ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Մեր ջերմ եւ վտանգավոր օգնականը.



Գազը մեր ջերմ բարեկամն է, երբ մենք դրա հետ զգույշ ենք վարվում։ Սակայն, միեւնույն ժամանակ, անփութության դեպքում այն կարող է դաժան ու վտանգավոր թշնամի դառնալ։ Կենցաղային գազը ոչ գույն ունի, ոչ հոտ, բայց դրա առկայությունը բնակարանում զգալի դարձնելու եւ յուրահատուկ հոտ հաղորդելու համար կայաններում օդորանտի միկրոբաժին են ավելացնում։


Գազը բնակարանում


Գազի բալոն տեղադրելիս օգտվեք գազի ծառայության մասնագետների  ծառայությունից, նրանցից պահանջեք փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ աշխատանքները տարվել են անվտանգության կանոններին եւ տեխնիկական նորմերին համապատասխան։
Մանկահասակ երեխաներին թույլ մի տվեք մոտենալ սալօջախին ու գազի բալոնին, եւ ընդհանրապես՝ խաղալ խոհանոցում։
Այրվող գազը վառում է թթվածինը, այդ պատճառով մի փակեք օդափոխիչները խոհանոցում եւ հաճախակի օդափոխեք այն։
Գիշերը, ինչպես նաեւ բնակարանից բացակայելիս, փակեք գազի ծորակը։


Հիշեք


Վթարի դեպքում ձեր բնակարանի գազի մատակարարումը կարող է հանկարծակի դադարեցվել մայր գազատարից, այնուհետեւ վերականգնվել՝ առանց զգուշացման։


Գազի արտահոսք հայտնաբերելու  միջոցները


Աչքի համար. գազի խողովակները օճառաջրով թրջելիս՝ արտահոսքի տեղում պղպջակներ են առաջանում։
Ականջի համար. ուժեղ արտահոսքի դեպքում գազը դուրս է գալիս շվվոցով։
Հոտառության համար. գազին բնորոշ յուրահատուկ հոտն արտահոսքի տեղում ուժեղանում է։


Հիշեք


Չի կարելի արտահոսքի տեղը փնտրել բաց կրակի միջոցով։


Ձեր գործողությունները

Անմիջապես զգուշացրեք հարեւաններին եւ նրանց հեռախոսից զանգահարեք գազի վթարային ծառայություն՝ խուսափելով այն գործողություններից, որոնք կհանգեցնեն բնակարանում օդի ջերմաստիճանի բարձրացման եւ կայծարձակման։
Օդափոխեք բնակարանը՝ բացելով պատուհանները եւ դուրս հանելով ներկաներին։ Խուսափեք օգտվել հեռախոսից, դուրս քաշեք լարը վարդակից  (որպեսզի ձեզ չկարողանան զանգահարել) եւ էլեկտրական սարքերից, քանի որ հոսանքի անջատումը նույնպես կարող է կայծարձակում եւ պայթյուն առաջացնել։
Եթե հնարավոր է՝ դադարեցրեք բնակարանի գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից՝ փակելով դուռը եւ սպասեք գազի ծառայության մասնագետների ժամանմանը։


Գազը բռնկել է  արտահոսման տեղում


Ձեր գործողությունները

Անհապաղ դուրս հանեք բոլոր մարդկանց եւ հարեւանների տնից զանգահարեք հրշեջ (1-01) եւ գազի վթարային ծառայություններ (1-04)։
Քանի դեռ գազն այրվում է, պայթյունի վտանգ չկա, այդ պատճառով էլ երբեք մի փորձեք հանգցնել կրակը, քանի որ դա կհանգեցնի աղետի. գազը եւ օդը միասին պայթունավտանգ խառնուրդ են ձեւավորում, եւ կրակի աղբյուրի առկայության դեպքում պայթյունն անխուսափելի է։
Աշխատեք դադարեցնել գազի մատակարարումը, հետեւեք, որպեսզի չբռնկվեն կրակին մոտ գտնվող առարկաները (սրբիչներ, վարագույրներ եւ այլն)։


Մարել է կրակն այրիչում


Եփվող կերակուրն առանց հսկողության գազօջախին թողնելով, դուք կարող եք մնալ ոչ միայն առանց ճաշի, այլեւ` առանց բնակարանի։
Հնարավորության դեպքում այրիչի վրա լայն կաթսա դրեք կամ հատուկ անցքերով տակդիր (փոքր չափի սրճեփները եռալիս հաճախ շուռ են գալիս)։ Ջուր լցրեք տարայի միայն երեք քառորդը, եռալիս կափարիչը բացեք։


