ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Յուրահատուկ վնասվածքներ

Այսօր մենք կխոսենք մի շարք յուրահատուկ վնասվածքների մասին։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում առաջին օգնության ցուցաբերման ժամանակ կիրառվում են սովորական վեքերից տարբերվող յուրահատուկ քայլեր։


Անդամահատություն

 
Առաջին հերթին եկեք խոսենք անդամահատության մասին։ Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավական ուժեղ լինել եւ պոկել մարմնի որեւէ մասը, օրինակ՝ մատը։ Նման վերքերն անվանում են անդամահատված վերքեր։ Փայտ կոտրելիս կամ սղոցով աշխատելիս մի փոքր անզգուշությունը կարող է բերել անդամահատության։ Անդամահատությունը հաճախ է հանդիպում նաեւ հաստոցների մոտ աշխատելիս։
Ձեզ կարող է թվալ, որ այս դեպքում արյունահոսությունը պետք է որ ուժեղ լինի։ Սակայն վնասված հատվածում արյունատար անոթներն արագ կծկվում են՝ նվազեցնելով արյան արտահոսքը։ Իհարկե, վնասվածքը կարող է շատ սարսափելի տեսք ունենալ։ Տուժածն ինքը կարող է խուճապի մատնված լինել։ Սակայն իմացեք. որքան շուտ ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն, այնքան մեծ կլինի տուժածի անդամահատված օրգանը վերականգնելու հավանականությունը։


Ի՞նչ անել


Օգնություն ցուցաբերելիս նախ հոգացեք տուժածի մասին։ Վիրակապեք եւ դադարեցրեք արյունահոսությունը։ Միաժամանակ հանգստացրեք տուժածին։ Օգնեք նրան ընդունել հարմար դիրք՝ նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
Արյունահոսությունը դադարեցնելուց հետո անմիջապես անդրադարձեք անդամահատված օրգանին, քանի որ ճիշտ խնամքի դեպքում, ինչպես նշեցինք, հնարավոր է, որ հիվանդանոցում վերականգնեն վնասված հատվածի ամբողջականությունը։
Գտեք անդամահատված մասը, փաթաթեք մանրէազերծ անձեռոցիկով եւ դրեք պլաստիկ տոպրակի մեջ։ Տոպրակի մեջ որոշ քանակությամբ օդ ներփչեք, փակեք այն եւ տեղադրեք սառույցի կտորներով ու ջրով լցված մեկ այլ պարկի կամ որեւէ անոթի մեջ։ Սառը միջավայրը դանդաղեցնում է հյուսվածքների մահացումը։ Բացառեք անդամահատված մասի անմիջական շփումը սառույցի եւ ջրի հետ։
Թղթի վրա նշեք տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը եւ ամրացրեք այն տոպրակին։
Անպայման ահազանգեք շտապօգնություն եւ հավաստիացեք, որ մարմնի անդամահատված մասը տուժածի հետ տարվում է հիվանդանոց։


Օտար մարմին վերքի մեջ


Լինում են դեպքեր, երբ վերքը առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքներ, մնում է վերքի մեջ։


Ի՞նչ անել


Եթե օտար մարմինը շատ փոքր է, օրինակ՝ մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ, ապա հեռացրեք օտար մարմինները վերքի միջից, նոր միայն մշակեք վերքը որպես սովորական վերք։
Վերքի մեջ խոշոր օտար մարմնի դեպքում անհրաժեշտ է վերքի մեջ անշարժացնել այն, որպեսզի կանխեք փափուկ հյուսվածքների հետագա վնասվելը։ Այս դեպքում օտար առարկան չի կարելի տեղաշարժել կամ հանել վերքից, քանի որ այն հանելիս արյունահոսությունը կուժեղանա։ Բացի այդ, օտար մարմինը վնասում է հյուսվածքներն ինչպես մտնելիս, այնպես էլ դուրս գալիս։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ օտար մարմինը գտնվում է այտի մեջ։ Այդ դեպքում փորձեք զգուշորեն հեռացնել օտար մարմինը եւ այնուհետեւ ծածկեք վերքը՝ անձեռոցիկ տեղադրելով նաեւ այտի ներքին մակերեսին։
Անշարժացնելու համար օտար մարմնի շուրջը զգուշորեն մանրէազերծ անձեռոցիկներ տեղադրեք՝ վերքի եզրերը սեղմելով ու մոտեցնելով իրար։ Այնուհետեւ անձեռոցիկների վրայից պետք է տեղադրել փափուկ ներդիրներ՝ օրինակ ծալված գործվածքի կտորներ կամ փաթութային վիրակապի (բինտի) գլանակներ։ Որպես ներդիր կարող եք օգտագործել նաեւ եռանկյունաձեւ վիրակապից կամ որեւէ գործվածքի ժապավենից պատրաստված օղակաձեւ վիրակապ, որի ներքին տրամագիծը պետք է մի փոքր գերազանցի օտար մարմնի չափը։
Վիրակապելով ամրացրեք օտար մարմնի շուրջը դրված անշարժացնող օղակաձեւ կամ փաթութային վիրակապերը։ Եթե օտար մարմնի ծայրը բաձր է, վիրակապելիս այն չպետք է ծածկվի։ Աշխատեք վիրակապման ընթացքում չշարժել օտար մարմինը։
Ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին տեղափոխեք հիվանդանոց։


