ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

Հազարավոր մարդիկ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում վնասում են մկանները, հոդերը, ոսկրերը։ Այս վնասվածքները հիմնականում անփութության եւ անզգույշ շարժումների հետեւանք են։ Ժամանակին ճիշտ օգնություն չցուցաբերելու դեպքում ոսկրամկանային վնասվածքները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ եւ նույնիսկ հաշմանդամության պատճառ դառնալ։
Ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են՝ կոտրվածքը, հոդախախտը, կապանների, մկանների եւ ջլերի ձգումն ու պատռումը։
Կոտրվածքը ոսկրի ամբողջականության եւ անընդհատության խախտումն է։ Ուժեղ հարվածը, անհաջող ընկնելը, ոլորումները եւ մկանների ուժեղ կծկումները կարող են կոտրվածքի պատճառ հանդիսանալ։ Կոտրվածքները լինում են բաց եւ փակ։ Բաց կոտրվածքների դեպքում մաշկի ամբողջականությունը խախտվում է, եւ մեծ է վարակի ու արյունահոսության հավանականությունը։
Հոդախախտը հոդը կազմող ոսկրերի՝ միմյանց նկատմամբ կայուն տեղաշարժն է հոդի շարժման առանցքի նկատմամբ։ Հոդախախտը հեշտ է ճանաչել, քանի որ այն ուղեկցվում է հոդի ձեւի զգալի փոփոխություններով։ Հոդախախտերի դեպքում մի՛ փորձեք ոսկրերը տեղը գցել։
Մկանների ու ջլերի վնասվածքների պատճառ կարող են դառնալ մեծ ուժի ազդեցությունը կամ հանկարծակի անհաջող շարժումը, օրինակ՝ անզգույշ քայլելիս ոտքի ոլորումը։ Կապանների, մկանների ու ջլերի թեթեւ ձգման ժամանակ ցավը կարող է բավական արագ անցնել, այդ իսկ պատճառով մարդիկ սովորաբար անուշադրության են մատնում նման վնասվածքները։ Սակայն մեկ-երկու անգամ վնասվելուց հետո այդ հյուսվածքները կորցնում են իրենց ամրությունը, եւ դա մեծացնում է նրանց կրկին վնասվելու հավանականությունը։


Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել 


Բոլոր ոսկրամկանային վնասվածքների ժամանակ տուժածը գանգատվում է ցավից, որն ուժեղանում է վնասված հատվածը շարժելիս։ Տուժածը կարող է ասել ձեզ, որ ընդհանրապես չի կարող շարժել վերջույթը։ Վնասված մասի մաշկի գույնը փոխվում է եւ այտուցվում։ Այտուցը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար։ Սկզբնական շրջանում մաշկը կարմրում է, որոշ ժամանակ անց այն դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, առաջանում է կապտուկ։ Հնարավոր է, որ լինի վնասված մասի ձեւի փոփոխություն։ Համեմատելով վնասված մասը չվնասված կողմի հետ՝ դուք կկարողանաք հայտնաբերել ձեւափոխությունը։ Կարող եք տեսնել անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ։ Երբեմն հնարավոր է, որ փոխվի վնասված վերջույթի երկարությունը. այն կարող է առողջ վերջույթից ավելի կարճ կամ երկար լինել։
Որոշ դեպքերում անմիջապես կարող եք ճանաչել կոտրվածքը՝ տուժածն ինքը կարող է վնասվածքը ստանալու պահին լսել ոսկրի կոտրվելու ձայնը, կամ տեսնել վերքից դուրս ցցված ոսկրեր, լսել ոսկրի բեկորների՝ միմյանց հպվելու խրթխրթոցը։


Ի՞նչ անել


Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։
Գնահատեք տուժածի վիճակը եւ անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին հասցրեք հիվանդանոց։
Եթե կա արտաքին արյունահոսություն, ապա առաջին հերթին դադարեցրեք այն, սակայն անմիջապես կոտրվածքի վրա ճնշում մի՛ գործադրեք։ Ուժեղ արյունահոսության դեպքում սեղմեք սեղմման կետերը։ Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար վերքը ծածկեք մաքուր վիրակապական անձեռոցիկով։
Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Սովորաբար տուժածն ինքը վնասված վերջույթը պահում է իրեն ամենահարմար դիրքում։ Հանգստացրեք տուժածին։
Սառեցրեք վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Վնասված մասի սառեցումը նպաստում է ներքին արյունահոսության, այտուցի եւ ցավի նվազեցմանը։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների ժամանակ անհրաժեշտ է տեղադրել սառը թրջոցներ կամ սառցապարկ, բացառությամբ բաց կոտրվածքի։ Տեղադրվող սառը թրջոցներն անհրաժեշտ է պարբերաբար փոխել կամ զգուշորեն սառը ջուր լցնել դրանց վրա։ Սառցապարկ պատրաստելու համար սառույցի կտորները դրեք որեւէ գործվածքի կամ պլաստիկ տոպրակի մեջ։ Մաշկի եւ սառցապարկի միջեւ միշտ դրեք որեւէ սրբիչ կամ գործվածքի կտոր։ Սառույցը դրեք յուրաքանչյուր ժամը մեկ 15 րոպեով՝ 24-48 ժամվա ընթացքում։
Ոսկրամկանային վնասվածքների դեպքում անհրաժեշտ է անշարժացնել վնասված մասը։ Դրա շնորհիվ նվազում է ցավը, կանխվում վնասվածքի շրջանի փափուկ հյուսվածքների հետագա վնասումը։


