ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Բնական գազի անվտանգ օգտագործման կանոններ

Հանրապետությունում տարեցտարի ավելանում է բնական եւ բալոնով գազ օգտագործող ընտանիքների թիվը։ Գազն օգտագործվում է կենցաղում տարբեր նպատակներով (ճաշ պատրաստելու, լողանալու եւ բնակարանը տաքացնելու համար)։ Սակայն, երբ անտեսում են բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները, հաճախ տեղի են ունենում պայթյուններ եւ թունավորումներ՝ երբեմն ծանր հետեւանքներով։

Դժբախտ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել բնական գազի անվտանգ օգտագործման հետեւյալ հիմնական կանոնները՝

-    գազատար ցանցին միանալ միայն գազամատակարար ձեռնարկության հետ կնքված պայմանագրի առկայության եւ թույլտվության դեպքում.
-    տարածքը, որը նախատեսել եք գազային ջեռուցիչ սարքի տեղադրման համար, պետք է  ունենա՝ 2.2 մետրից ոչ պակաս բարձրություն, օդափոխման անցքով պատուհան, ծխագազերի հեռացման համակարգ եւ բնական լուսավորություն.
-    գազային կանգնակները չպետք է անցնեն միջանցիկ սենյակների, սանհանգույցի եւ լողասենյակի միջով։ Չի՛ թույլատրվում ծխագազերի խողովակաշարերին տեղակայել խցաններ կամ փականներ:


Գազօջախները եւ օդատաքացուցիչները պետք է լինեն գործարանային արտադրության, իսկ գազայրիչ սարքերը՝ ունենան անվտանգությունն ապահովող ավտոմատ անջատիչներ։ Տնային գործածության դյուրավառ իրերը գազօջախից պետք է լինեն 0.75 մետրից ոչ պակաս հեռավորության վրա.

-    տարածքում տեղադրված գազաբալոնները գազօջախից պետք է գտնվեն 0.5 մետրից, իսկ ջեռուցման սարքից կամ  վառարանից 1 մետրից ոչ պակաս հեռավորության վրա։ Բալոնները տաքացումից պաշտպանող էկրանի առկայության դեպքում ջեռուցման սարքից հեռավորությունը կարող է նվազել մինչեւ 0.5 մետր.
-    չի՛ թույլատրվում տեղակայել գազասարքավորումներ՝
-    նկուղային եւ ցոկոլային հարկերում տեղակայված վերասարքավորված խոհանոցներում, որոնք չունեն համապատասխան օդափոխություն եւ բնական լուսավորություն.
-    ընդհանուր օգտագործման միջանցքներում.
-    խոհանոցում կամ լողասենյակում տեղադրված գազաջրատաքացուցիչները պետք է ունենան օդափոխման համակարգ եւ դռան ու հատակի միջեւ 0.02 քառ. մետրից ոչ պակաս կտրվածքով ճեղք.
-    էլեկտրական սարքավորումները եւ դրանց միացման հանգույցները պետք է գտնվեն գազօջախից ոչ պակաս, քան 1 մետր հեռավորության վրա.
-    հայտնաբերված բոլոր անսարքությունների դեպքում պետք է դիմել տարածքի գազի գրասենյակի մասնագետներին.
-    գազից թունավորման ախտանիշների (գլխացավ, գլխապտույտ, սրտի խփոցներ, սրտխառնոց եւ այլն) հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բուժօգնության ծառայություն։


Անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ կյանքը չվտանգելու համար հարկ է ցուցաբերել առավելագույն զգոնություն եւ մշտապես հետեւել գազի անվտանգ շահագործման կանոններին։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`