ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Գիտակից տուժածի զննում


Շատ հաճախ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ տուժածի վիճակի մասին։ Այդ տեղեկությունները կարող եք ստանալ հենց տուժածից, նրա բարեկամներից, ընկերներից եւ կամ պարզապես դեպքի ականատեսներից։ Տուժածի զննումը կատարվում է երեք հիմնական եղանակով՝ հարցուփորձ, մանրակրկիտ զննում եւ վերահսկում։


Հարցուփորձ

Եթե տուժածն անծանոթ է, ներկայացեք եւ նրան առաջարկեք ձեր օգնությունը։ Եթե տուժածը փոքր երեխա է, ձեր գործողությունները միշտ համաձայնեցրեք նրան ուղեկցող չափահասի հետ։ Տուժածի հետ եղեք մեղմ եւ հոգատար։ Համբերությամբ լսեք նրան։ Հարցրեք տուժածի անունը եւ այդուհետ դիմեք նրան անունով. դա անմիջական մթնոլորտ կստեղծի։ Խոսելիս գրավեք այնպիսի դիրք, որ տուժածը ձեզ տեսնի։
Հարցուփորձի ժամանակ պարզեք, թե ինչ է զգում տուժածը եւ ինչ գանգատներ ունի։
Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է տուժածից ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Օրինակ` պարզեք՝ ունի արդյոք տուժածն ալերգիա որեւէ դեղամիջոցից, սննդից, միջատի խայթոցից կամ այլնից։ Հնարավոր է, որ հենց ալերգիկ ռեակցիան էլ լինի տվյալ իրավիճակի պատճառը։

Եթե տուժածը տառապում է որեւէ հիվանդությամբ, ապա պարզեք` օգտագործում է արդյոք որեւէ դեղամիջոց։ Եթե այո, ապա օգնեք ընդունել բժշկի նշանակած դեղերը։

Հարցրեք, թե վերջին անգամ երբ եւ ինչ է կերել կամ խմել տուժածը։ Դրանով կպարզեք` նրա ծարավի կամ թուլության պատճառը կապված է արդյոք սնունդ կամ հեղուկներ ընդունելու հետ, թե` ոչ։


Ցավ

Ցավը ստիպում է մեզ ուշադրություն դարձնել հիվանդությանը կամ վնասվածքին։ Երբեմն պատճառն ակնհայտ է, օրինակ՝ երբ կտրում եք ձեր մատը։ Այլ դեպքերում ցավի պատճառն ավելի դժվար է բացահայտել։ Օրինակ՝ ցավը որովայնի շրջանում կարող է թվալ մարսողության խանգարման հետեւանք, բայց իրականում սրտամկանի ինֆարկտի նշան լինել։
Որոշ դեպքերում ցավը վկայում է վիճակի լրջության մասին, իսկ այլ իրավիճակներում այն ինքնին առաջնային խնդիր է։ Ցավի զգացողության արտահայտումը որոշ չափով կախված է տուժածի անհատական առանձնահատկություններից։ Եթե տուժածը գանգատվում է ցավից, խնդրեք բնութագրել այն։ Ցավը կարող է լինել այրող, ճնշող, սուր, բութ եւ այլն։
Երբեք մի՛ անտեսեք ցավը կամ ենթադրեք, որ նրա պատճառն այնքան էլ լուրջ չէ։

Փորձեք մեղմել ցավը մինչեւ շտապօգնության ժամանումը։ Երբեմն ցավը կարելի է մեղմել միայն տուժածին հանգստացնելով եւ նրան հարմար դիրքի բերելով։

Երբ տուժածը կենտրոնացած է միայն ցավի վրա, ապա այն ավելի սուր է զգում։ Փորձեք նրան հնարավորին չափ շեղել, որի լավագույն միջոցն է նրա հետ խոսելը։ Աշխատեք խոսել բնական եւ անբռնազբոս՝ տուժածին ներգրավելով խոսակցության մեջ։ Եթե նա երեխա է, զբաղեցրեք նրան՝ ցույց տալով որեւէ հետաքրքիր տեսարան, պատմելով հեքիաթ եւ այլն։ Մի՛ շարունակեք, եթե զգում եք, որ այն, ինչ անում եք, հաճելի չէ տուժածին։


