ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Առաջին օգնություն

Առաջին օգնություն

Ցավոք, մեզանից ոչ մեկն ապահովված չէ դժբախտ պատահարներից, աղետներից, իսկ արտակարգ իրավիճակներում գործելու համար բավարար չէ միայն օգնության հասնելու բարի կամքը, ինչով, համոզված ենք, օժտված եք բոլորդ։ Պետք է պատրաստ լինել նաեւ իմացությամբ։ Իսկ արդյոք մենք ունե՞նք բավարար գիտելիքներ արտակարգ իրավիճակներում գործելու համար։
Դժբախտ պատահարների դեպքում ցանկացած մասնագիտական օգնության հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց երբեմն տուժածի կյանքը փրկելու համար կարող է լինել ընդամենը մի քանի րոպե եւ հնարավոր է, որ տուժածի կողքին ձեզանից բացի ոչ ոք չլինի։ Հիշե՛ք, ձեր հմուտ գործողություններով դուք կարող եք կյանքեր փրկել։
Մեր դասերի շարքը ձեզ կտա առաջին օգնություն ցույց տալու գիտելիքներ՝ օգնելու ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր առաջին օգնության կարիք ունեն։
Առաջին օգնության գիտելիքները կօգնեն ձեզ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, ճիշտ որոշում ընդունելու եւ իրադրությանը համապատասխան օգնության քայլեր ձեռնարկելու։


Առաջին օգնություն



Առաջին օգնությունն (ԱՕ) արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների համակարգ է, որի խնդիրն է օգնել տուժածին կամ տուժածներին մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը։ Պատահարների դեպքում տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակներն են.
- պահպանել տուժածի կյանքը.
- կանխել տուժածի վիճակի վատթարացումը.
- նպաստել տուժածի վիճակի բարելավմանը.
- պաշտպանել անօգնական տուժածին։

Մենք բոլորս սովոր ենք մեզ շրջապատող երեւույթներին ու իրավիճակներին։ Սովորական իրականությունից շեղումը շատ հաճախ լինում է արտակարգ իրավիճակի առաջին նշանը։ Սակայն երբեմն դժվար է կողմնորոշվել եւ իրադրությունը բնորոշել որպես պատահար։ Իմանալով արտակարգ իրավիճակներին բնորոշ նշանները` դուք հեշտությամբ կարող եք ճանաչել դրանք ու համապատասխան գործել։ Այդ նշաններից են տարօրինակ տեսարանները, օրինակ` ճանապարհից անբնական շեղված ավտոմեքենան, հավաքված մարդիկ, արտասովոր ձայները, հոտերը եւ այլն։
Արտակարգ իրավիճակներում հաճախ լինում են տուժածներ, եւ առաջանում է առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն։


Առաջին օգնությանը ցուցաբերելուն խանգարող հանգամանքներ


Երբեմն մարդիկ դժբախտ պատահարի ժամանակ խուսափում են որեւէ գործողության դիմելուց։ Կան հանգամանքներ, որոնք խանգարում են մարդկանց ցուցաբերել առաջին օգնություն, նրանք վարանում են, տատանվում եւ գործողություններ չեն ձեռնարկում։ Խոսենք առավել հաճախ հանդիպող խանգարող հանգամանքների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին։
1. Նախ պետք է նշել առաջին օգնություն ցուցաբերելու գիտելիքների բացակայությունը եւ սխալվելու վախը։
Դժբախտ պատահարի ժամանակ հնարավոր է, որ չիմանաք ինչ անել կամ վախենաք սխալվել եւ էլ ավելի վատացնել տուժածի վիճակը։ Եթե նման դեպքերում երկմտում եք, թե ինչպես գործել, ավելի լավ է ահազանգեք շտապօգնություն։ Եթե դեպքի վայրում կան օգնություն ցուցաբերող մասնագետներ, կատարեք նրանց հրահանգները։ Հիշե՛ք, ոչինչ չանելն ավելի վատ է։
2. Մեզնից շատերին կարող են շփոթեցնել անծանոթ մարդիկ, որոնք հաճախ խմբվում են դեպքի վայրում։ Չէ՞ որ ոչ բոլորը կարող են անկաշկանդ գործել ցանկացած իրավիճակում։ Նման դեպքերում մոտեցեք, ներկայացեք, ասեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Հավատացեք, որ դրանից հետո ներկաներից շատերը կդառնան ձեր օգնականները։ Դուք կարող եք նրանց ուղարկել ահազանգելու, օգնության համար անհրաժեշտ նյութեր բերելու եւ այլն։
3. Օգնություն ցուցաբերելիս շատերին կարող է խանգարել տուժածի վնասվածքի բնույթը։ Արյունը, փսխուքը, պատառոտված կամ այրված մաշկը կարող են վանել գրեթե յուրաքանչյուրին։ Նման դեպքերում, մինչեւ տուժածին օգնելը, մի պահ շրջվեք եւ մի քանի անգամ խորը շունչ քաշեք եւ կրկին փորձեք օգնություն ցուցաբերել։ Եթե վնասվածքի կամ հիվանդության բնույթը վանում է ձեզ այնքան, որ ի վիճակի չեք մոտենալ նրան, ապա փորձեք օգնությունը կազմակերպել՝ ներկաներից ավելի համարձակին հրահանգներ տալով։
4. Շատ մարդիկ խուսափում են առաջին օգնություն ցուցաբերել՝ վախենալով վարակվելուց։ Շատերը հատկապես վախենում են վարակիչ հիվանդություններից՝ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ից։ Իհարկե, վարակվելու վտանգ կա, սակայն այն շատ ավելի փոքր է, քան ենթադրում եք։ Ստորեւ բերված տարրական կանոններին հետեւելը գրեթե անհնարին է դարձնում այդ հիվանդությամբ վարակվելը։
- Լվացեք ձեռքերն օճառով եւ ջրով օգնություն ցուցաբերելուց առաջ եւ հետո։
- Խուսափեք արյան կամ մարմնի այլ հեղուկների հետ անմիջական շփումից։
- Աշխատեք օգնություն ցուցաբերել ռետինե ձեռնոցներով։

