ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Զգույշ գազ է


Հրդեհավտանգության տեսակետից գազը հեղուկ վառելանյութերից ամենավտանգավորն է։ Այն օդի հետ խառնվելով ստեղծում է պայթունավտանգ խառնուրդ, որը նպաստավոր պայմանների առկայության դեպքում պայթում է եւ հրդեհի ու ավերածությունների պատճառ դառնում։

Գազի վտանգավորությունը մեծանում է նրանով (խոսքը կենցաղում օգտագործվող գազի մասին է), որ այն օդից ծանր է։ Այդ պատճառով շուտ չի հեռանում սենյակից, ստեղծում է հրդեհի եւ պայթյունի առաջացման իրական պայմաններ։ Բացի դրանից՝ գազն ընդունակ է թափանցել ամենանեղ անցքերից եւ տեղափոխվել։ Եղել են դեպքեր, երբ գազը ջեռուցման համակարգի, ջրամատակարարման խողովակաշարի անցքերով տեղափոխվել է հարյուրավոր մետրեր, լցվել այլ շենքերի նկուղային հարկեր։ Արձանագրված են նաեւ այնպիսի դեպքեր, երբ գազը հողաշերտի միջոցով անցել եւ կուտակվել է մոտակա տների հատակների տակ, լուցկի վառելիս պայթել եւ հանդիսացել է դժբախտ դեպքերի պատճառ։

Անհրաժեշտ է իմանալ, որ կենցաղում օգտագործվող գազը թունավոր է եւ օդի մեջ դրա փոքր քանակությունը կարող է մահացու լինել մարդու համար։
Գազով գործող պարագաների հետ անզգույշ վարվելը կարող է դժբախտ դեպքերի եւ նյութական մեծ կորուստների պատճառ դառնալ։ Գազային պարագաներ օգտագործելու ժամանակ պետք է միշտ հիշել եւ խստորեն կատարել հրդեհային անվտանգության կանոնների պահանջները։

Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը եւ դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից։ Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը եւ վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները։

Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն։ Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի եւ օդափոխության անցքի քարշը՝ անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները։

Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը։

Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը եւ այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ։

Չի կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ այնպիսի մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին։

Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը եւ ապա՝ պարագայի փականը։

Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուռավառ հեղուկներ։

Չի կարելի գազի խողովակաշարից կախել ծանրություն, կապել լվացքի պարան եւ այլն։

Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից։ Այդ աշխատանքները կատարում են կամավոր հրշեջ ընկերության մասնագետները։

Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան։

Գազից հրդեհ է ծագում այն դեպքում, երբ գազի խողովակաշարում, գազօջախի կամ սյունակաթսայի որեւէ հանգույցում առաջանում է անհերմետիկություն, որտեղից գազը հոսելով հասնում է բաց կրակին եւ բռնկվում։

Գազի խողովակաշարի եւ պարագաների անսարքություններից առաջացած հրդեհը հանգցնելիս ամենից առաջ անհրաժեշտ է փակել խողովակաշարի վրա տեղադրված ընդհանուր փականը, դադարեցնել գազի հոսքը։ Երբ բռնկվում են բնակարանի իրերն ու առարկաները, հրդեհը պետք է հանգցնել սովորական միջոցներով եւ եղանակներով։

Հրդեհի ժամանակ մեծ հրդեհավտանգություն է ներկայացնում գազի բալոնը։ Տաքանալիս այն կարող է պայթել՝ առաջացնելով ծանր հետեւանքներ։ Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից եւ հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը։

Ամեն դեպքում հրդեհների ժամանակ հարկավոր է չկորցնել զգոնությունը, որը շատ բանով կնպաստի ծայրահեղ բարդ պայմաններում ժամանակին կողմնորոշվելուն։

Ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 1-01 հեռախոսահամարով։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`