Անշարժացում 


Անշարժացումը բեկակալների կամ ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ վնասված մասի շարժումների սահմանափակումն է։ Այդ նպատակով կարող եք օգտագործել փայտյա, մետաղյա, ստվարաթղթե կամ պլաստմասայից պատրաստված առարկաներ, օրինակ՝ փայտի կտորներ, ծալված ամսագրեր, ոլորած ծածկոցներ, վիրակապեր եւ այլն։ Որոշ դեպքերում վնասված մասը, օրինակ ոտքը, կարող եք անշարժացնել՝ առողջ ոտքին կապելով։ Մկանների, ջլերի եւ կապանների վնասման դեպքում վնասված հատվածը կապեք առաձգական վիրակապով։
Անշարժացման շնորհիվ կանխվում է վնասվածքի բարդացումը։ Սակայն միշտ եղեք շատ զգույշ եւ ուշադիր։ Եթե անշարժացումը տուժածին ցավ է պատճառում, ավելի լավ է չկատարել այն, միայն ֆիքսեք տուժածի վնասված հատվածն այն դիրքում, որում պահում է տուժածը։ Առանց անհրաժեշտության մի շարժեք վերջույթը, մի փոխեք վերջույթի դիրքը։ Անշարժացնելիս սահմանափակեք վնասված մասից վերեւ եւ ներքեւ ընկած հոդերի շարժումները։
Անշարժացումից առաջ, հետո եւ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ստուգեք վերջույթի արյան շրջանառությունը։ Արյան շրջանառությունը խանգարված է, եթե անշարժացված վերջույթի եղունգը սեղմելուց եւ բաց թողնելուց հետո նրա գույնն արագ չի վերականգնվում, վերջույթը սառն է կամ տուժածը գանգատվում է նրանից, որ մատները թմրում են։ Եթե անշարժացումից հետո նկատում եք թվարկված նշանները, ապա մի փոքր թուլացրեք կապերը։


Վերին վերջույթի անշարժացում


Մատների ոսկրերի կոտրվածքի կամ հոդախախտի դեպքում կարող եք տեղադրել փոքր բեկակալներ, օրինակ՝ պաղպաղակի փայտիկ, եւ ամրացնել այն կպչուն ժապավենով։
Բազկի, նախաբազկի եւ ուսագոտու վնասվածքների դեպքում անհրաժեշտ է անշարժացնել ամբողջ վերջույթը։ Դրա համար կարող եք օգտագործել եռանկյունաձեւ վիրակապ կամ պարզապես սովորական գլխաշոր։ Խնդրեք տուժածին, որ վնասված ձեռքն արմունկում ծալված պահի իրանին մոտ՝ նախաբազուկը հորիզոնական դիրքով։
Եռանկյունաձեւ վիրակապն անցկացրեք ծալված ձեռքի տակով այնպես, որ նրա մի ծայրը հայտնվի առողջ ուսի վրա, իսկ գագաթը՝ արմունկի մոտ։ Վիրակապը ծալեք վնասված ձեռքի վրա եւ մյուս ծայրն անցկացրեք վնասված կողմի ուսի վրայով։
Վիրակապի ծայրերը հանգուցեք առողջ կողմի անրակի շրջանում։ Վիրակապի գագաթը ծալեք եւ ամրացրեք անգլիական քորոցի օգնությամբ կամ պարզապես հանգույց արեք։ Ժապավենաձեւ ծալված մեկ ուրիշ եռանկյունաձեւ վիրակապով փաթաթեք վնասված ձեռքը (բազկի միջին մասում) կրծքավանդակի հետ եւ հանգուցեք ծայրերը։


Ստորին վերջույթի անշարժացում


Դուք կարող եք անշարժացնել վնասված վերջույթն առողջի օգնությամբ։ Հնարավորության դեպքում ծածկոց կամ որեւէ այլ փափուկ ներդիր տեղադրեք տուժածի ոտքերի արանքում, ոսկրերի տեղաշարժից խուսափելու համար։ Առողջ ոտքը զգուշությամբ մոտեցրեք վնասված ոտքին, ծնկների եւ կոճերի տակով անցկացրեք եռանկյունաձեւ վիրակապերը։ Զգուշությամբ սահեցրեք եռանկյունաձեւ վիրակապերը վնասվածքից վերեւ եւ ներքեւ, այնուհետեւ հանգուցեք դրանք։
Սրունքաթաթային հոդի եւ ոտնաթաթի կապանների ձգման եւ պատռվածքների դեպքում դրեք ճնշող ութաձեւ վիրակապ։ Կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է տեղադրել փափուկ բեկակալներ ¥օրինակ՝ ծալած ծածկոց) եւ ամրացնել դրանք եռանկյունաձեւ վիրակապերի օգնությամբ։
Անշարժացումից հետո կարելի է բարձրացնել վնասված հատվածը սրտի մակարդակից վեր։ Մի՛ բարձրացրեք վերջույթն ազդրի կոտրվածքի դեպքում կամ եթե դա տուժածին լրացուցիչ ցավ եւ անհարմարություն է պատճառում։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`