ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աղետների տեսակները

Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժի մասին

Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր: Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ:

Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով: Երկրաշարժը բնության երեւույթներից է, ինչպես քամին, անձրեւը կամ փոթորիկը եւ այն արտահայտվում է երկրակեղեւի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ:

Երկրաշարժերն ինչպես բնական երեւույթների, այնպես էլ մարդկային գործունեության (հիմնականում պայթյունների) հետեւանք են: Բնական ծագման երկրաշարժերի թվին են պատկանում փլվածքային, հրաբխային եւ տեկտոնական երկրաշարժերը: Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղեւի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյավորման գործընթացների հետ եւ կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%): 20-րդ դարի ավերիչ երկրաշարժերից են` 1906 թ. Կալիֆորնիայի, 1923 թ. Ճապոնիայի, 1948 թ. Աշխաμադի, 1960թ. Չիլիի, 1964 թ. Ալյասկայի, 1988 թ. Սպիտակի, 1995 թ. Ճապոնիայի, 1999 թ. Թուրքիայի, 2001 թ. Հնդկաստանի Հուջարաթի երկրաշարժերը եւ այլն, որոնք պատճառել են հսկայական նյութական վնաս եւ մարդկային մեծ կորուստներ:

Երկրաշարժի ուժգնությունը մեր տարածաշրջանում չափվում է MSK-64 1-12 μալանոց սանդղակով. որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է բալը:

Երկրաշարժը` երկրաբանական բարդ գործընթացի արդյունք լինելով հանդերձ, տեղի է ունենում նաեւ երկրագնդի ու տիեզերական օբյեկտների (Լուսին, Արեւ, Վեներա) փոխազդեցության հետեւանքով, եւ նրա կանխատեսումը երկրաֆիզիկայի գերխնդիրն է,

որի լուծման ուղղությամբ աշխատում են աշխարհի տարբեր բնագավառների գիտնականներ: Եթե ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն, ապա միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել: Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում գիտնականները կլուծեն նաեւ այս խնդիրը, որի հուսադրող ապացույցներն են առանձին երկրներում կանխատեսման հաջող դեպքերը: 1975թ. Չինաստանում, հիմնականում մագնիսական դաշտի անոմալ փոփոխություններով, կանխատեսվեց 7,3 մագնիտուդով Հայչենի երկրաշարժը: Սակայն, այդ նույն Չինաստանում 1976 թ. չկանխատեսված երկրաշարժը խլեց շուրջ 240 հազար մարդկային կյանք:

Սա վկայում է, որ յուրաքանչյուր երկրաշարժ ունի իրեն հատուկ կազմավորման գործընթաց, եւ միշտ չէ որ, կարելի է նույնիսկ նույն տարածքում ընդհանրացնել մեկ երկրաշարժի նախանշանը` հաջորդ սպասվող երկրաշարժի համար:

Կանխատեսման ոլորտում աշխատանքներ են կատարվում նաեւ ՀՀ ՍՊԱԾ-ի սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կենտրոնում, որտեղ հավաքվում են տեղեկություններ երկրի ընդերքում տեղի ունեցող անոմալ փոփոխությունների վերաբերյալ: Իր գործունեության ընթացքում ՍՊԱԾ-ը կատարել է մի շարք հաջող կանխատեսումներ:

 

Օրինակ.

1. 1992 թ. մարտին, Թուրքիայի Երզնկայի տարածքի 8-9 բալանոց երկրաշարժը,

2. 1992 թ. հունիսի 15-ին, Իրանի 9,5 բալանոց երկրաշարժը,

3. Հարավային Օսեթիայի 1992 թ. 8 բալանոց երկրաշարժը,

4. 1996 թ. Հայաստանի հյուսիսում Աշոցքի 7 բալանոց երկրաշարժը:

 

Վերջին քսանամյակում Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) նկատվում է երկրակեղեւի սեյսմիկ ակտիվացում, որն ուղեկցվում է ավերիչ երկրաշարժերով: (Թուրքիայի` 1983 թ., 1992 թ.,1997 թ., 1999 թ.), Իրանի` 1990 թ.,1992թ.,1997 թ.,1998 թ.,1999 թ., Վրաստանի 1992թ., Հայաստանի 1988 թ.): Մասնագետների կանխատեսումներով վերոհիշյալ տարածքներում ցանկացած պահի հնարավոր է ավերիչ երկրաշարժ:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`