Ջրհեղեղներ
Այլ
տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները
բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր
ջրածածկումներ են։
Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։
Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։
Ջրհեղեղի
հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը,
պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ
բնական երեւույթները։
Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։
Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ 1997 թթ.։
Մասնավորապես
հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ
անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։
Ջրհեղեղը
վնասում է արդյունաμերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով
դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն
ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։
Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։
Էլեկտրամատակարարումն
ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։
Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով
պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու
թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։
Խոշոր
ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր,
քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։
Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։
Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։
Վարարում,գետավարարում
Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։
Սողանք
Սողանքը
երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում
հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ
տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում,
գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է
հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման
պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի)
բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ
ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում
անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի
հեռացումն է։
Հայաստանի Հանրապետությունում կա տաnμեր չափերի ավելի քան
3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար
տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին,
Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ
բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան,
Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային
երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին
հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք
դրամ։
Սելավ
Սելավը կարճաժամկետ եւ բուռն
ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի
ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ
սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ
անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության
պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանում հսկայական քանակությամբ
բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ 75 տոկոսը)։ Սելավները
հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու
ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը
կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի
վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն
տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է
այս վտանգավոր երկրաբանական երեւույթից։
Քարաթափում
Բեկորների
կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման
ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։ Բացի այդ,
քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ
տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների
ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար
քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։
Ձնահյուս
Ձյան
ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը)
լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում,
որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության
կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա
բնական միջավայրին։
Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են
Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։
Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50 տոկոս),
փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8
տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) եւ անձրեւները (6,4
տոկոս)։
Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլն։
Փոշեփոթորիկ
Փոշեփոթորիկն
ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի
տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ու
լյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերում։ Հերկած տարածքներում
առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։
Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ
ճիշտ ագրոտեխնիկան։
Մրրիկ
Շատ ուժեղ
(արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է
մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը,
խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են
ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու
ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։
Հայկական
լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։
Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ
հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Փոթորիկ
Անսովոր
ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար
ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին
երկրաշարժն է։ Փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվում, ստանում տաnμեր
ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր եւ քանդում թեթեւ
շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում
դաշտերը, կոտրում եւ արմատախիլ անում ծառերը։
Մրրիկ
Շատ
ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն
առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման
գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում
առաջանում են ալիքներ։ Թեպետ մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի
ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը
լուրջ վտանգ է պարունակում։
Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների
ուղղությունները μավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան
տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության
քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Քամու հատուկ ռեժիմ ունի Սեւանա
լիճը։ Սեւանի գոգավորության հյուսիսում քամիների ուժեղացումը դիտվում է
արեւմտյան եւ նույնիսկ հյուսիսային քամիների դեպքում։
Հյուսիսային
քամիները, որոնք առաջանում են փոքր Սեւանի վրա, Հրազդանի հովտով հասնում
են մինչեւ Երեւան եւ ունեն ուժեղ արտահայտված օրական ընթացք։ Քամու
ուժգնությունը առավելագույն չափերի է հասնում ժամը 16-17-ն ընկած
հատվածում։
Ուժեղ քամիներով օրերի առավելագույն քանակը կազմում է
Սեւանում՝ 57, Երեւանում՝ 71, իսկ Սիսիանի լեռնանցքում՝ 132։ Այն
վայրերում, որտեղ զարգացած է օդի լեռնահովտային շրջանառությունը, ուժեղ
քամիները դիտվում են հիմնականում ամռանը (Արարատյան հարթավայր եւ Արագածի
հարավային լանջեր)։
Քամու ուժգնությունը կախված է նրա տեւողությունից։
Տարվա ընթացքում ուժեղ քամիների ընդհանուր տեւողությունը կազմում է
Սեւանում՝ 117 ժամ, Երեւանում՝ 86 ժամ, իսկ Սիսիանում՝ 141 ժամ։
Ուժեղ
քամիները Հայաստանի Հանրապետության տարածքում էական երեւույթ են եւ դրանց
դեմ անհրաժեշտ է համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացում։
Պտտահողմ, մրրկասյուն
(թաթառ)
Օդի
մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման
ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան
արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակ բարձրանում
պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր
գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ,
պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ մի քանի
կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո
(իսպաներեն)։
Փոթորկանք
Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։
Երաշտ
Երաշտը
օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը
սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում
անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է
