ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Ջրահեղձման ողբերգական դեպքեր

Հայաստանում բավական շատ են լինում ջրահեղձման ողբերգական դեպքեր։ Դուք ինքներդ էլ երեւի հաճախ լսում եք Սեւանա լճում եւ այլ ջրավազաններում մարդկանց ջրահեղձվելու մասին։
Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նա։ Նույնիսկ լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառով։


Ի՞նչ անել


Պատահարը գնահատելու համար եղեք զգոն եւ ուշադիր ցանկացած արտասովոր նշանի նկատմամբ։ Դուք կարող եք նկատել լողորդի տարօրինակ վարքագիծը, լսել նրա ճիչը կամ ջրի հանկարծակի ճողփյուն։ Հաշվի առեք, որ ջրում խեղդվող մարդկանց մեծ մասն օգնություն կանչել չի կարողանում։ Նրանք ամեն ինչ անում են գլուխը ջրի մակերեսին պահելու համար։ Ուշադիր եղեք, եւ եթե տեսնում եք որեւէ մեկին, որը ջրում տարօրինակ շարժումներ է կատարում կամ փորձում է լողալ եւ առաջ չի գնում, ապա հնարավոր է, որ նա օգնության կարիք ունի։
Պատահարը ճանաչելուց եւ գնահատելուց հետո, ինչպես յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում, գործեք զգուշորեն։ Եթե տուժածը գտնվում է ջրում, ապա առաջին հերթին փորձեք նրան օգնություն ցույց տալ առանց ջուր մտնելու։ Օգնելու նպատակով ջուր նետվելով` դուք նույնպես կարող եք տուժած դառնալ։
Քաջալերեք ջրում գտնվող տուժածին, խոսեք նրա հետ։ Հնարավոր է, որ հետեւելով ձեր հանգիստ եւ քաջալերող խորհուրդներին` տուժածն ինքնուրույն հասնի ապահով տեղ։ Հակառակ դեպքում դուք կարող եք նրան մեկնել որեւէ առարկա, օրինակ` ձող, ծառի ճյուղ, գոտի եւ այլն։ Երբ տուժածն ամուր բռնի առարկայից, մի փոքր կռացեք եւ մարմնով հետ ընկնելով՝ դանդաղ ու զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ։ Եթե ձեռքի տակ ոչ մի հարմար առարկա չունենք, պառկեք ջրավազանի եզրին եւ ձեր ձեռքը մեկնեք տուժածին։
Ձեզանից հեռու գտնվող տուժածին փրկելու համար կարելի է նրա կողմը նետել ջրի մակերեսին լողացող որեւէ առարկա` պարանով կապած։ Օրինակ` փրկարար օղակ, կիսով չափ ջրով լցված պլաստմասսայե տարողություն, անվադող եւ այլն։
Կանգնեք նետող ձեռքի կողմի ոտքը մի փոքր հետ, իսկ մյուս ոտքով կանգնեք պարանի ծայրին։ Պարանի կեսը փաթաթած վիճակում պահեք ձեր մի ձեռքում, մյուսով նետեք առարկան` ներքեւից դեպի վեր ուղղված շարժումով։
Փրկարարական միջոցը նետեք տուժածից մի փոքր հեռու, այնուհետեւ քաշելով բերեք նրան մոտ։ Ասեք տուժածին, որ ամուր բռնվի դրանից։ Երբ տուժածն ամուր կառչի առարկայից, մարմնով հետ ընկնելով դանդաղ եւ զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղ։
Որոշ դեպքերում, եթե համոզված եք, որ ջուրը ծանծաղ է եւ կանգնած վիճակում չի ծածկում ձեր գլուխը, տուժածին փրկելու համար կարող եք մտնել ջուրը։ Գտնվելով ջրի մեջ՝ դարձյալ ավելի ապահով է տուժածին որեւէ առարկա մեկնելը։ Աշխատեք այնպես անել, որ առարկան լինի ձեր եւ տուժածի միջեւ, որպեսզի վերջինս չկառչի ձեզնից։
Եթե կարող եք տուժածին հասնել, եւ եթե նա երեսնիվայր է պառկած ջրի մեջ, զգուշորեն շրջեք նրան եւ թեւատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով տեղափոխեք նրան ջրի միջով մինչեւ լողավազանի եզրը, հետո հանեք նրան ջրից։
Եթե կասկածում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածք, ապա ձեր հիմնական խնդիրը տուժածի դեմքը ջրից դուրս պահելն ու գլխի եւ ողնաշարի շարժումները կանխելն է։ Այդ նպատակով զգուշորեն բռնեք նրա բազուկներից, վեր բարձրացրեք ձեռքերը գլխի երկայնքով։ Տուժածի ձեռքերը գլխին սեղմելով` նրան շրջեք երեսով դեպի վեր։ Մի ձեռքով պահեք տուժածի գլուխը բազուկների միջեւ, իսկ մյուս ձեռքը անցկացրեք ազդրերի տակով։ Աշխատեք տուժածի մարմինը պահել հորիզոնական դիրքով՝ դեմքը ջրից դուրս։ Մինչեւ օգնության ժամանումը պահեք տուժածին ջրի մեջ այս դիրքում։
Տուժածին ափ հանելուց հետո շնչուղիներից ջրի եւ այլ հեղուկների արտահոսքն ապահովելու համար նրան շրջեք երեսնիվայր, այնուհետեւ զննեք տուժածին եւ գործեք իրավիճակին համապատասխան։
Եթե ինքներդ եք հայտնվել խեղդվողի դերում, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, փորձեք օգնության ազդանշան տալ եւ մնալ ջրի երեսին, մինչեւ օգնությունը հասնի։
Եթե անսպասելիորեն ջուրն եք ընկել, ջրի վրա լողալու կամ ջրի մակերեսին մնալու համար հնարավոր է, որ հագուստը ձեզ խանգարի եւ այն հանելու կարիք լինի։ Սակայն որոշ դեպքերում կարող եք օգտագործել ձեր հագուստն հօգուտ ձեզ։ Եթե ձեզ հաջողվի օդ հավաքել վերնաշապիկի ուսերի մասում, ապա փրկվելն ավելի հեշտ կլինի։ Դրա համար հանգուցեք վերնաշապիկի ստորին եզրերը կամ վերնաշապիկը դրեք անդրավարտիքի գոտու տակ։ Խորը շունչ քաշեք, գլուխը թեքեք առաջ, քաշեք վերնաշապիկը դեպի վեր եւ փչեք վերնաշապիկի բացվածքի մեջ։ Ներփչած օդը բարձրանում եւ վերնաշապիկի ուսերի հատվածում բուշտ է առաջացնում, որն օգնում է ձեզ մնալ ջրի մակերեսին։


Կանխարգելում



Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետեւյալ կանոները։
Երեխաներին մի թողեք ջրի մոտ առանց հսկողության։
Միշտ ձեռքի տակ ունեցեք փրկարար լողունակ միջոցներ։
Երբեք մենակ ջուր մի մտեք եւ միայնակ մի լողացեք, ինչքան էլ հիանալի լողորդ լինեք։
Ջրի մոտ գտնվելիս ոգելից խմիչքներ մի՛ օգտագործեք։
Լողալու ընթացքում կատակներ մի արեք՝ իրար մի քաշքշեք, փորձեք սուզել եւ այլն։ Նման կատակները հաճախ դժբախտ պատահարների պատճառ են դառնում։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`