Բացի թվարկածը՝ ամեն ոք կարող է ունենալ իրեն յուրահատուկ խանգարող հանգամանք։ Նման հարցերի մասին նախապես մտածելը, ինքներդ ձեզ զանազան պատահարների դեպքում գործելուն մտովի նախապատրաստելը հնարավորություն կտան ավելի լավ կողմնորոշվելու եւ դժբախտ պատահարի դեպքում ճիշտ գործելու։
Հիշե՛ք, տուժածների մեծամասնությունը փրկվում է պատահարի պահին դեպքի վայրում գտնվող անձանց առաջին օգնության հմուտ գործողությունների շնորհիվ։


Տուժածի համաձայնությունն իրեն օգնություն ցուցաբերելու համար


Դժբախտ պատահարի արդյունքում տուժածը կարող է լինել նյարդային, գրգռված եւ անհանգիստ վիճակում։ Նա կարող է բացասաբար վերաբերվել օգնություն ցուցաբերող անձանց, որը‚ թերեւս‚ էլ ավելի կծանրացնի տուժածի վիճակը։ Նա իրավունք ունի մերժելու կամ ընդունելու օգնությունը։ Տուժածի համաձայնությունը ստանալու համար պետք է հայտնել նրան, թե ո՞վ եք դուք, ի՞նչ գիտելիքներ ունեք առաջին օգնություն ցուցաբերելու համար եւ ի՞նչ եք պատրաստվում անել։ Ապա, եթե դեմ չէ, գործի անցեք։
Երբ մոտենում եք տուժածին, աշխատեք գրավել այնպիսի դիրք, որ նա ձեզ տեսնի։ Խոսեք հանգիստ, վստահ։ Եթե տուժածը ձեզ թշնամաբար է վերաբերվում, մնացեք հանգիստ եւ փորձեք նրան բացատրել, որ պարզապես ցանկանում եք օգնել իրեն։ Սակայն, եթե տուժածը թշնամական վերաբերմունքը չի փոխում, մի վիճեք նրա հետ եւ մի փորձեք ստիպելով օգնություն ցուցաբերել։ Նրա ընկերը կամ ընտանիքի անդամը կարող են հանգստացնել նրան եւ համոզել, որ նա ընդունի ձեր օգնությունը։ Հիշեք, առանց տուժածի համաձայնության չեք կարող նրան օգնել։ Նման իրավիճակում ահազանգեք եւ հետեւեք դեպքերի հետագա ընթացքին՝ հնարավոր վտանգը կանխելու նպատակով։
Եթե տուժածը երեխա է, ապա նրան օգնություն ցուցաբերելու համաձայնությունը պետք է ստանալ երեխային ուղեկցող չափահասից։
Համաձայնություն ստանալը պարտադիր չէ, եթե տուժածը՝
- անգիտակից է.
- հիվանդության կամ վնասվածքի պատճառով ի վիճակի չէ պատասխանելու.
- երեխա է՝ առանց չափահաս ուղեկցողի։

Խուսափեք տուժածից թույլտվությունը ստանալու խիստ պաշտոնական ոճից. դա կարող է նրան անհասկանալի լինել։ Ինքներդ կողմնորոշվեք յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում տուժածից թույլտվություն ստանալու հարցում, սակայն միշտ անհրաժեշտ է խոսել տուժածի հետ եւ բացատրել‚ թե ինչ եք պատրաստվում անել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`