ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մեր օրերում գրեթե ամեն օր կարելի է լսել ճանապարհատրանսպորտային պատահարների մասին կամ դրանց ականատեսը լինել։ Այդ պատահարների հետեւանքով մահացության եւ հաշմանդամության տոկոսը շատ բարձր է։


Ի՞նչ անել

Անվտանգության ապահովում


Եթե ականատես եք ավտովթարի, եղեք շատ ուշադիր, քանի որ նման իրավիճակներում դեպքի վայրը հաճախ վտանգավոր է։ Ավտովթարի դեպքում տարածքը կարող է լինել պայթունավտանգ‚ կամ շարունակվող երթեւեկության արդյունքում՝ առաջանալ նոր բախումներ։ Եթե դուք մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն ապահով հեռավորության վրա։ Եթե վթարը տեղի է ունեցել երթեւեկելի վայրում, ապա մեքենաների հետագա բախման վտանգը կանխելու նպատակով‚ վթարից որոշ հեռավորության վրա‚ տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ շրջապատող անձանց խնդրեք փակել երթեւեկությունը։ Ներկաներից որեւէ մեկին ուղարկեք ահազանգելու։ Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դա կարող է հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ։

Մանրամասն զննեք դեպքի վայրը։ Վտանգավոր նյութեր փոխադրող մեքենաների վրա լինում են հատուկ վահանակներ։

Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգի ժամանակ շտապօգնության կամ վթարային ծառայության հերթապահին մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա պատկերվածի եւ գրվածի մասին։


Օգնություն տուժածներին


Մոտենալով մեքենային՝ առաջին հերթին անջատեք շարժիչը եւ քաշեք ձեռքի արգելակը։ Համոզվելով, որ ավտովթարի վայրն անվտանգ է, տուժածին զննեք եւ օգնություն ցուցաբերեք մեքենայի մեջ, խուսափեք ավելորդ շարժումներից եւ անցանկալի տեղափոխությունից։ Մեքենաների բախման ժամանակ կտրուկ շարժման հետեւանքով տուժածներից շատերը ստանում են ողնաշարի վնասվածք‚ եւ մինչեւ տուժածին տեղափոխելը ցանկալի է անշարժացնել նրա պարանոցը։ Դրա համար կարող եք ձեռքի տակ եղած միջոցներից պատրաստել "օձիք"։

"Օձիքը" տեղադրեք տուժածի կզակի տակ, փաթաթեք պարանոցի շուրջը, ծայրերը հետ բերեք եւ կապեք կզակի տակ։ "Օձիքը" տեղադրելիս ցանկալի է, որ որեւէ մեկը պահի տուժածի պարանոցը եւ գլուխը։
Սակայն, եթե դեպքի վայրում կա վտանգ, օրինակ, եթե նկատում եք վառելիքի արտահոսք, զգում բենզինի կամ գազի հոտ, կամ էլ վթարի հետեւանքով մեքենայի առաջամասը խիստ ձեւախախտված է, ապա պետք է արագ կողմնորոշվել եւ տուժածներին տեղափոխել ավտոմեքենայից կամ այդ տարածքից։ Տուժածին տեղափոխեք նաեւ այն դեպքում, երբ չեք կարող առաջին օգնությունը կազմակերպել մեքենայի մեջ, օրինակ, եթե տուժածն անգիտակից է։

Եթե տուժածը կապել է ամրագոտի, արձակեք այն։ Զգուշությամբ հանեք տուժածի ոտքերը ոտնակներից։ Թիկունքի կողմից գրկեք տուժածի իրանի ստորին մասը եւ բռնեք նրա գոտուց։ Մի ձեռքով քաշելով գոտուց, մյուսով հրելով տուժածի ծնկները՝ նրան շրջեք եւ թիկունքով հենեք ձեզ։ Այնուհետեւ‚ տուժածի մի ձեռքը արմնկում ծալեք եւ ձեր ձեռքը նրա մյուս՝ չծալված ձեռքի թեւատակով անցկացնելով՝ ամուր բռնեք ծալված ձեռքի նախաբազկից՝ ձեր բութ մատը պահելով մյուսների հետ միասին։ Ձեր մյուս ձեռքը ծալված ձեռքի թեւատակով անցկացնելով՝ բռնեք տուժածի ծնոտը։ Ծնկները ծալելով եւ մարմնով հետ ընկնելով՝ տուժածին հենեք ձեր ազդրերին։

