիչ Արտավազդ Անտոնյանին փետրվարի 9-ին բերեցին Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի համալսարանական 1-ին հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության կլինիկա, նա չէր էլ սպասում, որ ամեն ինչ լավ կվերջանա. քար ջարդող մեքենայով աշխատելիս ձեռքն էր պոկվել` ամբողջությամբ։


- Ինձ թվում էր, որ վերջ, առանց ձեռքի եմ մնալու, չէի պատկերացնում, որ կարող եմ վերականգնել թեւս - ասում է նա։

Արտավազդ Անտոնյանին վիրահատել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ 10 ժամ տեւած վիրահատության ժամանակ վերականգնվել է հիվանդի ձեռքը, իրար են միացվել բոլոր պոկված անոթները, մկանները, ոսկորները, նյարդերը, մի խոսքով` ամեն ինչ։ Այս բարդ վիրահատությունը սակայն միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի համար առաջինը չէր։ 1980-ականներից մինչ օրս նա նմանատիպ մոտ 100 վիրահատություն է իրականացրել։ Տարիների փորձն ապացուցել է, որ անդամահատված վերջույթը հաջողությամբ վերականգնելու համար կարեւորը տուժածին ժամանակին տեղ հասցնելն է, ու որքան շուտ` այնքան լավ։

- Մենք սահմանափակված ենք ժամանակի առումով, 6-7 ժամ հետո վերջույթը կպցնելը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար, որովհետեւ թթվածնային քաղցի պատճառով ամպուտացված հատվածը սկսում է մեռուկանալ, - բացատրում է բժիշկը,- իսկ արյան շրջանառությունը վերականգնելուց հետո առաջացած դիակային նյութերն ու թույներն անցնում են արյան մեջ, ինչը հետագայում բերում է երիկամների, լյարդի ֆունկցիաների խանգարման։

Կարեւոր է նաեւ տուժածին ճիշտ հիվանդանոց  տանելը։ Պոկված վերջույթի վերականգնում Հայաստանում կատարվում է հիմնականում համալսարանական 1-ին հիվանդանոցում ու` վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մասնակցությամբ։ Հայաստանի պատմության մեջ եւ բժշկի կյանքում առաջին նմանատիպ վիրահատությունը 1982 թվականի մարտի 14-ին է եղել, երբ հիվանդի ոտքի մատը տեղափոխեցին ձեռքի վրա։ Ճիշտ է, դա Արտավազդ Սահակյանի կատարած բարդագույն վիրահատությունը չէ, բայց նրա համար ամենատպավորիչն է։

Արտավազդ Սահակյանը ՀՀ-ում պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության հիմնադիրներից է։ Վերապատրաստվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկաներում։ Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, ղեկավարել վերջույթների եւ դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժման աշխատանքները։

- Պատերազմի ժամանակ, հիշում եմ, մի օր մի 16-17 տարեկան տղայի էինք վիրահատում։ Նա սկզբում անունը չէր ասում, չէի հասկանում, թե ինչու, - պատմում է Արտավազդ Սահակյանը, - ու երբ շնչափողից արկի մի մեծ բեկոր հանեցինք ու փրկեցինք նրան,  գրեց իր անունն էլ, ազգանունն էլ, ասաց` ով է։ Ես հարցրեցի.  "Ինչու՞ սկզբում չէիր ասում անունդ", պատասխանեց. "Որովհետեւ, եթե մեռնեի, չէի ուզում, որ մամաս իմանար"։

Վերջին շրջանում Արտավազդ Սահակյանը համագործակցում է նաեւ ուռուցքաբանների հետ` քաղցկեղից քայքայված դեմքեր է վերականգնում։ Սա նույնպես բարդագույն վիրահատությունների շարքին է դասվում։

- Այս տիպի վիրահատություները բարդ տրանսպլանտացիաներն են։ Չկա բերանի խոռոչը, ծնոտը,  դու պարտավոր ես վերականգնել շարժուն որեւէ օրգան, որը կունենա եւ ոսկրային հենք, եւ պաշտպանված կլինի ներսից, վերք չի լինի եւ այլն։ Այս ամիս 2-3 նման վիրահատություն ենք կատարել, բայց բարդագույնը սեպտեմբերին էր. մարդու մեջ ամեն ինչ ամբողջովին քայքայված էր` ծնոտը, քիթը, բերանը` նա պիտի մահանար։ Բայց վերականգնեցինք ամեն ինչ, ու նա հիմա ապրում է, - պատմում է միկրովիրաբույժը։

Նմանատիպ վիրահատություններ կատարվում են նաեւ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, երբ բուժումը հետապնդում է երկու նպատակ` բացառել վերին վերջույթի այտուցը, ինչպես նաեւ` վերականգնել կնոջ կուրծքը։

Այսօր ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում վերջույթներ են պատվաստում նաեւ այն հիվանդներին, ովքեր տարիներ ի վեր զրկված են եղել դրանցից։ Նման դեպքերում բնականաբար, ավելացող վերջույթը հիվանդինը չէ, այլ` դոնորային է, այլ կերպ ասած` դիակային։ Վիրաբույժ Արտավազդ Սահակյանն ասում է, որ այսպիսի վիրահատություն իրենք էլ կարող են անել, եթե մեզ մոտ իմունային համապատասխանությունը որոշելու համար  համապատասխան լաբորատորիաներ լինեն։ Բայց նմանատիպ պատվաստումների բժիշկն այնքան էլ կողմնակից չէ, որովհետեւ դրանցից հետո  մարդը մեկընդմիտ զրկվում է առողջությունից։

- Այստեղ մի քիչ սկզբունքային խնդիր կա. որոշ գիտնականներ կարծում են, որ մարդ ավելի լավ է չունենա երկու ձեռք, պրոտեզներ կրի, բայց լինի առողջ մարդ, որովհետեւ  դիակային ձեռքեր պատվաստելուց հետո ամբողջ կյանքում հիվանդը  պիտի իմունոդեպրեսանտներ օգտագործի, ինչը բավական խոցելի է դարձնում մարդուն տարբեր տեսակի վարակների նկատմամբ, - բացատրում է բժիշկը։

Իսկ Արտավազդ Անտոնյանին շուտով դուրս կգրեն հիվանդանոցից։ Իր հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին չի ուզում պատմել, թեեւ ամեն ինչ հիշում է. ամբողջ ընթացքում գիտակցությունը տեղն է եղել։ Նրա միակ ցանկությունն է, որ ձեռքը շուտ սկսի նորից աշխատել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`