ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աղետների տեսակները

Բնական աղետների աճը՝ կլիմայի գլոբալ փոփոխության արգասիք

Դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին մի շարք հետազոտողների հաշվարկների համաձայն 20-21-րդ դարերի սահմանագծում պետք է արդեն նկատելի դառնային կլիմայի գլոբալ մարդածին (անտրոպոգեն) փոփոխության հետեւանքները։ Եվ իրոք, այդ տարիներից մարդկությունն ականատես եղավ բազմաթիվ ջրաօդերեւութաբանական աղետների։ Աշխարհի տարբեր վայրերից շարունակ ստացվում են հաղորդումներ՝ նախատիպը չունեցող ջրաօդերեւութաբանական արտակարգ երեւույթների մասին։

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) իր ամփոփագրերում բնութագրել է նաեւ 1993-2002 թթ. առանձին տարիների եղանակային պայմանների հատկանշական կողմերը։
Այսպես օրինակ՝
1993 թ.
  գլխավոր իրադարձությունը հարավային կիսագնդում գործուն մակերեւույթի ջերմաստիճանի դրական անոմալիան էր, որը 0.090-ից հասել էր 0.30-ի։ Դրա պատճառը համարում են 1992 թ. հունիսին Պինատուբո հրաբխի (Ֆիլիպիններ) ժայթքման անդրադարձը, երբ ջերմաստիճանը կտրուկ նվազել էր։
1994 թ. երկրագնդի մակերեւույթի միջին ջերմաստիճանն առավելագույններից երրորդն էր 1990 եւ 1991 թթ. հետո։
1995 թ. գրանցվել է ամենաբարձր միջին ջերմաստիճանը եւ նկատվել, որ երկրի մակերեւույթի ջերմաստիճանը լիովին վերականգնվել է Պինատուբոյի ժայթքման ազդեցությունից հետո։
1996 թ. առանձնահատկություններից էին հորդառատ տեղումների արտակարգ տեւողությունը եւ քանակը, հատկապես Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում։
1997 թ. նկատվեց Էլ Նինյոյի գործունեության կտրուկ ինտենսիվացում, որը հանգեցրեց ցամաքի եւ ծովային շրջանների միջին ջերմաստիճանի ռեկորդային բարձրացման։
1998 թ. երկրագնդի ջերմաստիճանը գերազանցեց նախորդ տաք տարիների ռեկորդը 0.58-ով։
1999 թ. միջին ջերմաստիճանով եղել է ամենատաք տարիներից վերջինը, չնայած, որ տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի արեւադարձային գոտում գործում էր Լա Նինյոյի սառը հոսանքը։
2000 թ. գրանցված է 22-րդ եւ՛ տաք եւ՛ խոնավ տարին, համեմատած 1961-90 թթ-ի միջին մեծությունների հետ։ Ընդ որում՝ արեւադարձներում ամենուրեք գերիշխում էր Լա Նինյոն։
2001 թ. Լա Նինյոյի վերացումը բերեց Խաղաղ օվկիանոսի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում ծովի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացման։ Այդ իսկ պատճառով 2001 թ. դարձավ 2-րդ ամենատաք տարին 1998 թ. հետո։
2002 թ. Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում Էլ Նինյոն չեզոքից անցավ ակտիվ վիճակի‚ եւ տարին դարձավ երկրորդը՝ իր բարձր միջին ջերմաստիճանի մեծությամբ։