200 միլիմետրից պակաս։
Հաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս
նախորդ տարում՝ դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի
եւ հողի խոնավության սակավությամբ։
Երաշտը, ուժեղ շոգը կարող են
ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որեւէ մարզում կամ
ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։
Երաշտի
ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է
զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ
հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու
վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։
Խորշակ
Խորշակը
խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա
տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։
Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։
Համաճարակներ
Արտակարգ
իրավիճակների, այդ թվում աղետալի բնույթի կացությունների առաջացման կարող
է հանգեցնել ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդությունների տարածումը
բնակչության, կենդանիների ու բույսերի շրջանում։ Կենդանիների մեջ
համաճարակային հիվանդության տարածումը կոչվում է էպիզոոտիա, իսկ բույսերի
եւ գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ՝ էպիֆիտոտիա։
Վարակիչ են այն
հիվանդությունները, որոնք ծագում են մարդու օրգանիզմի մեջ վարակի
յուրահատուկ հարուցիչ ներթափանցելու հետեւանքով։ Վարակիչ հիվանդությունն
երին բնորոշ առանձնահատկություններն են վարակելիությունը, այսինքն վարակի
հարուցիչի փոխանցման ունակությունը հիվանդից առողջ, ընկալունակ օրգանիզմ,
զարգացման փուլայնությունը (վարակում, ինկուբացիոն շրջան, հիվանդության
ընթացք, առողջացում), օրգանիզմի առանձնահատուկ արձագանքները (մարմնի
ջերմաստիճանի բարձրացում, իմունիտետի մշակում եւ այլն)։ Ընդունված է
առավել վտանգավոր սուր հիվանդություններ համարել ժանտախտը, խոլերան,
սիբիրյան խոցը, բնական ծաղիկը, տուլյարեմիան (սուր տենդային
հիվանդություն)։ Ժանտախտը սովորաμար սկսվում է ընդհանուր թուլությամբ,
դողէրոցքով, գլխացավով, մարմնի բարձր ջերմաստիճանով, գիտակցության
մթագնումով։
Խոլերայով հիվանդանալու նշաններն են՝ փորլուծությունը, փսխումը, ջղաձգությունը, արագ նիհարելը, մարմնի ջերմաստիճանի իջնելը մինչեւ 35oC։
Սիբիրյան խոցի դեպքում մաշկի վրա հայտնվում են քոր եկող բծեր, որոնք վերածվում են պղտոր արյան բշտիկների։
Բնական ծաղիկն ուղեկցվում է մաշկի եւ լորձաթաղանթի վրա թարախի արտադրությամբ։
Տուլարեմիային
(սուր տենդային հիվանդություն) բնորոշ են մարմնի ջերմաստիճանի հանկարծակի
կտրուկ μարձրանալը, ուժեղ գլխացավի երեւան գալն ու մկանացավը։
Ինֆեկցիոն
հիվանդությունները հատուկ վտանգ են ներկայացնում, քանի որ ունակ են արագ
զարգանալու եւ տարածվելու։ Վարակի հարուցիչը, գտնվելով հիվանդ մարդու
օրգանիզմում, ոչ միայն ժամանակի ընթացքում պահպանվում է, այլեւ
առարկաների, արտաքին միջավայրի միջոցով կամ անմիջականորեն վարակում է
հիվանդությունների տրամադիր մի այլ մարդու։ Հիվանդահարույց մանրէներ
ունենալ եւ դրանք տարածել կարող են ոչ միայն հիվանդ մարդիկ, այլեւ
հիվանդության նշաններ չդրսեւորած անձինք, այսպես կոչված՝ մանրէակիրները։
Վերջիններս շրջապատի մարդկանց համար է՛լ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան հիվանդները։
Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ
Ի՞նչ
են տեխնածին բնույթի վթարներն ու աղետները եւ որո՞նք են դրանց
տաnμերությունը։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի
ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը
սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների
ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի
ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։
Աղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։
Վթարի
եւ աղետի միջեւ կտրուկ եւ խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր
չափանիշներն են՝ վնասի մասշտաբն եւ մարդկային զոհերի առկայությունը։
Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեեւ
տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝
ավտոմոբիլային աղետ է։
Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի
եւ բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ
իրավիճակների աղբյուր ծառայել։
Ծանոթանանք դրանցից հիմնականներին։
Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ
ճառագայթային
վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր
օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է
ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն
օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ,
ինչպես նաեւ միջուկային նյութի պահպանման տեղը եւ միջուկային նյութ
փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը,
որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց,
գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի
ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։
Ճառագայթային վտանգավոր
օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով,
որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով
տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված
բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ
ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա
արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։
Ներքին ճառագայթահարումը
օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք
օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի եւ այլնի հետ։
Միջուկային
էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք
առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների
մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ
բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տեւողությունը, որը
քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման
սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի
աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ եւ այն վթարի ընթացքում
դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։
Սիներգետիկ գործընթացներ
Բնական
աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարեն սիներգետիկուս՝
համաձայնեցված գործող)։ Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ մեկ բնական
երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթա։ Օրինակ,
երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ
երեւույթների պատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի
նստումներ։ Հաճախ ծագած բնական երեւույթն իր ավերիչ ուժով չի զիջում իրեն
հարուցած աղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիս։
Այսպես,
1920 թվականին Չինաստանի Կոնսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի
ժամանակ զանգվածաμար ակտիվացան սողանքները, որոնց հետեւանքով ավերվեցին
տասնյակ գյուղեր եւ զոհվեց 100 հազար մարդ։ Հաճախ սիներգետիկ աղետի
գումարային վնասը գերազանցում է նրա աղետալի գործընթացները կազմող
յուրաքանչյուր երեւույթի պառճառած վնասների գումարը՝ դրանց առանձին (ոչ
սիներգետիկ) զարգացման դեպքում։ Էլ ավելի մեծ վտանգ է
ստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտը։
Բնական
աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության
մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի
հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել
Բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական
ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ,
վառելիքի եւ վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր եւ
այլն։ Ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքներում արդյունաբերական
օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային
աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝ հրդեհներ,
պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ եւ ողողումներ։ Արդյունքում
աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա
միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ
ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որեւէ
մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են եւ այս եւ մյուս աղետը
միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
Նույնիսկ բարձր տեխնոլոգիական
ստանդարտներով եւ խիստ շինարարական պահանջներով երկրներում բնական
աղետների ժամանակ տեխնիկական վթարների կանխումը քիչ հավանական է
համարվում։ Ասածի հավաստում կարող են ծառայել Ճապոնիայում տեղի ունեցած
երկրաշարժերի օրինակները։
Նիագատում տեղի ունեցած երկրաշարժը (1964 թ.
