ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Շմոլ գազ

Ջեռուցման շրջանի հիմնախնդիրներ.


Շմոլ գազ

Թունավորումների մեջ մեծ տեղ են զբաղեցնում շնչառական թունավորումները, որոնք գերազանցապես հետեւանք են շմոլ գազի։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։
Այս դեպքում արդեն հարկ է իմանալ՝ ինչպես վարվել նման թունավորումների ժամանակ։


Շնչառական թույներ

Տուժածի մաշկի գունատությունը կամ կապտավուն երանգը թթվածնի անբավարարության հետեւանք են, որոնք կարող են առաջանալ շմոլ գազի պատճառով։ Տարիներ շարունակ շմոլ գազի թունավորման նշան է համարվել մաշկի եւ շրթունքների վառ բալի կամ կարմրականաչավուն երանգը։ Սակայն բավարար չէ այս նշանների առկայությամբ ախտորոշել շմոլ գազով թունավորում։ Կարմիր գույնն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջապես առաջ, ուստի թունավորման աստիճանը որոշելու համար պետք չէ առաջնորդվել միայն մաշկի գույնով։
Շնչառական բոլոր թունավորումների դեպքում տուժածներն անհապաղ թթվածնի կարիք ունեն։ Հնարավորինս շուտ հեռացրեք տուժածին շմոլ գազի աղբյուրից (առանց վտանգելու ձեր կյանքը)։

Լինում են դեպքեր, երբ միայն թարմ օդ ապահովելը Iμավարարի տուժածին, եթե իհարկե, նրա գիտակցությունը տեղն է։ Անգիտակից տուժածին դուրս բերեք մաքուր օդ, ստուգեք շնչուղիները։ Եթե նա չի շնչում՝ կատարեք արհեստական շնչառություն։ Մաքուր
օդում արհեստական շնչառություն կատարելիս տուժածից թունավորվելու հավանակա-
նությունը զրո է։


Թունավորման նշանները

Շատ կարեւոր է ժամանակին ախտորոշել թունավորումները։ Տուժածի վիճակի ուշադիր
զննումը եւ պատահարի վերաμերյալ վկաների տված տեղեկությունները կօգնեն ճիշտ ախտորոշել թունավորումները։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես բժիշկ կանչեք։

Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը եւ այլ նշաններ կա-
րող են շատ բան հուշել։ Կատարեք տուժածի նախնական զննում եւ, եթե համոզվեք, որ
տուժածի կյանքին անմիջական սպառնացող վտանգ չկա, կատարեք երկրորդային զննում։


Թունավորման նշաններն են.

-    տուժածի հիվանդագին տեսքը,
-    սրտխառնոցը,
-     փսխումը,
-     լուծը,
-     որովայնի եւ կրծքավանդակի ցավերը,
-     սառը քրտինքը,
-     շնչառության դժվարացումը,
-     գիտակցության կորուստը,
-    ցնցումները։

Թունավորումների նշան կարող են լինել շրթունքների շրջանում եւ բերանի խոռոչում այրված վերքերը։

Եթե եզրահանգում եք, որ տուժածը թունավորված է, փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.

-     ի՞նչ թույն է առկա,
-     ի՞նչ քանակությամբ,
-     ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ կողմնորոշվել եւ տուժածին առաջին օգնություն ցույց տալ։


Թունավորումների դեպքում ցույց տրվող առաջին օգնությունը


Թունավորման բարդությունը կախված է ընդունած թույնի տեսակից ու քանակից, մարմնի մեջ ներթափանցելու ուղուց, թունավորման պահից անցած ժամանակից, ինչպես նաեւ տուժածի տարիքից, մարմնի չափերից ու զանգվածից։ Թունավորման դեպքում պետք է հետեւել առաջին օգնություն ցույց տալու հետեւյալ հիմնական փուլերին.
-    զննեք շրջապատը եւ համոզվեք, որ ապահով է տուժածին մոտենալը, աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել,
-     անհրաժեշտության դեպքում տուժածին հեռացրեք թունավոր միջավայրից,
-     կատարեք տուժածի նախնական զննում՝ ստուգելով նրա շնչուղիների անցանելիությունը, շնչառությունը եւ արյան շրջանառությունը։

Տուժածի կյանքին սպառնացող իրավիճակներում ցույց տվեք առաջին օգնություն։
Տուժածի գիտակցության առկայության դեպքում կատարեք երկրորդային զննում։
Ահազանգեք շտապ օգնություն։ Մինչեւ շտապ օգնության ժամանումը սպասեք դեպքի վայրում, տուժածի կողքին, եւ կատարեք շտապ օգնության հերթապահի ցուցումները։
Թույլ մի՛ տվեք տուժածին առանց բժշկի  թույլտվության ուտել կամ խմել։
Շատ կարեւոր են թունավորումների ժամանակ առաջին օգնություն ցույց տալու հիմնական փուլերի յուրացումը եւ կիրառումը։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`