Ակամա  հարց է ծագում‚ թե ի՞նչ է սա. աղետների իրական հաճախացու՞մ, թե՞ վերջին տարիներին համաշխարհային վիճակագրության ու ինֆորմացիայի աշխատանքների բարձր կազմակերպվածություն, մոնիտորինգային կենտրոնների ստեղծում, որոնց շնորհիվ մոլորակի վրա բոլոր անցուդարձերն արագորեն հասցվում են հասարակությանը։ Այս հարցում անգնահատելի են արհեստական արբանյակներից եւ տիեզերանավերից ստացվող ինֆորմացիաները։
Բոլոր աղետային երեւույթների մի զգալի մասն իրոք ջրաօդերեւութաբանական են՝ հորդ անձրեւներ, ձյուն, կարկուտ, գետերի վարարումներ, փոթորիկներ (տորնադո, թայֆուն), ուժեղ երաշտներ, սառնամանիքներ, ցրտահարություններ եւ այլն։ Առավել շեշտված են դարձել աննախադեպ ցրտեցումները (ձյունը) արեւադարձային գոտիներում եւ բարձր ջերմաստիճանի դեպքերը մերձբեւեռային շրջանում, որոնք վկայում են մթնոլորտային զանգվածների հյուսիս-հարավ շարժերի ուժեղացման, այսինքն՝ մթնոլորտի ընդհանուր շրջանառության սխեմայի փոփոխության մասին։
Արտակարգ օդերեւութաբանական երեւույթների հաճախակիությունը բացատրվում է կլիմայի գլոբալ փոփոխությամբ, որը հետազոտողների մեծ մասը վերագրում է մթնոլորտում ածխաթթու գազի եւ մի քանի այլ "ջերմոցային գազերի" քանակի մեծացմամբ։ Ածխաթթու գազի ավելացումը պայմանավորված է վառելիքի (նավթամթերքների, գազի, քարածխի, տորֆի, փայտի եւ այլն) օգտագործման ծավալների անընդհատ մեծացումով։
Պետք է նշել, որ կլիմայի գլոբալ մարդածին փոփոխության գաղափարը ոչ բոլոր հետազոտողներն են ընդունում, պատճառաբանելով համապարփակ եւ բազմաբնույթ ինֆորմացիաների բացակայությամբ, վերլուծության մեթոդի անկատարությամբ, ինչպես նաեւ չեն բացառում, որ կլիմայի արդի գլոբալ փոփոխությունը կլիմայի պարբերական տատանումների մի փուլն է, որ նման տաքացումները, ինչպես նաեւ ցրտեցումները, մեր մոլորակին հատուկ են եւ հաճախ կրկնվել են երկրաբանական անցյալում։
2002 թ. ընթացքում երկրագնդի տարբեր տարածաշրջաններում դիտվել են 55 եղանակային արտակարգ երեւույթներ, որոնք ընդգրկել են ընդարձակ տարածքներ, այդ թվում՝
Բերված թվերը վկայում են, որ մոլորակի վրա երաշտային պայմաններն ունեցել են լայն ընդգրկում, այսինքն՝ բազմաթիվ տարածաշրջաններում զգացվել են ջերմոցային էֆեկտի ուղղակի հետեւանքները (բարձր ջերմաստիճան, աղքատ տեղումներ)։ Հատկապես ուժեղ են եղել երաշտները Ալյասկայում, Կանադայում, Սկանդինավիայում, Բրազիլիայում, Չինաստանում եւ այլ տարածաշրջաններում։
Ցիկլոնայնության ուժեղացումն‚ իմ  կարծիքով‚ խոսում է մթնոլորտի ընդհանուր շրջանառության ակտիվացման եւ ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով դինամիկ պրոցեսների ուժեղացման մասին։
Երաշտների ընդլայնումը մի կողմից, ավերիչ ցիկլոնների ու հորդառատ տեղումների ուժեղացումը՝ մյուս, խոսում են օդերեւութաբանական էքստրեմալ պայմանների մեծ ամպլիտուդի մասին, որը հատուկ է կլիմայի տաքացմանը։
Փաստելով 2002 թ. արտակարգ երեւույթների իրողությունը՝ չի կարելի պնդել, որ կլիմայի գլոբալ տաքացումն արդեն լիարժեք կայացել է, սակայն բերվածը վկայում է‚ որ նման միտում կա։

Երկրի գլոբալ տաքացումն ազդու՞մ է Հայաստանի վրա։

Կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները բավական արտահայտված երեւում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`