հունիս), որ տեւեց ընդամենը 15 վայրկյան, քաղաքին հսկայական վնաս
պատճառեց։ Շատ շենքեր ու շինություններ կորցրեցին կայունությունը եւ
փլվեցին։ Բայց դրանով աղետը չավարտվեց, որովհետեւ սկսվեցին եւ գրեթե 3 օր
մոլեգնեցին զանգվածային հրդեհներ նավահանգստում, որտեղ տեղավորված էին
նավթավերամշակման ձեռնարկությունն
երն ու նավթի պահեստարանները։ Դրանց
մարումը դժվարացավ, քանի որ նավահանգիստ տանող ճանապարհները, կամուրջներն
ու մերձատար ուղիները երկրաշարժն ավերել էր։
Դրա հետեւանքով կրակը
ոչնչացրեց ոչ միայն նավթաքիմիայի օբյեկտները, այլեւ ավելի քան 300 բնակելի
շենքեր։ Ինչ որ չափով նման իրավիճակ ստեղծվեց Կոբե քաղաքում։
Այստեղ
350-ից ավելի հրդեհներ ծագեցին, որոնք ոչնչացրեցին երկրաշարժից փրկված
շենքեր՝ քաղաքի խիտ բնակեցված ավելի քան 100 հեկտար տարածքի վրա։
Բայց միայն վտանգավոր բնական երեւույթները չեն ծառայում տեխնիկական ու էկոլոգիական աղետների պատճառ։
Գոյություն
ունի նաեւ հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները եւ շրջակա միջավայրի
արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ
անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը,
կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը
եւ վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը
/ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի
բարձրացման եւ ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան
գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի
պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն
ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60
տոկոսով։
Սիներգետիկ երեւույթների լայնորեն զարգացումը վկայում է
բնական, տեխնիկական եւ էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։
Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների
երեւան գալը։
Հետեւաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում
անվտանգության միասնական տեսության եւ ապահովման գործնական մեթոդների,
աղետալի երեւույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման
մշակման անհրաժեշտության հարցը։
Աշխարհում պահպանվող ռազմական վտանգը
Բնական
եւ տեխնածին սպառնալիքներից բացի, աշխարհում շարունակվում է պահպանվել
ռազմական վտանգը։ Հակառակ տարածված կարծիքի, աճում է զինված ընդհարումների
թիվը։ Այսպես, 20-րդ դարում պատերազմների հաճախականությունը 1,5 անգամ
գերազանցել է ամբոսղջ պատմության ընթացքում դրանց միջին
հաճախականությունը, իսկ դարի երկրորդ կեսին՝ 2,5։
Պատմաբանները հաշվել
են, որ վերջին հինգուկես հազարամյակի ընթացքում աշխարհում տեղի են ունեցել
մոտ 15 հազար պատերազմներ, որոնցում զոհվել է ավելի քան 3,5 միլիարդ մարդ։
Իսկ մարդկությունն իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը 292 տարի է
ապրել առանց զինված կոնֆլիկտների։
1990-ական թվականներին աշխարհում
ամեն տարի տեղի են ունեցել մոտ 35 խոշոր զինված բախումներ։ Երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո 50 տարում միջին ու փոքր պատերազմներում
ընդհանուր առմամբ զոհվել է 40 միլիոն մարդ եւ 30 միլիոնն էլ դարձել են
փախստականներ, ինչը համեմատելի է համաշխարհային պատերազմներում զոհերի ու
տուժածների թվի հետ։ Աճում է նաեւ խաղաղ բնակչության մեջ կորուստների
բաժինը։ Եթե առաջին համաշխարհային պատերազմում այդ բաժինը կազմել է 5
տոկոս, ապա երկրորդ համաշխարհայինում արդեն՝ 50 տոկոս, Կորեայում
պատերազմում՝ 84 տոկոս, Վիետնամում՝ մոտ 90։
Նշվածից հետեւում է՝ ժամանակակից պատերազմի հիմնական զոհը քաղաքացիական բնակչությունն է։