"Նյուսայնթիսթ" ամսագիրը հրապարակել է անցյալի կենսոլորտային աղետների ժամանակագրությունը։ Որոշ գիտնականների կարծիքով, կենդանի օրգանիզմները, իրենց զարգացման որոշակի ժամանակահատվածում, կերպարանափոխելով շրջակա միջավայրը, առաջ են բերում կլիմայական փոփոխություններ, որոնք էլ հանգեցնում են մոլորակի կենդանի օրգանիզիմների վերացման։ Երկրի պատմության մեջ նման կլիմայական աղետներ եղել մի քանի անգամ, եւ դրանցից մեկն էլ ընթացքի մեջ է ներկա պահին։
3,8 մլրդ տարի առաջ
Կյանքի ծագումը։
3,7 մլրդ տարի առաջ
Մեթանային ճգնաժամ
Պարզունակ բակտերիաների կենսագործուբեության արդյունքում Երկրի մթնոլորտում մեթանի կուտակումը հանգեցրեց կենդանի օրգանիզմների առաջին զանգվածային կործանման։
2,5 մլրդ տարի առաջ
Մթնոլորտում թթվածնի կուտակում
Բակտերիաները, որոնք էներգիա էին ստանում երկաթի թթվելու հետեւանքով թթվածնի արտազատման շնորհիվ, նպաստում էին մթնոլորտում թթվածնի կուտակմանը։ Թթվածինը նրանց վրա տոքսիկ ազդեցություն ունեցավ` հանգեցնելով պրիմիտիվ օրգանզիմների զանգվածային հերթական կործանման։
2,3 մլրդ տարի առաջ
Առաջին սառցակալումը
Երկրի պատմության մեջ առաջին սառցակալումը հրաբուխների հզոր ժայթքումների
հետեւանք էր։
770 մլն տարի առաջ
Երկրորդ սառցակալումը
Սառցե հաջորդ ժամանակաշրջանը զուգորդվում էր սառույցների տարածմամբ` ընդհուպ մինչեւ հասարակածային լայնություններ։ Երկրի շատ անկյուններում Համաշխարհային օվկիանոսը սառեց մինչեւ 1 կմ խորությամբ։ Տրոպիկական
լայնություններում ջերմաստիճանը հասնում էր -40 0C ։
443 մլն տարի առաջ
Զանգվածային ոչնչացումը Օրդովիկյան ժամանակահատվածում (495-443 մլն տարի առաջ)
Օրդովիկյան ժամանակահատվածում զանգվածային ոչնչացման հիմնական հիպոթեզները մի քանիսն են` սկսած Երկրի վրա տիեզերական գամմա-ճառագայթումից մինչեւ զանգվածային լեռնագոյացությունը։
364 մլն տարի առաջ
Զանգվածային ոչնչացումը Դեւոնում
Կենդանի օրգանիզմների զանգվածային ոչնչացման պատճառ է համարվում ինչպես Պանգեա գերմայրցամաքի առաջացումը, այնպես էլ C02-ի նվազումը` բույսերի ֆոտոսինթեզի ակտիվության հետ կապված։ Բուսական օրգանիզմներում ներդրված թթվածինը` տեկտոնական գործընթացների օգնությամբ դուրս մղվեց շրջապտույտից։
350-300 մլն տարի առաջ
Քարածխային սառցակալում
Ենթադրություն կա, որ ցրտելու պատճառը բուսականության կողմից մեծ քանակությամբ ածխածնի արտազատումն էր։ Հինավուրց բույսերի բուսական լիգնինը խոչընդոտում էր օրգանական նյութերի փտմանը եւ նպաստում էր ածխաջրածինների արտազատմանն ու ածխի, նավթի ու գազի պաշարների հետագա առաջացմանը։
Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության նվազումը հանգեցրեց ջերմաստիճանի գլոբալ իջեցման եւ կենդանի օրգանիզմների մեծ քանակի ոչնչացման։
251 մլն տարի առաջ
Պերմա-տրիասական զանգվածային ոչնչացում
Երկրի կենսոլորտի խոշորագույն աղետ, որը ուղեկցվել է մոլորակի կենդանի օրգանիզմների գրեթե 95% ոչնչացմամբ։
Աղետի պատճառների վերաբերյալ ենթադրությունները շատ են` երկնաքարի անկումից մինչեւ հրաբուխների հզոր ժայթքումներ։
200 մլն տարի առաջ
Տրիասո-յուրյան ոչնչացում
Աղետի պատճառների վերաբերյալ ենթադրությունները գրեթե նույնն են` երկնաքարի անկում, հրաբուխների հզոր ժայթքումներ եւ այլն։
183 մլն տարի առաջ
Տոարյան ոչնչացում
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմների զանգվածային ոչնչացման պատճառ է համարվում Կանադայի հյուսիսում 5 կմ շառավղով երկնաքարի անկումը ("Քվեբեկի աչք")։
145 մլն տարի առաջ
Ոչնչացում Յուրայի ժամանակաշրջանի ավարտին
Որպես հիմնական պատճառ նշվում է երկնաքարի հերթական անկումը։
93 մլն տարի առաջ
Սենոմանաթուրոնյան ոչնչացում
Կավճային ժամանակշրջանի Սենոմանաթուրոնյան ոչնչացումը, հիպոթեզներից մեկի համաձայն, տեղի է ունեցել ստորջրյա հրաբուխների հզոր ժայթքումների հետեւանքով, որոնք առաջացրել են Համաշխարհային օվկիանոսի "թթվեցում"։
55 միլիոն տարի առաջ
Պալեոցենո-էոցենովյան ժամանակաշրջան
Այդ զանվածային կործանումը տեղի է ունեցել, երբ ուշպալեոցենովյան ջերմաստիճանը հասել է մաքսիմումի։ Ենթադրաբար, Երկրի միջին ջերմաստիճանի արագ աճը տեղի է ունեցել մթնոլորտում մեթանի մեծ կուտակման պատճառով։
Ներկա ժամանակ
Ներկայի կենդանի օրգանիզմների զանգվածային ոչնչացում
Մարդու տնտեսական գործունեության հետեւանքով կենդանի օրգանիզմների մեծ թվի վերացումն իր հետքը կթողնի Երկրի պատմության մեջ։ Մարդու մեղքով Երկրի երեսից արդեն անհետացել են տասնյակ տեսակներ։ Առաջիկա 150 տարիների ընթացքում կվերանա կաթնասունների կեսը։
500 տարի անց
Բույսերի զանգվածային ոչնչացում
Արեւն աստիճանաμար կվերածվի կարմիր հսկայի ու կսկսիբ"այրել" ամեն մի կենդանի բան։
515 մլն տարի հետո
Մթնոլորտը կկորցնի թթվածինը։
1 միլիարդ տարի հետո
Կյանքը կանհետանա Երկրի վրայից։