ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աղետների տեսակները

Երկրաշարժի մագնիտուդ եւ ուժգնություն

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը՝ ելնելով դրանց պատճառած վնասներից։ Եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվում էր ավելի ուժգին։ Թեեւ նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ։ Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլեւ շինությունների որակից եւ նրանց հիմնատակի ապարների հատկությունից։ Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս "հանելուկը" բացատրելու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից՝ հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից եւ երկրաշարժի օջախի խորությունից։ Կարող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն՝ օջախը լինի խոր։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչեւ երկրի մակերեւույթ հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնականաբար, լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերեւույթ եւ, հետեւաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ։

Ուստի, երկրաշարժերի ուժի հարցում շփոթությունից խուսափելու համար, հարկավոր է հստակ գիտենալ, որ երկրի մակերեւույթին տեղի ունեցող ցնցումների ուժգնությունը կախված է ոչ միայն օջախում անջատված էներգիայի քանակից, այլեւ օջախի խորությունից եւ վերը նշված այլ հանգամանքներից։

Անջատված սեյսմիկ էներգիայի մեծությունը սեյսմոլոգները գնահատում են մագնիտուդով։ "Մագնիտուդ" հասկացությունը 1935 թ. գործածության մեջ դրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական իստիտուտի պրոֆեսոր Չարլզ Ռիխտերը։ Նա էլ մշակեց երկրաշարժերի մագնիտուդների սանդղակ, որն այժմ անվանվում է "Ռիխտերի սանդղակ"։ Այդ սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ։

Այլ բան է երկրաշարժի ուժգնությունը, որը որոշվում է շինություններում՝ ցնցումների հետեւաքնով առաջացած վնասվածքների եւ ավերածությունների աստիճանով։ Ամենաուժեղ ցնցումները, բնականաբար, տեղի կունենան էպիկենտրոնում եւ մոտակա տարածքում։ Ինչքան հեռու է տեղանքը էպիկենտրոնից, այնքան փոքր է այնտեղ երկրաշարժի ուժգնությունը։ Ի տարբերություն մագնիտուդի, ուժգնությունը անմիջականորեն չափվող մեծություն չէ։ Այն որոշելու համար հարկավոր է ուսումնասիրել վնասված տեղանքը, բնակավայրերը, տեսնել, թե ցնցումների հետեւանքով ինչ վնասվածքներ են ստացել շենքերը, շինությունները եւ տեղանքի ռելիեֆը։ Սկսած 18-րդ դարից, երկրաշարժերի ինտենսիվության գնահատման նպատակով առաջարկվել են տարբեր երկրներում ստեղծված բազմաթիվ սանդղակներ։ Բոլոր այդ սանդղակները ժամանակի ընթացքում, ժամանակի պահանջով վերանայվել են, վերափոխվել, ընդհանրացվել։ Այսօր հայտնիներից է Ռոսի-Ֆորելի 10 բալանոց սանդղակը, որը ստեղծվել է 1883 թ. եւ անմիջապես լայն կիրառություն գտել Եվրոպայում։ Հետաքրքիր ճանապարհ է անցել Մերկալի-Կանկանի-Զիբերգի (MKS) 12 բալանոց սանդղակը։ Սեյսմոլոգիական միջազգային ընկերությունն այն ընդունել է 1917 թվականին։ 1931 թվականին Վուդի եւ Նյումանի թարգմանած անգլերեն տարբերակը վերանվանվեց Մերկալիի մոդիֆիկացված (MM) սանդղակ։ 1956 թվականին Ռիխտերն այն վերանայեց, ու չնայած նոր ու հին տարբերակների միջեւ կապն արդեն թույլ էր՝ այն շարունակեց պահպանել նույն անունը։ Ռիխտերը հրաժարվեց իր անունը տալ սանդղակին, համոզված, որ դա մեծ շփոթություն կառաջացնի Ռիխտերի մագնիտուդային եւ Ռիխտերի ինտենսիվության սանդղակների միջեւ։ ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում այսօր օգտագործվում է այդ սանդղակը։ Հայտնի են նաեւ 1952 թ. ստեղծված՝ երկրաշարժերի ուժգնության գնահատման չինական 12 բալանոց սանդղակը։ Երկրաշարժի ուժգնության որակական գնահատման համար մշակված է 12 բալանոց սանդղակ (MSK-64), որի անվան տառերը այն ստեղծողների անունների սկզբնատառերն են (Մեդվեդեւ, Շպոնհոյեր, Կառնիկ), իսկ 64-ը՝ ստեղծման տարեթիվը։ Այսօր այս սանդղակը համարվում է ամենակատարելագործվածը, շատ հայտնի է եւ ունի լայն կիրառություն։ Դրա պարզեցված տարբերակը բերվում է ստորեւ։