Հյուսվածքների երկարատեւ ճզմում

 
Փափուկ հյուսվածքների վնասվածքների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում հյուսվածքների երկարատեւ ճզմումը։
Այսպիսի վնասվածքներ սովորաբար հանդիպում են երկրաշարժերի, փլուզումների ժամանակ, երբ տուժածի մարմնի որեւէ մասը (սովորաբար վերջույթը) մեկ ժամից ավելի մնում է ծանր առարկայի տակ։
Նման դեպքերում տուժածի մեջ զարգանում է երկարատեւ ճզմման համախտանիշ։ Այն նաեւ հայտնի է վնասվածքային տոքսիկոզ կամ կրաշ սինդրոմ անունով։ 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո փլատակների տակ մնացած շատ-շատերը մահացան այս վնասվածքից։ Եթե մարդիկ կարողանային ճիշտ օգնություն ցույց տալ այդ դեպքում, հարյուրավոր մարդիկ կփրկվեին։
Երկարատեւ ճզմման եւ տվյալ հատվածի արյունամատակարարման դադարեցման հետեւանքով վնասվում են մկանների բջիջները եւ նրանցից արտազատվում են քայքայման արգասիքներ։ Ճնշող առարկան հեռացնելուց հետո այդ արգասիքներն անցնում են արյան մեջ, առաջացնում երիկամների գործունեության լուրջ խանգարում, որը բերում է մարմնի ընդհանուր թունավորման։
Ծանր առարկայի ընկնելուց կես ժամից մեկ ժամ հետո տուժածի վնասված հատվածի զգայունությունը խանգարված է լինում, նա զգում է թմրածություն, ընդարմացում։
Ճնշող առարկան հեռացնելուց մոտ կես ժամ հետո վնասված հատվածն այտուցվում է, եւ ի հայտ են գալիս կապտուկներ, հեղուկով լցված բշտեր։ Մաշկի վրա երեւում են ճզմվածության հետքեր։ Վնասված վերջույթում անոթազարկը չի շոշափվում, զգայունությունը բացակայում է։ Տուժածը չի կարողանում շարժել վնասված մասը։ Կարող են ի հայտ գալ շոկի նշաններ։


Ի՞նչ անել

Ապահովեք տուժածի շնչուղիների անցանելիությունը, քանի որ փլատակներում հողն ու փոշին կարող են լցվել տուժածի բերանը։ Մինչեւ տուժածին ճնշող առարկայի տակից ազատելը վնասված հատվածից վերեւ տեղադրեք լարան։
Որպես կանոն, վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային վնասվածքի դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր՝ բազկի վրա, իսկ ստորին վերջույթի վնասվածքի դեպքում՝ ծնկից վեր, ազդրի վրա։ Լարանը պետք է տեղադրել ճնշող առարկային հնարավորին չափ մոտ։ Լարան տեղադրելու համար եռանկյունաձեւ վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձեւ վիրակապի փոխարեն կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։ Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը եւ սովորական հանգույցով այն կապեք։ Հանգույցի վրա դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց եւ կապեք։ Այնուհետեւ ոլորելով լարանը ձգեք այնքան, մինչեւ վերջույթում անոթազարկը չշոշափվի, այսինքն դադարի արյան շրջանառությունը։ Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով ամրացրեք փայտիկը։
Լարանի շնորհիվ վնասված վերջույթից քայքայման արգասիքները չեն տարածվի մարմնով մեկ։
Հիշե՛ք, այս դեպքում, որպես բացառություն, լարանը տեղադրելուց հետո չի կարելի թուլացնել։ Բաց վնասվածքների վրա անձեռոցիկներ տեղադրեք։ Վերջույթը անշարժացրեք եւ շուրջը տեղադրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Տուժածին մեծ քանակով հանքային հեղուկներ տվեք։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն։ Ցանկալի է տուժածին շտապ տեղափոխել խոշոր բժշկական կենտրոն, որը կունենա «արհեստական երիկամ» կոչվող սարքը։
Ձեր այդ գործողություններով ոչ միայն կփրկվի տուժածի կյանքը, այլեւ կմեծանա վերջույթը վերականգնելու կամ պահպանելու հավանականությունը։



    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`