ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Արյունահոսություն

Առօրյա կյանքում շատ հաճախ են հանդիպում վնասվածքներ, որոնք ուղեկցվում են արյունահոսությամբ։ Բարեբախտաբար արյունահոսությունները լինում են թույլ, հեշտ դադարեցվող եւ չեն պահանջում բժշկական միջամտություն։ Բայց երբեմն արյունահոսության դադարեցման հասարակ քայլերի չիմացությունը մարդու կյանք է արժեցել։
Մարդու մարմինն առանց հետագա բարդությունների կարող է կորցնել մինչեւ 10 տոկոս արյուն։ Չափահաս մարդու մոտ դա կազմում է մոտ 350-500մլ։ Այս ծավալից ավելին կյանքի համար վտանգավոր է։


Արտաքին արյունահոսություն


Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։
Արյունահոսություն ունեցող տուժածը սովորաբար լինում է տագնապած, անհանգիստ, իսկ մեծ քանակով արյան կորստի դեպքում տուժածը լինում է թույլ, ունենում է գլխապտույտ։ Նրա անոթազարկն արագանում է, դժվար է շոշափվում, հաճախանում է նաեւ շնչառությունը։ Փոխվում են տուժածի մաշկի գույնն ու վիճակը՝ այն գունատվում է, դառնում սառը, կարող է կապտավուն երանգ ստանալ։ Տուժածի տեսողությունը մթագնում է, նա ուժեղ ծարավ է զգում։


Ի՞նչ անել


Արյունահոսության դեպքում արյան տեսքը շատերին խուճապի է մատնում, եւ վերքը թվում է ավելի սարսափելի, քան կա իրականում։ Խուճապի մի՛ մատնվեք. վախն ու հուզմունքը վատ օգնականներ են։ Հանգստացրեք նաեւ տուժածին, շեղեք նրա ուշադրությունը։
Ուժեղ արյունահոսությունը դադարեցնելու համար առաջին հերթին ուղղակի ճնշում գործադրեք՝ ձեռքի ափով սեղմեք վերքը։ Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ կամ մաքուր գործվածքի կտոր, օրինակ՝ արդուկած թաշկինակ։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա եւ լրացուցիչ ճնշում գործադրեք։ Չի կարելի վերքի վրայից հեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա կբերի մակարդուկի պոկվելուն, եւ դադարած արյունահոսությունը կարող է վերսկսվել։
Վիրակապեք վերքը փաթույթային վիրակապի (բինտ) օգնությամբ։ Վիրակապի ծայրն ամրացնելու համար վերջույթի շուրջ մեկ լրիվ պտույտ կատարեք եւ շարունակեք վիրակապել՝ ամեն փաթույթով ծածկելով նախորդի 2/3-ը։ Ամրացրեք կամ հանգուցեք վիրակապի ծայրը։
Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր։ Դա կնպաստի արյունահոսության նվազեցմանը։
Եթե արյունահոսությունը դեռ չի դադարել եւ վիրակապը ներծծվում է արյունով, ապա վերքի շրջանում տեղադրեք նոր անձեռոցիկ, բինտի գլանակ կամ այլ գործվածք եւ ճնշումով վիրակապեք։ Այն ամրացրեք։ Վիրակապը դնելուց հետո պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը վիրակապից ներքեւ։ Դրա համար սեղմեք եղունգը մինչեւ այն սպիտակի։ Եթե եղունգը բաց թողնելուց հետո նրա գույնն արագ չի վերականգնվում, նշանակում է` վիրակապը չափից ավելի ձիգ է, եւ արյան շրջանառությունը խանգարված է։ Արյան շրջանառության խանգարման մասին է վկայում նաեւ վիրակապված վերջույթում անոթազարկի բացակայությունը, մատների սառնությունը, մատները շարժելու անկարողությունը։ Վիրակապված վերջույթի արյան շրջանառությունը միշտ համեմատեք առողջ կողմի հետ։
Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է ճնշում գործադրել սեղմման կետերում։
Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի հատվածներ են, որտեղ հնարավոր է հիմնական սնուցող զարկերակը սեղմել ոսկրին՛ դրանով իսկ խիստ նվազեցնելով մարմնի համապատասխան մասում արյունահոսությունը։ Նկարում դուք տեսնում եք մի շարք սեղմման կետեր, որոնց վրա ճնշում գործադրելով կարող եք համապատասխան մասում արյունահոսությունը դադարեցնել։ Դրանք այն հատվածներն են, որտեղ դուք շոշափում եք անոթազարկը։
Գլխի շրջանում արյունահոսության դեպքում կարող եք սեղմել քնային զարկերակը, սակայն հիշեք, որ չի կարելի 2 քնային զարկերակները սեղմել միաժամանակ։
Վերին վերջույթի արյունահոսության դեպքում սեղմելով բազկի միջին մասը՝ դուք կարող եք փակել բազկային զարկերակը։
Ստորին վերջույթի ուժեղ արյունահոսության ժամանակ աճուկային մասում բռունցքով սեղմեք ազդրային զարկերակը։
Եթե տուժածը շատ արյուն է կորցրել կամ չեք կարողանում դադարեցնել արյունահոսությունը, ահազանգեք շտապ օգնություն։


Վարակի կանխարգելումը


Արյունահոսության դադարեցման ընթացքում վարակի ներթափանցումը կանխելու նպատակով խուսափեք արյան հետ անմիջական շփումից, հագեք մանրէազերծ (ստերիլ) ձեռնոցներ կամ օգտագործեք այլ պաշտպանիչ միջոցներ՝ օրինակ պոլիէթելենե տոպրակ։ Եթե տուժածն ի վիճակի է, խնդրեք նրան, որ ինքը սեղմի վերքը։ Այն սեղմեք մանրէազերծ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որեւէ մաքուր գործվածքով։ Վերքը մշակելուց առաջ եւ հետո օճառով լվացեք ձեռքերը։ Խուսափեք վերքին դիպչելուց։


Ներքին արյունահոսություն


Ներքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Ներքին արյունահոսություն առաջանում է կոտրվածքների, ծանր վնասվածքների հետեւանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել եւ այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Որովայնի խոռոչում գտնվող օրգանները (փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել եւ արյունահոսել իրանին հասցված բութ հարվածից։
Ներքին արյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ (թուլություն, գլխապտույտ, հաճախացած անոթազարկ, գունատություն) ենթադրվող ներքին արյունահոսության տեղում լինում է ցավ, հյուսվածքների պնդացում, այտուցվածություն, մաշկի գույնի փոփոխություն։


Ի՞նչ անել


Ներքին արյունահոսության դեպքում օգնություն ցուցաբերելիս հանգստացրեք տուժածին, պառկեցրեք։ Խորհուրդ տվեք նրան չշարժվել։
Արյունահոսությունը նվազեցնելու եւ ցավը մեղմելու նպատակով՝ ենթադրվող ներքին արյունահոսության տեղում դրեք սառը թրջոց։
Դուք արդեն գիտեք, որ արյան մեծ քանակի կորուստի դեպքում տուժածն ունենում է ծարավի ուժեղ զգացում։ Սակայն ներքին արյունահոսության դեպքում տուժածին արգելվում է խմելու կամ ուտելու որեւէ բան տալ։
Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`