Մանրակրկիտ զննում

Տուժածի մարմինը կարելի է զննել նայելով, շոշափելով‚ կամ կարող եք խնդրել նրան շարժել մարմնի մասերը։ Այդ ընթացքում ուշադրություն դարձրեք տուժածի դեմքի արտահայտությանը, ձայնին, մաշկի վիճակին։
Տուժածի զննումը սկսեք գլխից։ Ուշադրություն դարձրեք այտուցված կամ փոս ընկած մասերին։ Մանրակրկիտ շոշափեք գլխի հատկապես մազածածկ շրջանը, քանի որ այդ մասում դժվար է նկատել վնասվածքները։ Խնդրեք տուժածին գլուխը դանդաղ թեքել աջ եւ ձախ, շարժել ուսերը։ Եթե շարժելիս տուժածը ցավ է զգում, անմիջապես դադարեցրեք այդ գործողությունը։

Կրծքավանդակը եւ որովայնը զննելիս առաջարկեք տուժածին խորը ներշնչել եւ արտաշնչել։ Հարցրեք, կան արդյոք ցավեր կրծքավանդակի կամ որովայնի շրջանում, թե` ոչ։

Այնուհետեւ շոշափեք յուրաքանչյուր վերջույթն առանձին։ Խնդրեք տուժածին շարժել սկզբում ձեռքի մատները, ապա դաստակը, արմունկը, ուսը։ Նույն հերթականությամբ զննեք նաեւ ստորին վերջույթները։


Վերահսկում

Այնպիսի կարեւոր նշաններ, ինչպիսիք են տուժածի գիտակցության խանգարումները, շնչառության, անոթազարկի փոփոխությունները, կարեւոր տեղեկություններ են տալիս տուժածի վիճակի մասին։
Մաշկի վիճակի փոփոխությունները նույնպես կարող են ձեզ որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին։



Գիտակցություն

Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր։ Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության եւ ժամանակի կողմնորոշման խանգարումները եւ այլն։



Մաշկ

Մաշկը կարող է դառնալ գունատ, կարմրած, կապտավուն եւ այլն։ Մաշկի գույնի փոփոխություններն ավելի հեշտ կարող եք հայտնաբերել տուժածի շրթունքների շրջանում։ Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով եւ համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ։ Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետեւանքով՝ թաց։


Շնչառություն եւ անոթազարկ

Նորմալ վիճակում մարդու շնչառությունը համաչափ է, անաղմուկ եւ հանգիստ։ Չափահաս մարդկանց եւ ութ տարեկանից բարձր երեխաների շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է րոպեում 14-18 շնչառական շարժում։ Երեխաների շնչառությունն ավելի արագ է։ Տուժածի շնչառությունը կարող է դառնալ աղմկոտ, մակերեսային կամ խորը, արագանալ կամ դանդաղել։ Աշխատեք տեսնել եւ լսել շնչառության յուրաքանչյուր փոփոխություն։

Իսկ հիմա անդրադառնանք անոթազարկի փոփոխություններին։ Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր եւ համաչափ։ Հանգիստ վիճակում չափահաս մարդկանց սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ։ Ութ տարեկանից փոքր երեխաների սիրտը րոպեում ավելի արագ է կծկվում, իսկ ծծկեր երեխայի մոտ լինում է 120։ Գիտակից տուժածի մոտ անոթազարկի փոփոխությունները կարող եք զգալ՝ շոշափելով այն տուժածի ճաճանչային զարկերակի վրա։  Անոթազարկը կարող է լինել անկանոն, թույլ կամ դժվար շոշափվող։ Այն կարող է լինել չափազանց արագ կամ դանդաղ։

Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի։ Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`