ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աղետների տեսակները

Սիբիրախտ (սիբիրյան խոց)

Սիբիրախտը կենդանիների եւ մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը սիբիրախտի ցուպիկն է (Bacillus anthracis), որն արտաքին միջավայրում սպորավորվում է, իսկ օրգանիզմում՝ պատիճավորվում։ Սպորները քիմիական եւ ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում երկար տարիներ, դիմանում են մինչեւ մեկ ժամ եռացնելուն։

Կենդանիների սիբիրախտը հայտնի է հնագույն ժամանակներից։ Դրա համաճարակները հաճախ ոչնչացնում էին անասունների հսկայական զանգվածներ։ 19-րդ դարում հիվանդությունը շատ տարածված էր։ Այժմ հանդիպում է առանձին բռնկումներով։ Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են ոչխարները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, գոմեշները, ձիերը, էշերը, եղջերուները, ուղտերը, համեմատաբար քիչ՝ խոզերը։ Հիվանդանում են նաեւ վայրի սմբակավոր կենդանիները, նաեւ՝ կրծողները։ Սիբիրախտով վարակված գիշակեր գազաններն ու թռչունները երկար ժամանակ վարակի աղբյուր են։ Վտանգավոր է հատկապես հիվանդ կենդանու դիակը, որը, ինչպես նաեւ վարակված հողը, ջուրը, կերերը վարակի փոխանցման, իսկ վայրի կենդանիները, արյունածուծ միջատները՝ տարածման աղբյուր են։
Ախտորոշումը կատարվում է կլինիկական, համաճարակային եւ լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա։ Սիբիրախտ կասկածելու դեպքում արգելվում է դիահերձումը։

Բուժումը. առավել արդյունավետ են հակասիբիրախտային գերիմուն շիճուկի ներարկումը եւ անտիբիոտիկները։
Կանխարգելումը եւ պայքարի միջոցառումները. անապահով կետերում (որտեղ երբեւէ տեղի են ունեցել սիբիրախտով վարակման դեպքեր) կիրառում են անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ եւ կենդանիների կանխարգելիչ իմունացում։ Սիբիրախտ հայտնաբերելու դեպքում տնտեսությունը կարանտինացնում են, հիվանդ կենդանիներին մեկուսացնում եւ բուժում, շենքերը վարակազերծում, դիակները՝ այրում։ Եթե կենդանիների անկումը տեղի է ունեցել դաշտային պայմաններում՝ հողը կրկին վերափորում են եւ վարակազերծում, իմունացնում են մնացած կենդանիներին։


Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի եւ մսեղիքը կտրտելու ժամանակ եւ վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ եւ այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։ Սիբիրախտի գաղտնի շրջանը մի քանի ժամից մինչեւ ութ օր է։
Տարբերում են սիբիրախտի կլինիկական 4 ձեւ՝ մաշկային, աղիքային, թոքային եւ սեպտիկ։

Մաշկային ձեւը բնորոշվում է ախտահարված հատվածում յուրահատուկ կարբունկուլի զարգացմամբ եւ ընդհանուր թունավորման երեւույթներով։ Վարակը տեղակայվում է մարմնի բաց մասերում, առավելապես ախտահարվում են վերին վերջույթները, գլխի մաշկը, պարանոցը։ Գաղտնի շրջանից հետո վարակի մուտքի տեղում ի հայտ է գալիս 1-3 մմ տրամագծով կարմրություն կամ կապտավուն բիծ, որը մի քանի ժամ անց վերածվում է պապուլայի, այնուհետեւ նույն հատվածում գոյանում է կարմրավուն շճահեղուկ պարունակող բշտիկ։ Վերջինիս պատռվելուց հետո առաջանում է խոց, որի հատակը դառնում է սեւ եւ շատ կարծր։ Արագորեն այտուցվում են շրջակա հյուսվածքները։ Հատկանշական է սիբիրախտի կարբունկուլի եւ այտուցված հյուսվածքի հատվածում ցավ չզգալը (հիվանդն այդ շրջանում չի զգում անգամ ասեղի ծակոցը)։ Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-39 ՕC, նկատվում է ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, թսխում։ Երեքից վեց օրվա ընթացքում հիվանդները մեծ մասամբ ապաքինվում են։

Աղիքային ձեւը զարգանում է վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի դողով, սարսուռով, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39-40 OC, նկատվում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, ցավեր որովայնի եւ գոտկային շրջանում։ Լյարդը եւ փայծաղը մեծանում են։ Հիվանդությունը սովորաբար տեւում է 1-4 օր, գրեթե միշտ ավարտվում է մահով։

Թոքային ձեւը բացառապես պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Հիվանդությունը չափազանց բուռն է ընթանում եւ ուղեկցվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ (39-40 OC), կրծքավանդակի շրջանի ցավերով, հազով, արյունախառն փրփրոտ խորխարտադրությամբ։ Հիվանդը 2-3-րդ օրը մահանում է կոլապսի եւ թոքերի այտուցի հետեւանքով։

Սեպտիկ ձեւն արտահայտվում է մաշկի արյունազեղումային երեւույթներով, ընդհանուր թունավորմամբ եւ 1-2-րդ օրն ավարտվում է մահով։

Ախտորոշումը՝ կլինիկական եւ մանրէաբանական մեթոդներով։

Բուժումը՝
հակասիբիրախտային գամմագլոբուլին եւ անտիբիոտիկներ։

Կանխարգելումը. անասնաբուժասանիտարական եւ բժշկասանիտարական համալիր միջոցառումների կիրառում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`