ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Արա Գեւորգյանը արտակարգ իրավիճակներում

Երբ որեւէ արտակարգ դեպք կամ պատահար է տեղի ունենում, չի հարցնում ոչ դեմք ու դիրք, ոչ տարիք կամ էլ կուսակցություն։ Յուրաքանչյուրս էլ մեր կյանքի տարբեր փուլերում առնչվել ենք առօրյայից շեղվող ամենատարբեր պատահարների հետ, օգնության ենք հասել, մեզ են օգնության ձեռք մեկնել, մեկն իրեն շատ ճիշտ է պահել, մի ուրիշը վախեցել է, մեկը խուճապի է մատնվել, մյուսը` "վայ մամա ջան" գոռալով փախել:
 
"Արտակարգ թերթը" սկսում է մի շարք` "Արտակարգ մարդիկ" կամ "Արտակարգ թերթը"` հյուր, որտեղ կպատմենք մեր կողքին ապրող, ճանաչված ու սիրված արվեստագետների, մարզիկների, հասարակական-քաղաքական գործիչների կյանքում տեղի ունեցած դեպքերի մասին։

Այս անգամ մենք շատ սիրված ու տաղանդաշատ Արա Գեւորգյանի հյուրն էինք։ Նրա ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ վաղուց գրավել են ոչ միայն մեզ, այլեւ աշխարհահռչակ երաժիշտների։ Մեզ համար արտակարգ անակնկալ էր նրա որդու` տասնամյա Դավթի հետ ծանոթանալը, որը ոչ միայն արդեն նվագում է մեծերին հավասար, այլեւ արտակարգ իրավիճակներ հաղթահարում։

Դավիթ Գեւորգյան
- Կարող եմ ասել, որ իմ աբողջ կյանքն ամբողջովին արտակարգ իրավիճակ է։ Փոքր ժամանակ, երբ դեռ լողալ չգիտեի, ինձ շատ հաճախ հրում, գցում էին լողավազանը։ Ինձ փրկում էին մոտակա բարի մարդիկ, տեսնողները։ Մի անգամ էլ ամռանը ջրոցի էինք խաղում, թաղամասի բոլոր փոսերը բաց էին, որպեսզի այնտեղից ջուր վերցնենք։ Իմ ոտքը սայթաքեց, եւ ես ընկա փոսը։ Ինձ օգնեց դուրս գալ քույրիկիս ընկերուհի Մանեն։ Ես նրանից շատ շնորհակալ եմ...


Արա Գեւորգյանի կյանքում էլ են բազմաթիվ արտակարգ իրավիճակներ եղել։ Օրինակ, վերելակային "գերության" դեպքեր շատ են պատահել, բայց մի դեպքում նրան հաջողվել է սովորել դպրոցի տնային հանձնարարությունները.
- Դպրոցից գնացի տատիկիս տեսակցելու։ Տուն վերադառնալիս մնացի վերելակի մեջ։ Ձայն տվեցի` մարդ չկար, որ օգներ դուրս գալ։ Ես որոշեցի պարապ կանգնելու փոխարեն դասերս սովորել, եւ մութ վերելակում կանգնած, դռների ճեղքից ընկնող լույսի տակ կատարեցի դպրոցական հանձնարարությունները։

Բազմաթիվ են այն արտակարգ դեպքերը, որին ականատես է եղել Արա Գեւորգյանը։ Պատահել է, որ նույնիսկ մարդու կյանք է փրկել.
- Սոչիում հանգստանում էինք։ Հանկարծ աչքս ընկավ ափին "պառկած" մի տղամարդ։ Հարցրեցի ինչ է պատահել, ասացին` խեղդված է։

Հետաքրքրությունից նա մոտենում է "խեղդվածին", բռնում որովայնի տակից ու սկսում թափահարել։

- Այնքան թափահարեցի, որ ուժասպառ եղա, - ասում է Արան,- հետո ես սկսեցի օգնություն կանչել։ Մոտեցան երկու կին ու սկսեցին նրան արհեստական շնչառություն տալ։ Կես ժամ անց այդ տղամարդը սրբիչով փաթաթված նստած էր ծովափին ու թեյ էր խմում։

Մեկ այլ դեպք էլ պատահել է Երեւանի Շենգավիթ համայնքում։ Ավտովթարի էին ենթարկվել մի կին ու տղամարդ։ Շուրջը հավաքված մարդիկ, ոստիկանները սպասում էին Շտապօգնությանը։ Սակայն վերջինս ուշանում էր։ Արան մի քանի րոպե սպասում է, հետո երթուղային տաքսի կագնեցնում, մարդկանց խնդրում իջնել մեքենայից։

- Հետո նրանց զգուշությամբ տեղափոխեցինք մեքենայի մեջ ու շտապ հասցրեցինք հիվանդանոց։ Տղային առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, բժիշկները տեղեկացրեցին, որ եթե մի քանի վայրկյան նրանց ուշ հասցնեին հիվանդանոց, տղան կմահանար.... Փաստորեն կարող եմ ասել, որ իմ օգնությունը փրկեց տղայի կյանքը։

Իսկ Բեյրութում, երբ իրար են բախվում մոտ քսան մեքենա Արա Գեւորգյանը, սովորույթի համաձայն, փորձում է օգնության ձեռք մեկնել վթարված մեքենաներից մեկի կին վարորդին։ Այդ պահին նրան են մոտեցել տեղի բնակիչներն ու արգելել դիպչել կնոջը։

- Հետո ինձ բացատրեցին, որ, երկրում գործող օրենքի համաձայն, միայն բժիկն իրավուք ունի մոտենալ վթարի ենթարկվածին, որովհետեւ անտեղյակ մարդը կարող է ավելի վնասել տուժածին։

Բարեբախտաբար, այնտեղ Շտապօգնությունը եկավ ընդամենը երկու րոպե անց, եւ տուժածներին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխեցին հիվանդանոց։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`