Երկրաշարժի ուժգնությունը 12 բալանոց (MSK-64) սանդղակ

1 բալ
Մարդիկ այն չեն զգում։ Գրանցվում է միայն սեյսմոգրաֆների կողմից։

2 բալ
Զգում են շատ քչերը, եթե նրանք գտնվում են բարձրահարկ  շենքերում,  հանգիստ վիճակում։

3 բալ
Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում, հատկապես վերին հարկերում։ Դրսում գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում։ Նկատվում է վիբրացիա եւ առարկաների թույլ ճոճում։

4 բալ
Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը։ Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է։ Լսվում է պատուհանների եւ դռների դռռոց։ Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են։

5 բալ
Զգում եմ բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ։ Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը եւ պատուհանների ապակիները կոտրվում են, պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճաքեր են առաջանում։ Կախված առարկաներն ուժեղ ճոճվում են։

6 բալ
Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում։ Շատերը վախից դուրս են վազում։ Չամրացված կահույքը տեղաշարժվում է։ Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է։ Ծխնելույզները թեքվում են։ Ավերածությունը քիչ է։

7 բալ
Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում՝ թույլից-չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում՝ զգալի։ Շենքերի ծխնելույզները շարքից դուրս են գալիս։

8 բալ
Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթեւակի են, տիպայինում՝ նշանակալի, վատ կառույցներում տեղի են ունենում ավերածություններ։ Թեքվում եւ ընկնում են վառարանային եւ գործարանային ծխնելույզները, սյուները եւ հուշարձանները։ Հորատանցքերում եւ ջրհորներում փոխվում է ջրի մակարդակը։ Երկրի մակերեւույթի վրա երբեմն առաջանում են ճեղքեր։

9 բալ
Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են զանգվածային փլուզումներ։ Երկրի մակերեւույթին առաջանում են բազմաթիվ ճեղքեր։

10 բալ
Երկրի մակերեւույթին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչեւ 1 մետրի։ Ավերվում է նույնիսկ լավ կառուցված փայտե եւ քարե տների մեծամասնությունը։ Ծռվում են երկաթգծի ռելսերը։ Գետերի ափերի եւ սարալանջերի հողը սկսում է սահել։

11 բալ
Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները։ Երկրի մակերեւույթին առաջանում են բազմաթիվ ճեղքեր։ Փլուզումները համատարած են։

12 բալ
Հիմնահատակ կործանում։ Երկրի մակերեւույթին առաջանում են լայն եւ երկար ճեղքեր։ Գետերը փոխում են հուները։ Փլուզվում են լեռները, լանջերի վրա առաջանում են բազմաթիվ սողանքներ, երբեմն առաջանում են արհեստական լճեր։

Այսպիսով, յուրաքանչյուր երկրաշարժի հզորության համար գոյություն ունի ընդամենը մեկ մագնիտուդ, սակայն այդ նույն մագնիտուդի երկրաշարժը կարող է երկրի մակերեւույթի վրա  առաջ բերել տարբեր ուժգնության ցնցումներ, ամենաուժեղից (էպիկենտրոնի տարածքում) մինչեւ ամենաթույլը՝ էպիկենտրոնից մեծ հեռավորության վրա։ Հետեւաբար երկրաշարժի ուժգնությունը երկրի մակերեւույթի տվյալ շրջանում հիմնականում կախված է մագնիտուդից, այսինքն՝ անջատված էներգիայի մեծությունից, օջախի խորությունից եւ էպիկենտրոնից նրա ունեցած հեռավորությունից։

Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժը, որի մագնիտուդը եղել է մոտավորապես 7, իսկ օջախը գտնվել է մոտ 9-10 կմ խորության վրա, էպիկենտրոնում առաջ է  բերել 9-10 բալ ուժգնությամբ ցնցումներ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`