Ձեր գործողությունները

Նկատելով հանգած այրիչը՝ մի փորձեք կրկին վառել այն՝ դա կարող է հանգեցնել պայթյունի։ Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանը եւ օդափոխեք խոհանոցը։
Սպասեք մինչեւ այրիչը սառչի, ապա նորից վառեք գազը, նախօրոք փակելով պատուհանները եւ բացառելով միջանցիկ քամին։
Եթե խոհանոցում գազ է կուտակվել, թունավորումից խուսափելու համար թրջեք թաշկինակը, սեղմեք դեմքին եւ, շնչելով դրա միջով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը։ Եթե դա չի հաջողվում, անհապաղ տարահանեք հարկի հարեւաններին եւ զանգահարեք գազի վթարային ծառայություն։


Խտացրած գազի  արտահոսք բալոնից


Ձեր գործողությունները

Անհապաղ զանգեք գազի վթարային ծառայություն եւ հարեւանների օգնությամբ բալոնը դուրս հանեք փողոց՝ այն զերծ պահելով հարվածներից։ Երեխաներին մի թողեք բալոնին մոտենալ եւ այն ծածկեք թրջված ամուր գործվածքի կտորով։
Որպես կանոն, արտահոսքը տեղի է ունենում բալոնի եւ փափուկ փողրակի միացման տեղում։ Եթե հնարավոր չէ դուրս հանել բալոնը՝ արտահոսքի տեղը ծածկեք թաց շորի կտորով։ Օդափոխեք խոհանոցը, մի օգտվեք լուսավորման եւ էլեկտրական սարքերից։
Եթե դեպքի վայր ժամանած մասնագետները որոշեն, որ տվյալ բալոնի շահագործումը վտանգավոր է, նրանցից եզրակացություն վերցրեք եւ, կանչելով շրջանի գազի ծառայության ներկայացուցիչներին, պահանջեք փոխել այն իրենց հաշվին։


Կրակ բալոնով գազի վրա


Ձեր գործողությունները

Խնդրեք տնեցիներին կամ հարեւաններին անհապաղ հրշեջներ կանչել կամ հրավիրել գազի վթարային ծառայության ներկայացուցիչներին, բոլորին բնակարանից դուրս հրավիրեք։
Փորձեք փակել բալոնի ծորակը՝ ձեռքերը փաթաթելով թաց շորով։ Եթե դա հնարավոր չէ, կրակի վրա մի փչեք՝ դա կարող է պայթյունի հանգեցնել։
Մի փորձեք դուրս հանել կամ տեղափոխել խտացրած գազով բալոնը, քանի դեռ այն չի սառել՝ ամենաթեթեւ ցնցումից բալոնը կարող է պայթել։


Գազի հոտ շքամուտքում

Ձեր գործողությունները

Անհապաղ զանգահարեք գազի վթարային ծառայություն։ Հարեւանների հետ փորձեք գտնել գազի արտահոսքի տեղը։ Եթե անհրաժեշտ է մտնել բնակարան, որտեղից գազ է դուրս գալիս, կոտրեք դուռը։
Վտանգի մասին հայտնեք շենքի բոլոր բնակիչներին, համոզեք նրանց հեռու մնալ էլեկտրական զանգերից եւ բաց կրակից։ Հաղորդեք վերելակի դիսպետչերին կատարվածի մասին եւ խնդրեք ժամանակավորապես անջատել վերելակը։
Արտահոսման տեղին մոտ գտնվող բնակարանների բնակիչներին տարահանեք, փողոց դուրս բերեք երեխաներին եւ տարեցներին՝ շնչելով թաց թաշկինակի միջով։
Շքամուտքում բացեք պատուհաններն ու դռները, օդափոխեք շքամուտքը։
Գազի ծառայության մասնագետների ժամանելուն պես, ցույց տվեք արտահոսքի տեղը եւ կատարեք նրանց ցուցումները։


Գազի պայթյուն


Ձեր գործողությունները

Անհապաղ կանչեք գազի վթարային ծառայության աշխատակիցներին, հրշեջներին, ոստիկաններին, ինչպես նաեւ շտապօգնություն, հնարավորության դեպքում հարեւաններին փրկեք փլատակներից, օգտագործելով ձեռքի տակ եղածը՝ հանգցրեք հրդեհը։ Ցուցաբերեք ծայրահեղ զգուշություն, պայթյունը կարող է կրկնվել։
Եթե հարեւանների տանը տեղի ունեցած պայթյունի ժամանակ ձեր բնակարանում եք եղել, փակեք գազի մատակարարումը եւ անջատեք էլեկտրականությունը, անհապաղ լքեք բնակարանը՝ ձեր հետեւից փակելով դուռը։
Եթե զբաղված չեք հրդեհ հանգցնելով եւ մարդկանց փրկելով, դուրս եկեք փողոց, մնալով այնտեղ մինչ հրշեջների ժամանումը, շտապօգնություն կանչեք, առաջին օգնություն ցույց տվեք տուժածներին։
Հիշեք գազի վթարային ծառայության հեռախոսահամարը 1-04։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`