Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Հայաստանում
եւ նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր
ուժգնության երկրաշարժեր: Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է
ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր
հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ: