ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աղետների տեսակները

Սողանքներ

Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։ Սակայն այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ Նույն ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, սա այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են։


Բերենք աշխարհում հայտնի սողանքների մի քանի օրինակ. 1200 տարի առաջ Չինաստանի Շենսի գավառում ուժեղ երկրաշարժի հետեւանքով առաջացած սողանքները խլել են 800 հազար մարդու կյանք։
1920 թ. դարձյալ Չինաստանում, Գանսու գավառում նույն պայմաններում զոհվել է 200 հազար մարդ։ 240x280 կմ տարածքում գտնվող 10 քաղաք եւ բազմաթիվ գյուղեր ամբողջովին ծածկվել են հողի հաստ շերտով։ Ըստ հետազոտողների՝ տեղանքն այժմ հիշեցնում է կազմավորման փուլում գտնվող մի մոլորակ։
1949 թ. Պամիրի լեռներում առաջացել է խոշոր սողանք-հոսք, որը սրընթաց գահավիժելով Դարիհաուզ կիրճով, 10 կմ տարածության վրա ոչնչացրել է բոլոր գյուղերը եւ շրջկենտրոն Խաիտ քաղաքը։ Զոհերի թիվն անցել է 10 հազարից։
1963 թ. Հյուսիսային Իտալիայում, Վայոնտ գետի կիրճում տեղի է ունեցել Եվրոպայում 20-րդ դարի ամենակործանիչ սողանքը՝ 360 մլն խոր. մետր ծավալով։ Սողանքը սահել է Վայոնտի ջրամբարը՝ գրեթե ամբողջությամբ դուրս մղելով 114 մլն խոր. մետր ծավալով ջուրը։ 246 մ բարձրությամբ ալիքը հարձակվել է հովտում գտնվող 5 քաղաքի վրա՝ բնաջնջելով դրանք։ Զոհվել է մոտ երեք հազար մարդ։
1962 թ. Պերուում, Անդերի գագաթներից մեկից պոկվել է 1 կմ լայնությամբ եւ 30 մ հաստությամբ մի զանգված, որը հարվածելով սառցադաշտին՝ առաջացրել է սառցաբեկորային հոսք՝ շուրջ 10 մլն խոր.մետր ծավալով։ Անցնելով 16 կմ՝ բեկորները ոչնչացրել են 9 գյուղ եւ Ռանթախիրկի քաղաքը։ Զոհվել է մոտ 5 հազար մարդ։
1970 թ.
նույն Պերուում, Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում, երկրաշարժից հետո առաջացել է բարդ սողանք-հոսք՝ 50 մլն խոր. մետր ծավալով, որը շարժվելով 320 կմ/ժ արագությամբ՝ հողին է հավասարեցրել երկու քաղաք եւ դարձել 20 հազար մարդու մահվան պատճառ։
Միայն 1990-1992 թթ. ամբողջ աշխարհում սողանքների զոհ է դարձել մոտ 600 մարդ։

Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։
Այսօր էլ մեր հանրապետությանը պատուհասած եւ սպառնացող տարաբնույթ աղետներից, իրենց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարին՝ մոտ 5 միլիարդ դրամ), առանձնանում են սողանքները։ Տարբեր չափերի ավելի քան երեք հազար օջախներն այսօր ընդգրկում են մոտ 65 հազար հեկտար տարածք։ Դրանցից հարյուրը քարուքանդ են անում բնակավայր ու արտադրություն, ավտոճանապարհ, երկաթուղի, այգիներ ու վարելահողեր։ Սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցված է 18 սողանքային մարմինների ակտիվացում, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ։
Սողանքներն անվանում են նաեւ փոքր (լոկալ) երկրաշարժեր։ ԵՎ եթե երկրաշարժերը կանխատեսել համարյա թե անհնար է, ապա սողանքները հնարավոր է կանխատեսել ու կանխել։
Կարելի էր, բայց չկանխվեց Ողջաբերդի անկումը։
Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Վիրավոր ու բզկտված հողի լեզուն չհասկանալով, նրա թուլացած ու սորուն մարմնին շարունակում ենք նոր վերքեր հասցնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։
Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ ոտ առած, ջուր դառած փախչում։
Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը։
Նրա խռովքը դառնում է անկասելի։
Ակտիվ սողանքային գոտիներից՝ Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան… Ողջաբերդն իր դատապարտվածությամբ ասես դասական օրինակ լինի բնության լեզուն չհասկանալու, կորստյան խտացված ցավի, երբ Հայաստանի հենց սրտում, մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորությամբ, բոլորիս աչքի առաջ, ավերվեց ու քարուքանդ եղավ ոչ թե ճակատի գծի սահմանամերձ կամ էլ չոր ու անպտուղ աղքատիկ գյուղակ, այլ մոտ երկու հազար բնակիչ ունեցած բարեկեցիկ ու գողտրիկ մի բնակավայր։ Կարծես թե հարկ չկա որեւէ մեկին բացատրել, այն էլ Հայաստանում, թե ինչ է նշանակում տուն ու տեղ, ծննդավայր ու նախնիների գերեզման կորցնելը։
Այստեղ արված է այն ամենն, ինչ չէր կարելի անել։ Լանջը չէր կարելի կտրատել՝ խախտելով հավասարակշռությունը, չէր կարելի բետոնապատ դարավանդներով ծանրացնել։ Հողն իբր առավել արդյունավետ օգտագործելու նպատակով մարդիկ կտրատել են թեք լանջերը, պատրաստել դարավանդներ, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր, իսկ այդպիսի գործողությունները ոչ միայն բզկտում են հողը, այն գերբեռնում, այլեւ խախտում ձնահալոցքային եւ անձրեւային ջրերի բնական հոսքը լանջերով ներքեւ։ Բնականորեն վար հոսելու փոխարեն՝ դրանք ներծծվում են լանջերի խորքը, որից հողերը գերխոնավանում են ու կորցնում դիմադրողականությունը։ Հետեւանքը՝ հողերի սահք։
  Արդեն բազմիցս ապացուցված փաստ ու անբեկանելի ճշմարտություն է՝ երբ գումարներ չեն գտնվում աղետը կանխելու, դանակը ոսկորին հասնելուց հետո, շատ ավելի մեծ գումարներ են հայթայթում բյուջեի ծակ ու ծուկերից՝  ահռելի վնասների մի չնչին մասը հատուցելու համար։ Երկրի զարգացման սուղ միջոցները, հունը փոխելով, նպատակամղվում են աղետի հետեւանքները վերացնելուն։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`