Այնուհետեւ‚ նրան քաշելով՝ քայլեք դեպի հետ։ Ցանկալի է, որ որեւէ մեկը օգնի ձեզ եւ բռնի տուժածի ոտքերը, որպեսզի դրանք չվնասվեն մեքենայից հանելու պահին։ Տուժածին անվտանգ տեղ հասցնելով՝ զգուշորեն իջեցրեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով գլխին եւ պարանոցին։
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում հնարավոր է, որ գործ ունենաք ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տուժածների հետ։ Այս հանգամանքը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Նման դեպքերում պետք է որոշեք, թե ով ավելի շատ օգնության կարիք ունի։ Առաջին հերթին անհրաժեշտ է օգնել անհապաղ օգնության կարիք ունեցող տուժածներին, օրինակ՝ ուժեղ արյունահոսությամբ, շոկի մեջ գտնվող կամ անգիտակից տուժածներին։ Նրանց առաջին օգնություն ցուցաբերելուց հետո միայն անցեք ավելի թեթեւ վնասվածքներ ունեցողներին։ Աշխատեք անել այն ամենն, ինչը թույլ կտա ձեզ հնարավորինս շատ կյանքեր փրկել։


Ճանապարհատրանսպորտային պատահարների  թիվը կարելի է նվազեցնել

 

Ըստ վիճակագրական տվյալների, դժբախտ պատահարների շարքում ավելի հաճախ հանդիպող դեպքերից են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում դրանց զոհ։
Ճանապարհատրանսպորտային պատահարները սովորաբար հետիոտների կամ վարորդների անզգուշության, ինչպես նաեւ ավտոմեքենաների անսարքության արդյունք են լինում։ Դրանցից շատերից կարելի է խուսափել, եթե մարդիկ հետեւեն երթեւեկության եւ անվտանգության տարրական կանոններին։
Երեխաներին առանց մեծերի թույլ մի տվեք փողոց դուրս գալ։ Ծանոթացրեք երեխաներին երթեւեկության կանոներին եւ անպայման հետեւեք, որ նրանք հեծանիվ կամ անվաչմուշկ վարելիս դնեն պաշտպանիչ սաղավարտ։ Երեխայի հետ  փողոցն անցնելիս եղեք շատ ուշադիր՝  բռնեք նրա ձեռքը, իսկ եթե երեխան մանկասայլակում է, ապա երբեք  մի՛ թողեք այն առանց հսկողության եւ մի՛ հրեք այն ձեզանից շատ առաջ։


