ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Խուսափեք հրդեհներից

Անուշադրության մատնված ինքնաշեն էլեկտրական սալիկ, կարճ միացում, կայծ, եւ ձեր տանը հրդեհ է։
Երեւանում վարձով ապրող ուսանողներ Քրիստինեն ու Գայանեն արդեն 2 շաբաթ է` բնակարանը տաքացնելու համար ինքնաշեն, բաց գալարնեով սալիկ են օգտագործում, որն ամեն օր փչանում է կարճ միացումների պատճառով։ Աղջիկներից տարիքով մեծը` Քրիստինեն, 6 տարվա ուսանող է ու մոտ այդքան էլ սալիկ վերանորոգելու փորձ ունի, արդեն լավ գիտի, եթե ինքնաշեն սալիկ ես օգտագործում, պիտի շատ ուշադիր լինես։

 - Հրդեհների դեռ չենք բախվել, հույս ունեմ առաջիկայում էլ չենք բախվի։ Ինքնաշեն սալիկ ենք օգտագործում, որովհետեւ նախկին բոլոր նորմալ ջեռուցիչները փչացրել ենք, թվով` 3 հատ, - պարզաբանում է Քրիստինեն։ 

Հրդեհ բռնկվելու տեսանկյունից ամենավտանգավորն, իհարկե, ինքնաշեն սալիկներն են, բայց նույնիսկ էլեկտրական ամենաէլիտար ջեռուցիչները կարող են կրակի առաջացման պատճառ դառնալ։ Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը ընդհանուր է բոլոր տեսակի էլեկտրատաքացուցիչների համար։

- Մասնավորապես շատ հաճախ մարդիկ տեղադրում են այդ ջեռուցիչ սարքերը դյուրավառ իրերից, առարկաներից անթույլատրելի հեռավորության վրա, շատ մոտ, եւ դրանց ջերմային ազդցությունից շատ հաճախ հրդեհներ են առաջանում, - ասում է ՀՓԾ հրդեհային տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Քրիստինեն, միշտ ուշադիր է լինում, ինչպես ինքն է ասում` իրենց տանը կատարում է սալիկի շահագործման կանոններին հետեւողի դեր.
- Միշտ ջղայանանում եմ երեխեքի վրա, որ սալիկը միացրած են թողնում։ Օրինակ, երեկ էլ քույրիկս միացրած էր թողել, քնել էր, ես եմ վեր կացել, անջատել, առավոտյան էլ հետը կռիվ էի անում, որ միացրած չթողնի, որովհետեւ վտանգավոր է ամեն դեպքում։

Պակաս կարեւոր չեն նաեւ լարանցումները։ Պետք չէ դրանք կատարել սեփական ձեռքերով, կամ էլ տնտեսագետ, բանասեր, մաթեմատիկոս, բայց ոչ էլեկտրիկ հարեւանի օգնությամբ։ ՀՓԾ հրդեհային տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի հավաստմամբ պարտադիր պայման է, որ էլեկտրականցանցը մոնտաժվի մասնագետի կողմից։ Բացի այդ, արգելվում է նաեւ ժամանակավոր հաղորդալարերի անցկացումը։ Ապահովիչները պիտի անպայման գործարանային արտադրության լինեն։ Դրանք էլեկտրացանցում առաջացած գերծանրաբեռնվածության դեպքում անջատվում են, իսկ ինքնաշեն ապահովիչներըն այդ դասը լավ չեն սերտել, մնում են միացած, տաքանում են ու դառնում հրդեհի պատճառ։ Մյուս ուսանողուհին` Գայանեն, ի տարբերություն Քրիստինեի, ջեռուցիչ սալիկներ վերնորոգել չգիտի, բայց ապահովիչներից լավ է  հասկանում։ Ցույց է տալիս վարձով բնակարանի ապահովիչն ու պարզաբանում.
- Այս ապահովիչը շատ անհարմար է տեղադրված, որովհետեւ դրա անմիջապես հետեւով անցնում են ջրի խողովակներ, որոնց անսարքության դեպքում ապահովիչը կթրջվի, կարճ միացում կլինի ու հրդեհ կսկսվի։

Եթե չեք ուզում ձեր ունեցած-չունեցածից ու առավել եւս կյանքից զրկվել, ապա պետք է նաեւ հիշեք, որ չի կարելի հոսանքալարերը մեխերով ամրացնել, էլեկտրական սալիկները հարկավոր է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից ու առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա, հաղորդալարերի միացումները  կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով։  Հետեւեք, որ վարդակները լինեն նորմալ վիճակում։ Բայց նույնիսկ սարքին վարդակի դեպքում էլ չի կարելի դրանից միանգամից մի քանի սարքավորում միացնել։

Անցած 2008 թվականին  էլեկտրական սարքավորումների տեղադրման, էլեկտրալարերի անցկացման եւ շահագործման կանոնների խախտման պատճառով արձանագրված հրդեհները 283 են եղել, ինչը 2007 թվականի ցուցանիշից 11 տոկոսով ավել է։ Հետեւեք հրդեհային անվտանգության կանոններին, որ ձեր պատճառով մյուս տարվա ցուցանիշն էլ ավելի աճած չլինի։




    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`