Անվտանգության  գոտիներ


Անվտանգության գոտիների օգտագործումն ավտովթարների դեպքում մահացության կամ վնասվածքներ ստանալու կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է։ Սակայն Հայաստանում շատ հազվադեպ կարող եք հանդիպել անվտանգության ամրացրած գոտիներով երթեւեկող վարորդների կամ ուղեւորների։ Այս փաստը շատ մտահոգող է, քանի որ ըստ վիճակագրական տվյալների ավտովթարների դեպքում մահացության տոկոսը շատ ավելի բարձր է, երբ ավտանգության գոտիներն ամրացված չեն։
Անվտանգության գոտիների ճիշտ օգտագործումն ավտովթարների դեպքում էապես կավելացնի ձեր փրկվելու հնարավորությունը։
Ճիշտ ամրացված ամրագոտին, ավտովթարի ժամանակ բախման կամ կտրուկ արգելակման դեպքում, նպաստում է, որ հարվածի մեծ մասը կրեն կրծքավանդակը եւ կոնքերը, որոնք ավելի լավ կարող են դիմակայել կտրուկ ցնցմանը։ Գոտին չպետք է ոլորված լինի, գոտու մի հատվածը պետք է բավականին ամուր գրկած լինի ուսագոտին եւ կրծքավանդակը, իսկ մյուսն՝ անցնի որովայնի ստորին մասով։ Չի կարելի ամրագոտին թույլ ամրացնել կամ ուսագոտու եւ կրծքավանդակի փոխարեն այն թեւի տակով կամ թիկունքի վրայով տեղադրել։ Անվտանգության գոտիները պետք է ամրացնեն բոլորը, այդ թվում նաեւ փոքր երեխաները։


Երեխաները եւ անվտանգության  գոտիները


Մեքենայի վարորդը եւ երեխայի ծնողները պատասխանատու են մեքենայում գտնվող երեխայի անվտանգության համար եւ հետեւաբար պետք է հետեւեն, որ երեխան ամրացնի անվտանգության գոտիները։ 
Ցանկալի է, որ փոքր տարիքի երեխաները նստած լինեն հատուկ նստարաններին եւ ամրացվեն համապատասխան գոտիով։
Մինչեւ 12 տարեկան երեխաները պետք է զբաղեցնեն մեքենայի հետեւի նստատեղերը. ըստ վիճակագրական տվյալների այդտեղ գտնվող ուղեւորներն ավելի քիչ են վնասվածքներ ստանում, այսինքն՝ դրանք համարվում են առավել անվտանգ նստատեղեր։ Չի կարելի նաեւ նստել առաջին նստատեղին, եթե երեխան ձեր գրկին է։


Մեքենայի վարորդը պատասխանատու է…


Վարորդի առաջնային խնդիրը ճանապարհային անվտանգությունն է։ Նա պատասխանատու է ոչ միայն իր կյանքի, այլեւ իր ուղեւորների եւ երթեւեկության մյուս մասնակիցների անվտանգության համար։
Մեքենա վարելը պահանջում է ձեր ամբողջ ուշադրությունը։ Վարորդն իրավունք չունի շեղվել մեքենա վարելիս եւ զբաղվել այլ գործերով։ Վարորդի ուշադրությունը կարող են շեղել՝
- սնունդ ընդունելը.
- հեռախոսով խոսելը.
- երեխաների խնամքը.
- կենդանիները.
- մեքենայում գտնվող սարքերի աշխատանքի կարգավորումը։

Եթե մեքենա եք վարում, ապա միշտ եղեք սթափ վիճակում։ Հետեւեք, որ ձեր մեքենան լինի սարքին։ Մեքենայի մեջ միշտ ունեցեք առաջին օգնության արկղիկ։
Երթեւեկելու ընթացքում աշխատեք չշեղվել կողմնակի գործերի վրա, անհրաժեշտության դեպքում կանգնեցրեք մեքենան։


Հետիոտներ

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում առավել խոցելի են հետիոտները՝ մեքենայի վրաերթի ժամանակ նրանք ստանում են լուրջ վնասվածքներ։ Քիչ չեն նաեւ մահացու դեպքերը։ Պետք է հիշել, որ հետիոտները նույնպես ամենայն լրջությամբ պատասխանատու են երթեւեկության կանոնների պահպանման համար։

Ձեր սեփական անվտանգության համար՝
-  փողոցն անցեք անցումներով՝ միայն կանաչ լույսի տակ.
-  փողոցն անցեք միայն այն ժամանակ, երբ մեքենաները կանգնել են.
-  օրվա մութ ժամանակահատվածում հագեք բաց գույնի կամ լույսի ճառագայթներն արտացոլող հատուկ ժապավեններով հագուստ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`